Վրաստանն օգնության խնդրանքով դիմել է Հայաստանին. ԱԻՆ-ի հրշեջ մեքենաները արդեն ճանապարհին են
Բորժոմիի անտառներում բռնկված հրդեհը մարելուն աջակցելու խնդրանքով հարեւան Վրաստանը դիմել է Հայաստանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն»-ի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը:
Հայաստանի ԱԻՆ-ում խորհրդակցություն է հրավիրվել, որտեղ քննարկել են Վրաստանի խնդրանքն ու տրամադրվելիք օգնությունը: Խորհրդակցության ժամանակ որոշում է կայացվել եւ քիչ առաջ Հայաստանի ԱԻՆ շարահրապարակից դեպի Վրաստան է ուղեւորվել Հայաստանի փրկարար ծառայության շարասյունը:
Փրկարար խմբում ընդգրկված են 8 հրշեջ մեքենաներ, պարամեդիկներ, շարժական կառավարման կետ:
Վրաստանն օգնության խնդրանքով դիմել էր հարեւան բոլոր երկրներին՝ Բորժոմիի անտառներում հրդեհը մարելուն աջակցելու համար:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են