Ոչ մի հարամ սուլթանություն, անարդար իշխանություն երկար չի տեւել
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատգամավոր Միթհաթ Սանջարը խիստ քննադատության է ենթարկել համալսարաններից ընդդիմադիր դասախոսների հեռացումները։
Քուրդ պատգամավորը Թուրքիայի խորհրդարանի մեջլիսում ելույթի ժամանակ դիմել է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորներին՝ հիշեցնելով 1997-ի «պոստմոդեռն» հեղաշրջումը, որի ժամանակ նրանցից շատերին էլ համալսարաններից հեռացրեցին։ «Երբ ձեզ էին համալսարաններից հեռացնում, դուք հիշում էիք մարդու իրավունքների մասին, սակայն երբ հիմա ուրիշներին են հեռացնում, ապա նրանք ձեզ համար դառնում են «ահաբեկիչ»։ Ձայն հանեք։ Ես կոչ եմ անում բոլոր դասախոսներին, ուսանողներին, որ չընկճվեն, քանի որ այս հարամ սուլթանությունը կվերջանա։ Ոչ մի հարամ սութլանություն, անարդար իշխանություն երկար չի տեւել»,-ասել է քուրդ պատգամավորը։
Նշենք, որ վերջին օրերին Էրդողանի հրահանգով Թուրքիայի համալսարաններից ու դպրոցներից հեռացվել են հազարավոր դասախոսներ ու ուսուցիչներ՝ հիմնական իրենց հայացքների համար:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են