Ինչո՞ւ է COVID-19-ի ժամանակ թթվածնի մակարդակն ընկնում արյան մեջ
Կորոնավիրուսը խոցում է չհասունացած էիրտտրոցիտները` նվազեցնելով թթվածնի տեղափոխումը եւ թուլացնելով իմունային պատասխանը: Դա էլ հանգեցնում է թթվածնի մակարդակի իջեցմանն արյան մեջ COVID-19-ի ընթացքում: Նման եզրակացության են հանգել Reports Stem Cell ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները:
Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս հետազոտությունը բացատրում է նաեւ այն, թե ինչու է դեքսամետազոն հակաբորբոքային դեղամիջոցն արդյունավետ COVID-19-ի բուժման համար:
Հիպոքսիան պոտենցիալ վտանգավոր վիճակ է, որի ընթացքում օրգանիզմի հյուսվածքների` թթվածնով հագեցվածությունը նվազում է: Այս խնդիրը սովորական է COVID-19-ով հիվանդների մեծ մասի համար, նույնիսկ եթե նրանք մեղմ ձեւով են տանում հիվանդությունը:
Ալբերտայի համալսարանի գիտնականները հետազոտել են COVID-19-ով 128 հիվանդի արյունը, որոնց թվում եղել են վերակենդանացման բաժանմունքներում ծանր հիվանդներ, միջին ախտանիշներ ունեցող մարդիկ եւ հիվանդությունը մեղմ ձեւով տանողները, ովքեր հիվանդանոց են գնացել միայն անալիզներ հանձնելու համաև:
Հեղինակները պարզել են, որ ախտանիշների սրության մեծացման հետ միասին հիվանդների մոտ արյան մեջ ավելի շատ չհասունացած, նորաստեղծ էրիտրոցիտներ կան: Առողջ մարդկանց մոտ չհասունացած էրիթրոցիտներտ գտնվում են ոսկրածուծում, իսկ արյան մեջ բացակայում են կամ 1 տոկոսից պակաս են կազմում: Իսկ COVID-19-ի ծանր ընթացքով հիվանդների արյան մեջ այս բջիջների ծավալը հասնում էր 60 տոկոսիի:
Թթվածինը փոխանցում են միայն հասուն էրիտրոցիտները, որոնք ապրում են միջինում մոտ 120 օր: Բացի այդ, պարզվել է, որ չհասունացած էրիտրոցիտները շատ զգայուն են կորոնավիրուսային վարակի նկատմամբ: Քանի որ վիրուսը գրոհում եւ ոչնչացնում է չհասունացած էրիտրոցիտները, օրգանիզմը չի կարող փոխարինել մահացած հասուն էրիտրոցիտները, եւ արյան մեջ թթվածին տեղափոխելու կարողությունը նվազում է:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...