Մասնագետները նոր դեղամիջոց են մշակել կորոնավիրուսի դեմ
Քվինսլենդի բժշկական հետազոտական ինստիտուտի (ԱՄՆ) գիտնականները երկու նոր դեղամիջոց են մշակել ինչպես կորոնավիրուսային վարակի կանխման, այնպես էլ արդեն վարակված մարդկանց բուժման համար:
Cell Discovery ամսագրում հրապարակված գիտական հոդվածի համաձայն` ֆրանսիական IDMIT նախակլինիկական եւ կլինիկական հետազոտական կենտրոնում պեպտիդային հիմքով դեղամիջոցները ներկայումս փորձարկվում են համստերների վրա: Նախնական փորձարկումը ցույց է տվել, որ միացությունները թունավոր չեն եւ լուրջ կողմնակի բարդություններ չեն առաջացնում:
Գիտնականների կողմից մշակված առաջին դեղամիջոցը դանդաղեցնում է վարակի առաջընթացը՝ արգելափակելով վիրուսային սպիտակուցի կապումը մարդու ACE2 ընկալիչին: Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել նաեւ, որ եթե վիրուսը մտնում է բջիջներ, երկրորդ պեպտիդը կարող է արգելափակել կորոնավիրուսի կողմից ընդունող բջիջի գրավումը եւ դրա վերարտադրությունը, ինչը մեծացնում է իմունային համակարգի` վիրուսը ճանաչելու եւ դրա դեմ պայքարելու ունակությունը:
Ըստ գիտնականների` վարակման մեջ հիմնական դերերից մեկը խաղում է LSD1 ֆերմենտը, որը ACE2-ի հետ միասին գտնվում է ընդունող բջիջի մակերեսին եւ նպաստում է վիրուսային սպիտակուցի փոխազդեցությանը վարակված բջջի մեմբրանի հետ: ACE2-ն թաղանթի ներքին կողմում տեղակայված դոմեն ունի, որը կարգավորում է վիրուսային ՌՆԹ-ի տրանսկրիպցիան: LSD1-ի արգելափակման ժամանակ այս դոմենի ակտիվությունը ճնշվել է, իսկ վիրուսի տրանսկրիպցիան` դադարել:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում