Իրանի ընդդիմության հացադուլ հայտարարած առաջնորդին հոսպիտալացրել են
Իրանի Մեջլիսի նախկին խոսնակ եւ ընդդիմադիր առաջնորդ Մեհդի Քյարուբին, որը տնային կալանքի մեջ է եւ հացադուլ էր հայտարարել, այսօր հոսպիտալացվել է, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրանական լրատվամիջոցներին:
«Հացադուլ հայտարարելուց հետո նրա առողջական վիճակը վատթարացել է, եւ հիմա նա հիվանդանոցում է»,- Saham News կայքին հայտնել է ընտանիքի ընկերը:
Ընդդիմադիրը հացադուլ է սկսել՝ իր գործով դատաքննության ժամկետը հաստատելու պահանջով: Սակայն նրան հիվանդանոց են տեղափոխել, երբ արյան բարձր ճնշում են ախտորոշել: Ըստ որում՝ նա նախկինի պես հրաժարվում է սնվելուց:
Քյարուբիի կինը հայտարարել է, որ նա պահանջել է նաեւ տանից հեռացնել ՆԳՆ աշխատակիցներին եւ ապամոնտաժել իր բնակարանում տեղադրված տեսախցիկները:
2011 թվականից Քյարուբին տնային կալանքի տակ է, ինչպես նաեւ ընդդիմադիր շարժման իր համախոհ Հոսեյն Մուսավին, 2009 թվականին նախորդ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ընտրությունից հետո երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերին մասնակցելու համար:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են