Թուրքիայի կարճաժամկետ արտաքին պարտքը հասել է 108.8 մլրդ դոլարի
Թուրքիայի կենտրոնական բանկը (TCMB) վիճակագրական տվյալներ է հրապարակել երկրի արտաքին պարտքի վերաբերյալ: Ըստ այդմ՝ 2017թ. հունիսին Թուրքիայի կարճաժամկետ արտաքին պարտքը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 11 տոկոսով՝ կազմելով 108.8 մլրդ դոլար:
Նշված ժամանակահատվածում բանկերի արտաքին պարտքը ավելացել է 8.4 տոկոսով՝ հասնելով 62.2 մլրդ դոլարի, իսկ այլ ոլորտներում կարճաժամկետ արտաքին պարտքը աճել է 14,6 տոկոսով՝ կազմելով 46,5 մլրդ դոլար: Թուրքական բանկերի կողմից արտերկրից ստացված կարճաժամկետ վարկերը 2016թ. ավարտի համեմատ ավելացել են 5.2 տոկոսով (15,5 մլրդ դոլար): Իսկ մասնավորապես ներմուծման ոլորտի պարտքերը 2016թ. վերջի համեմատ ավելացել են 13.9 տոկոսով՝ կազմելով 37.3 մլրդ դոլար:
Հանրային սեկտորի կարճաժամեկտ պարտքերը նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 6.2 տոկոսով՝ հասնելով 17.3 մլրդ դոլարի, մասնավոր սեկտորի կարճաժամկետ պարտքերը աճել են 12 տոկոսով՝ կազմելով 91.4 մլրդ դոլար:
Մասնավոր պարտատերերի խմբում ներառված ֆինանսական կառույցներից վերցված կարճաժամկետ պարտքերի ծավալները տարեվերջի համեմատ մեծացել են 10.7 տոկոսով՝ կազմելով 52.4 մլրդ դոլար, իսկ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պարտքերն ավելացել են 11.2 տոկոսով՝ հասնելով 55.9 մլրդ դոլարի:
Նախորդ տարեվերջի համեմատ կարճաժամկետ պարտատոմսերի թողարկումը նվազել է 9.4 տոկոսով՝ 171 մլն դոլարից նվազելով մինչև 155 մլն դոլար: Նույն ժամանակահատվածում պետական պարտատերերի նկատմամբ եզած կարճաժամկետ պարտավորությունները կազմել են 268 մլն դոլար:
Աղբյուր` Ermenihaber.am

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են