Թուրքիայի ընդդիմությունը մեղադրում է Էրդողանին զրպարտիչ լինելու համար
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Օզգյուր Օզելը մեղադրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին զրպարտության համար:
Ինչպես գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը, Օզելը հայտարարել է, որ եթե Էրդողանը բացատրություն չտա իրենց կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ մեղադրանքների համար և համապատասխան ապացույցներ չներկայացնի՝ ստիպված կլինի պատասխան տալ դրա համար:
«Եթե չապացուցես՝ ստախոս ես, զրպարտիչ ես», - ասել է Օզելը:
Նշենք, որ օրեր առաջ Էրդողանը մեղադրել էր ընդդիմության առաջնորդ Քըլըչդարօղլուին ահաբեկիչների հետ կապեր ունենալու համար:
Խոսելով ժողովրդահանրապետական պատգամավոր, կալանավորված Էսին Բերբերօղլուի մասին, ով մեղադրվում է ահաբեկիչների հետ կապերի համար՝ Էրդողանն ասել էր. «Եթե Քըլըչդարօղլուն այդ բանտում գտնվողի հետ էլ կապ ունենա՝ չզարմանաք»:
«Դու որտեղի՞ց գիտես: Բանտ լրտեսնե՞ր ես ուղարկում», - ի պատասխան ասել է խմբակցության ղեկավար Օզելը:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են