Թուրքիայի նախկին նախագահ Գյուլը հրաժարվել է Էրդողանի գլխավորած կուսակցության 16-ամյակի միջոցառմանը մասնակցելուց
Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը հրաժարվել է ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմնադրման 16-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելուց, գրում է թուրքական demokrathaber.org կայքը:
Նշենք, որ միջոցառմանը հրավիրված է եղել 6.000 մարդ:
Աբդուլլահ Գյուլը նախապես զգուշացրել է, որ միջոցառմանը մասնակցել չի պատրաստվում, ինչը գրավել է թուրքական մամուլի ուշադրությունը, որը վաղուց է քննարկում Էրդողանի և Գյուլի միջև եղած «խորը անդունդը»:
Օրինակ՝ ամիսներ առաջ մամուլը նկատեց, որ Թուրքիայի նախկին նախագահ Գյուլն ու նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն սկսել են ավելի հաճախակի հանդիպել։ Ըստ լրատվամիջոցների` նրանց մտերմանալու պատճառը Ռեջեփ Թայիփ Էրդողանի լիազորությունների ընդլայնմանը դեմ լինելն է:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են