Պուտինը և Բայդենը կարո՞ղ են հանդիպել Բաքվում
Նախկին ամերիկացի պաշտոնյաները չեն բացառում, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների՝ Պուտինի և Բայդենի հանդիպումը կարող է տեղի ունենալ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Նրանք նաև քննարկում են այնպիսի տարբերակներ, ինչպիսիք են Իսլանդիան, Սլովենիան կամ Ադրբեջանը: Այս մասին գրում է ամերիկյան Politico պարբերականը:
Ապրիլին Չեխիայի Հանրապետության առաջին փոխվարչապետ Յան Համաչեկը, ով այդ ժամանակ հանդես էր գալիս նաև որպես երկրի արտաքին գործերի նախարար, հայտնեց, որ հրահանգել է հանրապետության դեսպաններին Մոսկվայում և Վաշինգտոնում առաջարկել Պրահայում ռուս-ամերիկյան գագաթնաժողով անցկացնել: Այս հայտարարությունն արվել է Չեխիայի և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական սկանդալի բռնկումից մի քանի օր առաջ:
Ըստ պարբերականի, ԱՄՆ նախկին պաշտոնյաներն ու վերլուծաբանները պնդում են, որ չի կարելի բացառել «անակնկալ լոկացիա» որպես երկու նախագահների «հանդիպման վայրի թեկնածու»: Տարբերակներից են Պրահան, Ռեյկյավիկը, Լյուբլյանան և, հնարավոր է, Բաքուն:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ