Ալիեւը երախտապարտ է Լուկաշենկոյին՝ Լապշինին արտահանձնելու համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այսօր հեռախոսազրույց է ունենցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում խոսվել է երկկողմ հարաբերությունների հաջող զարգացման, նախորդ տարեվերջին Լուկաշենկոյի Ադրբեջան այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում համագործակցությունը շարունակելու է զարգանալ։
Այնուհետեւ Ալիեւը շնորհակալություն է հայտնել բելառուսական կողմից եւ անձամբ նախագահ Լուկաշենկոյին՝ «Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցում արդար դիրքորոշման ցուցադրման եւ հաստատակամ քայլերի համար», գնահատել է այն քայլը որպես օրեքնի գերակայության եւ միջազգային կոնվենցիաների պահպանմանն ուղղված քայլ, Ադրբեջանի եւ Բելառուսի միջեւ բարեկամության եւ ռազմավարական գործընկերության դրսեւորում»։
Ալեքսանդր Լուկաշենկոն, իր հերրթին, շնորհակալություն է հայտնել Ալիեւին երախտիքի խոսքերի համար։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են