Թուրքիայի միակ հայկական գյուղում նշել են Աստվածամոր Վերափոխման տոնը եւ Մուսա լեռան հերոսամարտի օրը
Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Մուսա լեռան Վագըֆ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում օգոստոսի 13-ին նշել են Աստվածամոր Վերափոխման տոնն ու Խաղողօրհնեքը։
Ինչպես Վագըֆից տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը, Մուսա լեռան հերոսամարտին նվիրված Վագըֆ գյուղում մեծ կաթսաներով օգոստոսի 12-ի երեկոյան սկսել են եփել են ավանդական հարիսան։ Միեւնույն ժամանակ մինչեւ կեսգիշեր ներկա եւ նախկին մուսալեռցիներն ու աշխարհի տարբեր վայրերից ժամանած հայերը երգել ու պարել են հայկական երաժշտության ներքո։
Իսկ արդեն օգոստոսի 13-ի առավոտ Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ, արք․ Գարեգին Բեքչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Աստվածամոր Վերափոխման տոնին նվիրված պատարագ եւ Խաղողօրհնեք։ Ավելի ուշ, արք Բեքչյանի օրհնությունից հետո հավաքվածներին հարիսա են բաժանել։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են