Մոսկվայում սքինհեդները 69-ամյա հայի են սպանել
Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները երիտասարդների են փնտրում, որոնք ուրբաթ գիշերը Ռյազանի պողոտայում երկու մարդու են սպանել՝ գարեջրի շուրջօրյա խանութի վաճառողին եւ առեւտրի կետի հաճախորդին, ինչպես նաեւ վիրավորել են վկային, որը փորձել է չարագործներին բռնել: Հնարավոր է՝ հանցագործությունը կատարվել է ազգային անհանդուրժողականության հիմքով, հայտնում է «МК»-ն:
Ականատեսների խոսքով՝ մետրոյի «Ռյազանի պողոտա» կայարանին կից գտնվող առեւտրի կետերի մոտով ժամը 5.00-ին երեք հարբած երիտասարդներ են անցել: Շրջակայքում գտնվողները ուշադրություն են դարձրել, որ նրանք բանակային մեծ կոշիկներ էին հագել:
Այդ պահին գարջրի կրպակի մոտ աթոռին դրա տերն էր նստած՝ ծագումով Հայաստանից 69-ամյա Լյով Քամալյանը (նրան սիրալիր քեռի Լյովա էին անվանում): Տարեց մարդը փողոց է դուրս եկել օդ շնչելու: Առեւտրի կետի ներսում էր քեռի Լյովայի օգնական կինը:
Ագրեսիվ երիտասարդները հայի հետ աննշան պատճառով վեճ են հրահրել, որից հետո նրանցից մեկը դանակով ուղիղ սրտին է հարվածել: Նա ակնթարթորեն մահացել է:
Հանցագործների երկրորդ զոհն է դարձել գարեջրի կրպակի հաճախորդը՝ ծագումով Ղրղզստանից 36-ամյա Նուրիկ Մունդուզովը: Նրան նույնպես սրտին հասցված դանակահարվածով են սպանել:
Չարագործության ականատեսն է դարձել 29-ամյա մոտոցիկլետիստ Ալեքսանդրը, որն անցնելից բղավոցներ է լսել: Նա մոտոցիկլետից իջել է, վազել չարագործների ետեւից, փորձել է նրանց բռնել, սակայն ուժերն անհավասար էին՝ Ալեքսանդրին դանակով ուսից են վիրավորել, եւ նա արդյունքում հետապնդումը դադարեցրել է: Մոսկվացին հանցագործների դեմքերը հստակ տեսել է, նրանք դեմքերը չեն թաքցրել:
Նախնական տեղեկություններով՝ չարագործները կարող են սքինհեդներ լինել, դա է, մասնավորապես վկայում այն փաստը, որ նրանք բանակային կոշիկներով էին՝ սա նրանց ճանաչելու յուրահատուկ նշանն է: Չնայած նախապես հարձակվողներին զինվորականներ են համարել:
Ամբողջ քաղաքում փնտրում են մարդասպանին եւ նրա ընկերներին: Արտաքուստ հանցագործը 30 տարեկան է, հասակը մոտ 165 սմ է:
NEWS.am

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են