Եվրահանձնաժողովը դատի է տվել AstraZeneca-ին
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ապրիլի 26-ին պաշտոնապես հավաստել է, որ դատարանում AstraZeneca-ի նկատմամբ հայց է հարցուցել ԵՄ-ին պատվաստանյութի մատակարարումների պարտավորագրի խախտման համար: Ապրիլի 26-ին Բրյուսելում կայացած ճապազրույցում այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ստեֆան Դե Կեերսմակերը։ «Եվրահանձնաժողովն ապրիլի 23-ին AstraZeneca-ի դեմ հայց է հարուցել պատվաստանյութի նախապատվերի համաձայնագրի խախտման հիման վրա: Պարտավորագրի առանձին դրույթներ չեն կատարվել, եւ ընկերությունը չի կարողացել ժամանակին մատակարարումների վերականգնման՝ վստահության արժանի ռազմավարություն տրամադրել»,- հայտարարել է նա:
«Մեզ համար շատ կարեւոր է, որ լինեն զգալի քանակությամբ դեղաչափերի արագ մատակարարումներ, որոնք իրավունք ունեն ստանալու ԵՄ-ի քաղաքացիները պատվաստանյութի նախապատվերի պարտավորագրով, ուստի Եվրահանձնաժողովը այդ հայցը հարուցել է իր անունից եւ ԵՄ-ի 27 երկրների անունից»,- ասել է նա: Առաջին եռամսյակում AstraZeneca-ն ԵՄ-ին է մտակարարել 40 միլիոնից պակաս դեղաչափի պատրաստուկ պլանավորված 120 միլիոնի փոխարեն:
Եվրամիության մի շարք պետություններ հարակադրված են եղել վերանայելու պատվաստման իրենց ազգային պլանները պատվաստանյութերի թերամատակարարումների պատճառով: Եվրամիության պետությունների համար 400 միլիոն դեղաչափի պատվաստանյութի նախապատվերի պարտավորագիրը Եվրահանձնաժողովն AstraZeneca-ի հետ կնքել է անացյալ տարվա օգոստոսին՝ այն բանից շատ առաջ, երբ շվեդա-բրիտանական ընկերությունն ավարտել է պատվաստանյութի մշակումը: Իր հայտնվելուց հետո պատրաստուկն արագացված ընթացակարգով հավաստագրվել է Եվրոպայի դեղորայքային պատրաստուկների գործակալության կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում