Չավուշօղլուն հիմարություն է անվանել գերմանացի պատգամավորի՝ Թուրքիա այցելելուց առաջ ներկայացրած անվտանգության երաշխիքի պահանջը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հիմարություն է անվանել գերմանացի պատգամավորի՝ Թուրքիա այցից առաջ ներկայացրած անվտանգության վերաբերյալ պահանջները:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Կոնիա քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազա մեկնել պատրաստվող գերմանացի պատգամավորներից Ալեքսանդր Նեուն անվտանգության երաշխիք է պահանջել իր մեկնումից առաջ:
«Ես պետք է վստահ լինեմ, որ դուրս կգամ այնտեղից», - ասել էր Գերմանիայի ձախերի կուսակցության անդամ պատգամավորը:
Ինչպես գրում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքալեզու ծառայությունը, Չավուշօղլուն հայտարարել է, որ ամեն տարի հանգստի և աշխատանքային նպատակներով Թուրքիա այցելող գերմանացիների թիվը հասնում է 5 մլն-ի և նման պարագայում պատգամավորի՝ անվտանգության մասին պահանջները լուրջ չեն իրենց համար:
«Սակայն անհերքելի է, որ Գերմանիայի խորհրդարանում կան նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման աջակիցներ, որոնք հիմնականում ձախակողմյան կուսակցությունների անդամներ են», - հիշեցրել է Չավուշօղլուն՝ ակնարկելով, թե ինչից պետք է զգուշանան գերմանացի պատգամավորները Թուրքիայում:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են