Նեթանյահու. Իրանը երբեք չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու փորձերից
Իրանը երբեք չի հրաժարվել միջուկային զենք ձեռք բերելու փորձերից, եւ Իսրայելը թույլ չի տա Թեհրանին դա անել: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով Իրանի մեղադրանքներն այն մասին, թե Իսրայելը սաբոտաժ է արել Նաթանզայի միջուկային կայանը, հայտնում է Reuters-ը:
«Իրանը երբեք չի հրաժարվել միջուկային զենքի եւ դրանց մատակարարման համար հրթիռների իր որոնումներից»,- ասել է Նեթանյահուն: «Ես երբեք թույլ չեմ տա, որ Իրանը միջուկային ներուժ ձեռք բերի Իսրայելը ոչնչացնելու իր նպատակը կատարելու համար»,- ասել է նա:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իսրայելը մասնակից է Նաթանզայի միջուկային կայանում կիրակի օրը տեղի ունեցած վթարին, որի խնդիրն էր խափանել միջուկային գործարքի շուրջ բանակցությունները: «Իսրայելցի քաղաքական գործիչները եւ զինվորականներն անկեղծորեն ասում են, որ թույլ չեն տա առաջընթաց գրանցել եւ վերացնել անարդար պատժամիջոցները Թեհրանի դեմ, եւ այսօր նրանք կարծում են, որ հասել են իրենց նպատակին»,- ասել է նա՝ պատասխանելով Նաթանզայի միջադեպի վերաբերյալ հարցին:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ