Բաքվում ցուցադրել են ԼՂ-ում «Հայաստանի կողմից կիրառված» «Իսկանդեր» հրթիռների բեկորները (լուսանկարներ)
Բաքվում՝ «Ազերլենդշաֆտ» ԲԲԸ-ի տարածքում, Ադրբեջանի Ականազերծման գործողությունների գործակալության (ANAMA) ներկայացուցիչները ցուցադրել են «Իսկանդեր» հրթիռների բեկորները, որոնք, ըստ ադրբեջանական կողմի պնդման, Հայաստանն Արցախյան պատերազմում օգտագործել է Ադրբեջանի դեմ: Այս մասին տեղեկացնում է haqqin.az կայքը:
2020 թվականի դեկտեմբերից Ադրբեջանի ականազերծման գործակալությունը վնասազերծում է ականներն ու զինամթերքը Շուշիում: «Իսկանդեր» հրթիռների բեկորները հայտնաբերվել են մարտի 15-ին Շուշիում գործակալության կողմից տարածքի ականներից և չպայթած զինամթերքից մաքրելու գործողության ընթացքում:
Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը Ադրբեջանի դեմ կիրառել է «Իսկանդեր» հրթիռային համակարգեր: Այս մասին հայտարարել էր Ականազերծման գործողությունների գործակալությունը:
Այս տարվա մարտի 15-ին քաղաքում տարածքների մաքրման գործողության ընթացքում հայտնաբերվել են երկու պայթած հրթիռի բեկորներ:
«Հրթիռի բեկորների աշխարհագրական կոորդինատները հետևյալն են. 39 ° 45'38.10" N 46 ° 44'33.90 "E և 39 ° 45'27.80" N 46 ° 45'25.80 "E: Գործակալության մասնագետների կողմից հրթիռի նույնականացման համարի (9M723) ստուգման ընթացքում պարզվել է, որ դրա բեկորները պատկանում են «Իսկանդեր» հրթիռային համալիրին: Նույնիսկ բաց ինտերնետային ռեսուրսներում որոնելիս կարելի է պարզել, որ 9M723 նույնականացման համարը պատկանում է «Իսկանդեր» հրթիռին», - ասված է հայտարարության մեջ:
Գործակալությունում ընդգծել են, որ այս ամենը հաստատում է, որ Շուշի քաղաքի ուղղությամբ Հայաստանն Ադրբեջանի դեմ օգտագործել է «Իսկանդեր»ներ:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ