Թուրքիայում նորից քրեական հետապնդումների են ենթարկվում լրագրողները
Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության կողմից գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակներում՝ դարձյալ քրեական հետապնդումների են ենթարկվում լրագրողները:
35 լրագրողի վերաբերյալ բերման ենթարկվելու որոշում է կայացվել: Վերջիններս հանդիսանում են տարբեր մեդիա ընկերությունների ներկայացուցիչներ:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվամիջոցի՝ նրանք մեղադրվում են «Bylock» արգելված բջջային հավելվածից օգտվելու, ինչպես նաև «ահաբեկչական կազմակերպության անդամ» լինելու մեջ:
Դատախազության հրամանով անվտանգության ուժերը խուզարկել են նրանց բնակարանները:
Վերոնշյալ 35 հոգու մեջ է նաև թուրքական «Birgun» թերթի կայքի՝ խմբագիրներից մեկը՝ Բուրաք Էքիջին:
Հիշեցնենք, որ «Bylock» բջջային հավելվածը հնարավորություն է տալիս օգտատերերին հաղորդակցվել ծածկագրերի միջոցով: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այս հավելվածն օգտագործում են գյուլենականները՝ միմյանց հետ գաղտնի հաղորդակցվելու համար:
Աղբյուր` Ermenihaber.am

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են