Թուրքիայի իշխանությունները հերքել են վաղաժամ նախագահական ընտրությունների անցկացման մասին լուրերը
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պաշտոնապես հերքել է վաղաժամ նախագահական ընտրությունների մասին թուրքական մամուլում շրջանառվող լուրերը, այս մասին հայտնում է diken.com.tr կայքը:
ԱԶԿ-ականները նշել են, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո իրենց համար առաջնային են ներքին կադրային փոփոխությունները, իսկ նախագահական ընտրությունների դեռևս չեն պատրաստվում:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 16-ին Թուրքիայում տեղի է ունեցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե: Ըստ պաշտոնական տվյալների՝ երկրում կառավարման նախագահական համակարգին անցնելուն կողմ էին արտահայտվել բնակիչների 51 տոկոսը:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սահմանադրական փոփոխությունների հարցում հաղթանակ տանելուց հետո կարող է շտապել նոր նախագահական ընտրությունների հարցում:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են