Թբիլիսիի օդանավակայանի աշխատանքը կաթվածահար է եղել ծրագրային խափանման պատճառով
Արդեն ավելի քան 5 ժամ է՝ Շոթա Ռուսթվելիի անվան Թբիլիսիի միջազգային օդանավակայանի աշխատանքը կաթվածահար է՝ ուղեւորներին գրանցելու էլեկտրոնային համակարգի խափանման պատճառով, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Համակարգում խափանումը տեղի է ունեցել երեկ գիշեր։ Անսարքությունների պատճառով օդանավակայանի աշխատակիցները ստիպված են եղել ձեռքով գրանցել ուղեւորներին եւ տեղափոխել ուղեբեռը։ Ուշացել են դեպի Կիեւ, Ստամբուլ, Անթալիա, Վարշավա, Շարժա եւ Դուբայ չվերթները։
«Տվյալ պահին դեռ խնդիրներ կան գրանցման համակարգի հետ կապված»,- ասել է օդանավակայանի մամուլի ծառայության աշխատակիցը։
Նա հստակեցրել է, որ գիշերվա ժամը 12-ից առավոտյան 9-ն ընկած ժամանակահատվածում 22 չվերթ էր նախատեսված։ Դրանցից 8-ի ուղեւորները գրանցման հետ կապված խնդիրների են բախվել, ինչի պատճառով չվերթները իրականացվել են երկու ժամ ուշացումով։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են