Թուրքիայի իշխանությունները առգրավել են Սևան Նիշանյանի դրամական միջոցները
Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը հայտնել է, որ Թուրքիայի իշխանությունները առգրավել են բանկում ի պահ տրված ֆինանսական միջոցները:
Ինչպես տեղեկացնում է «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայությունը, նա այդ մասին հայտնել է սոցիալական ցանցում:
«Բանկում մեջ սև օրվա համար 12 հազար թուրքական լիրա ունեի: Թուրքիայի Հանրապետությունը դա էլ առգրավվեց: Սա պետություն չէ, այլ գանգստերական ավազակախումբ»,- գրել է Նիշանյանը:
Ավելի վաղ էլ Թուրքիայում որոշում էր կայացվել քանդել Նիշանյանին պատկանող «Նիշանյան տներ» անվամբ հայտնի հյուրանոցային համալիրը:
Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը «Նիշանյան տներ» հյուրանոցային համալիրի՝ բնապահպանական գոտում կառուցելու, ինչպես նաև հին շինությունների ապօրինի վերակառուցման մեղադրանքով դատապարտվել էր ավելի քան 11 տարվա ազատազրկման և 2014թ. հոկտեմբեր ամսից գտնվում էր բանտում:
Սակայն Նիշանյանը, ով պատիժը կրում էր բաց ռեժիմի բանտում, 3 ամիսը մեկ անգամ ազատության մեջ գտնվելու թույլտվություն ուներ։ Հերթական թույլտվությունից հետո Նիշանյանը սահմանված օրը բանտ չի ներկայացրել և իր փախուստի մասին հայտնել է Twitter միկրոբլոգում հետևյալ գրառումն անելով․ «Թռչունը թռավ․ տարոսը մնացած 80 միլիոնին»:
Վերջին տեղեկություններով նա ապաստան է խնդրել Հունաստանի իշխանություններից:
Աղբյուր` Ermenihaber.am

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են