Հրդեհ Թբիլիսիի կենտրոնում
Թբիլիսիում Մտացմինդա լեռան վրա անտառային զանգվածում բռնկված հրդեհը արագ տարածվում է։ Ըստ ականատեսների տվյալների ու լուսանկարների՝ հրդեհը հիմա մոտենում է Մտացմինդայի պուրակի ատրակցիոններին։
Հրդեհը բռնկվել է գերեզմանոցի տարածքում, որտեղ հրդեհվել են չոր ծառերը։ Արդեն մեկ շաբաթից ավելին Թբիլիսիում օդի ջերմաստիճանը գերազանցում է 37 աստիճանը, ընդ որում արդեն մեկ ամիս է անձրեւ չի տեղացել։
Հրդեհը բռնկվել է քաղաքի կենտրոնում՝ բնակելի տներից ոչ հեռու։
Հրդեհի վայրում աշխատում են շտապ օգնության բրիգադներ ու ոստիկանության ներկայացուցիչներ։ Հրդեհի մեկուսացման աշխատանքները դժվարանում են բարդ ռելիեֆի պատճառով՝ հրդեհված անտառային զանգվածը լեռան վրա է ։
Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հրդեհն արագ տեմպերով տարածվում է։
«Այրվում է անտառային զանգվածը։ Դեռ վաղ է խոսել հրդեհի մակերեսի մասին, քանի որ ընթանում են աշխատանքներ ու մասշտաբների մասին դատելը բարդ է։ Մոբիլիզացված են յոթ ցիստերններ, մինչեւ 40 հրշեջ փրկարարներ, որպեսզի տեղայնացնեն հրդեհը»,- հայտնել են գործակալությունից։
Հրդեհի մարմանը ավիացիան դեռ չի ներգրավվել։
Հրդեհի հիմնական օջախները Մտացմինդայում մեկուսացված են։ Այս մասին հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան։
«Ներքեւի մասում, որտեղ բնակչությունը մտավախություններ ուներ, հրշեջ բրիգադներ են գտնվում ու իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։ Բարդ ռելիեֆ է։ Մութ է։ Բնականաբար տեսանելիությունն ավելի վատ է, սակայն հրշեջ բրիգադները ինտենսիվ ռեժիմով են աշխատում»,- հայտնել է Նարմանիան։
Քաղաքապետի խոսքով՝ հրդեհի պատճառների մասին խոսելու համար դեռ վաղ է, դրանք կպարզի քննությունը։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են