Սնուցում և քաղցկեղ. Հայկուհի Գյոկչյանի նոր գիրքը
«Քաղցկեղի ամենատարածված տեսակների շուրջ մեկ երրորդը՝ բարձր եկամուտ ունեցող երկրներում, և շուրջ մեկ քառորդը՝ ցածր եկամուտ ունեցող երկրներում, հնարավոր կլիներ կանխել առողջ սնվելու, ֆիզիկական ակտիվության և առողջ քաշ պահպանելու դեպքում»:
Սա «Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային հետազոտությունների հիմնադրամի» (WCRF) և «Քաղցկեղի հետազոտության ամերիկյան ինստիտուտի» (AICR) համատեղ եզրակացությունն է` մեջբերված Երևանի գլխավոր ուռուցքաբան-քիմիոթերապևտ Հայկուհի Գյոկչյանի «Սնուցում և քաղցկեղ» գրքում:
Թեև քաղցկեղի առաջացման պատճառները դեռ լիովին պարզված չեն, սննդի դերն այդ հարցում անվիճելի է, հատկապես, երբ խոսքը վերաբերում է մարսողական համակարգի օրգանների քաղցկեղին: Ճարպոտ, աղի և անհայտ հավելումներ պարունակող սնունդն առաջացնում է այդ օրգանների շարունակական գրգռվածություն, ինչը չի կարող անհետևանք մնալ: Ֆիզիկական ակտիվության բացակայությունն ու ավելորդ քաշը բարձրացնում են ռիսկի գործոնը:
Ցավոք սրտի, հայալեզու տեղեկատվությունն այս թեմայով շատ քիչ է: Հայկուհի Գյոկչյանը գրել է առաջին և առայժմ միակ հայալեզու աշխատությունը ուղեկցող թերապիայի մասին: 2015 թ.-ին նրա նախաձեռնությամբ տպագրվել է ESMO-ի (European Society for Medical Oncology) պրոտոկոլների հայերեն թարգմանությունը և անվճար բաժանվել Հայաստանի և Արցախի քիմիոթերապևտներին, որոնցից շատերի համար հիմա սեղանի գիրք է:
«Տեղեկացված ես, ուրեմն զինված ես»,-վստահ է Հայկուհի Գյոկչյանը: Նոր լույս տեսած նրա երրորդ գիրք-ուղեցույցը “Սնուցում և քաղցկեղ” խորագրով նույնպես կազմված է “ESMO” կազմակերպության ուղեցույցների հիման վրա: Գիրքն ընդգրկում է թեմայի բոլոր նրբությունները՝ սնուցման հիմնական հասկացություններից մինչև դրա հոգեբանա-սոցիալական կողմը, քաղցկեղի կանխումից մինչև սննդային աջակցություն քաղցկեղի բուժման ընթացքում:
«Գրեթե բոլոր պացիենտները հարցնում են՝ ինչ կարելի է և ինչ չի կարելի ուտել քիմիոթերապիա ընդունելու շրջանում, և դա իրոք կարևոր հարց է, քանի որ կան սննդատեսակներ, որոնք նվազեցնում են թերապիայի ազդեցությունը: Հենց այդ պատճառով էլ որոշեցի անդրադառնալ նաև այս թեմային»,-նշում է բժշկուհի Գյոկչյանը:
Նախատեսվում է «Սնուցում և քաղցկեղ»-ը բաժանել ոչ միայն բժշկական կենտրոններում, այլև պոլիկլինիկաներում, որպեսզի տարածքային ուռուցքաբանը ուղղորդի պացիենտներին սննդի հարցում:
Թեև ուղեցույցը նախատեսված է բժիշկների համար, միաժամանակ այն բավականաչափ հանրամատչելի է՝ պացիենտների և պարզապես իրենց առողջության մասին հոգ տանող քաղաքացիների համար:



















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...