Վրաստանում անհետ կորել է հայտնի ծաղրանկարիչ Բեսիկ Դուղաշվիլին
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները փորձում են պարզել հայտնի ծաղրանկարիչ Բեսիկ Դուղաշվիլիի գտնվելու վայրը: Նրա անհետանալու մասին տեղեկությունը հայտնել են ընտանիքի անդամները: Դեպքից մի քանի ժամ առաջ նկարիչն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրությունն է արել. «Գնում եմ այնտեղ, որտեղից չեն վերադառնում: Ես թույլ եղա, անօգնական այսքան մարտերում… Իսկ ես ընդամենն ուզում էի ապրել, սիրել ընտանիքս, զբաղվել սիրելի գործով, վայելել երեխաներիս ապագան, հանգիստ ծերություն… թող ես վերջինը լինեմ… Ներեցեք և հիշեք ինձ ձեր աղոթքներում, ես գնացի… Ձեր Բեսիկ (Տատո) Դուղաշվիլի»:
Նկարչի որոնողական աշխատանքները մի քանի ժամ է՝ շարունակվում են: Նրա բջջայինն անջատված է: Ընտանիքի անդամները խնդրում են որևէ տեղեկության դեպքում հայտնել ոստիկանություն:
Բեսիկ Դուղաշվիլին Վրաստանում հայտնի էր դարձել վրաց քաղաքական գործիչների ծաղրանկարների շնորհիվ:
Աղբյուրը՝ aliq.ge

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են