300 մլն դեղաչափ. Եվրահանձնաժողովը Նուբար Աֆեյանի Moderna ընկերության հետ պատվաստանյութի ներկրման 2-րդ պայմանագիրն է կնքել
Եվրահանձնաժողովն ամերիկյան Moderna ընկերության հետ երկրորդ պայմանագիրն է կնքել` նոր կորոնավիրուսի դեմ լրացուցիչ 300 միլիոն չափաբաժին պատվաստանյութ ներկրելու վերաբերյալ: Այս մասին չորեքշաբթի Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա վոն դեր Լեյենը, հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
Ուրսուլա վոն դեր Լեյենը նշել է, որ Եվրամիությունում 22 միլիոն մարդ արդեն իսկ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, ինչը կազմում է բնակչության մոտ 5 տոկոսը:
«Մինչ օրս Եվրամիությունը ստացել է պատվաստանյութերի 33 միլիոն չափաբաժին: 22 միլիոն մարդ՝ բնակչության մոտ 5տոկոսը, արդեն պատվաստվել է առաջին չափաբաժնով, իսկ 7 միլիոն մարդ՝ երկու չափաբաժնով», - նշել է նա:
Չորեքշաբթի ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ օրվա ընթացքում համաձայնագիր կստորագրի գերմանական BioNTech ընկերության և նրա ամերիկյան գործընկեր Pfizer ընկերության հետ` պատվաստանյութի ևս 300 միլիոն չափաբաժին ներկրելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ, 2020 թվականի առաջին եռամսյակում Եվրամիությունը կստանա գրեթե երեք անգամ քիչ պատվաստանյութ, քան ակնկալվում էր՝ բոլոր մատակարարների արտադրական կարողությունների բացակայության և նյութատեխնիկական խնդիրների հետևանքով: Ըստ Եվրահանձնաժողովի, հունվարի սկզբից մինչև մարտի վերջ ԵՄ 27 երկրներ կստանան պատվաստանյութի շուրջ 106 միլիոն չափաբաժին, և միայն երկրորդ եռամսյակում Բրյուսելն ակնկալում է 3 ամսվա ընթացքում մատակարարումը հասցնել 300 միլիոնի:
Ինչպես նշել է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, ներկայումս ԵՄ շուկայում թույլատրվում է երեք պատվաստանյութ՝ Pfizer / BioNTech (մինչև 600 միլիոն չափաբաժին), Moderna (160 միլիոն չափաբաժին) և Astra Zeneca (մինչև 400 միլիոն չափաբաժին):
ԵՄ-ն ակնկալում է, որ սեպտեմբերի կեսին եվրոպացիների մոտ 70 տոկոսը պատվաստված կլինի:
Լրատվական գործակալությունը հավելել է, որ վերջին շաբաթներին ԵՄ-ն բախվել է մի շարք մարտահրավերների ՝ Pfizer / BioNTech և Astra Zeneca ընկերություններից պատվաստանյութերի մատակարարման հարցում: Առաքումների ուշացումը կարող է խափանել պատվաստումների վերաբերյալ Բրյուսելի հավակնոտ ծրագրերը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում