Սուրճը կարող է օգտակար լինել սրտանոթային համակարգի համար. հետազոտություն
Սուրճը կարող է օգտակար լինել սրտանոթային համակարգի համար եւ դրականորեն ազդել սրտի անբավարարության ռիսկի վրա: Նման եզրակացության են հանգել Կոլորադոյի համալսարանի եւ Սրտի հիվանդությունների հետազոտման ամերիկյան ասոցիացիայի գիտնականները:
Circulation: Heart Failure ամսագրում հրապարակված հետազոտության ընթացքում գիտնականներն արհեստական ինտելեկտի միջոցով վերլուծել են ավելի քան 21.000 ամերիկացու մասնակցությամբ անցկացված երեք մասշտաբային հետազոտության տվյալները` պարզելու համար, թե ինչպես է սուրճն ազդում սրտի անբավարարության ռիսկի վրա: Health.mail.ru-ն հայտնում է, որ այդ բոլոր հետազոտությունները նվիրված էին սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնների ուսումնասիրությանը:
Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր օրական առնվազն մեկ բաժակ սուրճ են խմում, սրտի անբավարարության զարգացման ռիսկը կյանքի ընթացքում կրճատված է: Յուրաքանչյուր լրացուցիչ բաժակ սուրճն օրվա ընթացքում, ըստ գիտնականների, նվազեցնում է այդ ռիսկը 5-12 տոկոսով: Այլ տվյալներով` օրական առնվազն 2 բաժակ սուրճ խմող մարդկանց մոտ սրտի անբավարարության ռիսկը ցածր է 30 տոկոսով` նրանց համեմատ, ով ընդհանրապես սուրճ չի խմում:
Սակայն այս ամենը վերաբերում է կոֆեին պարունակող սուրճին, իսկ առանց կոֆեինի սուրճը կամ ընդհանրապես չի ազդում սրտի անբավարարության ռիսկի վրա, կամ նույնիսկ ավելացնում է այն:
Սա հետազոտողներին թույլ է տվել եզրակացնել, որ հենց կոֆեինն է սուրճի` սրտի աշխատանքի վրա դրական ազդեցության հիմնական պատճառը, սակայն կոնկրետ ինչի հետ է կապված այդ ազդեցությունը, դեռ պարզ չէ:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...