Շոշում բարձրացվել է երեխաների՝ դպրոց հաճախելու անվտանգության հետ կապված մտահոգություններ
Փետրվարի 11-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ՄԻՊ ժամանակավոր փոխարինող Արսեն Սառաջյանի գլխավորությամբ, այցելել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղ՝ համայնքում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներին ծանոթանալու և քաղաքացիների իրավունքների պաշտպանության իրավիճակը գնահատելու նպատակով: Այս մասին հայտնում են ԱՐցախի ՄԻՊ գրասենյակից:
Այցի ընթացքում համայնքի ղեկավարը հայտնել, որ կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ բնակիչներին համայնք վերադառնալու ուղղությամբ, գյուղում վերականգնվել են բոլոր ենթակառուցվածքները, վերադարձել է բնակչության կեսից ավելին:
Պատերազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ են անցել համայնքի գյուղատնտեսական նշանակության տարածքների մեծ մասը, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում համայնքում բնակչության զբաղվածության առումով: Համայնքի տարածքում կատարվում են ականազերծման աշխատանքներ, բնակչության շրջանում տարվում են իրազեկման միջոցառումներ կյանքին և առողջությանը սպառնացող պայթուցիկ նյութերի հետ շփումից խուսափելու ուղղությամբ:
Հունվարի 11-ից գործում է դպրոցը, իսկ առաջիկա շաբաթվա ընթացքում վերսկսելու է աշխատանքները նաև մանկապարտեզը: Հանրային մտահոգություններ էին բարձրացվել երեխաների՝ դպրոց հաճախելու անվտանգության հետ կապված, քանի որ այն գտնվում է Կարմիր Շուկա-Շոշ ճանապարհի մերձակա տարածքում, և դպրոց հասնելու համար երեխաները պետք է անցնեն ճանապարհը, որով ժամանակ առ ժամանակ իրականացվում է ադրբեջանական շարասյուների տարանցումը:
ՄԻՊ աշխատակազմը տեղում ծանոթացել է բարձրացված խնդրին և ականատես եղել ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանական շարասյուների տարանցմանը: Չնայած երեխաների դպրոց հաճախումը կազմակերպվում է ԱՀ ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ, այնուամենայնիվ երեխաների անվտանգությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով առկա է օբյեկտիվ անհրաժեշտություն դպրոցի և մանկապարտեզի հարակից տարածքում պարեկային հերթապահություն սահմանելու:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կարևորվել է համայքում գիշերային լուսավորության համակարգի շուտափույթ ներդրումը:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Ո՞վ է թիրախը՝ գյուղացի՞ն որ ուզում է ջերմոց ունենա, թե՞ ներդրողը, որ ուզում է ջերմոցային ցանց ստեղծի