Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
Ապրիլի 9-ին Երևանում Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Խորհրդակցությունների մեկնարկին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով: Նա ներկայացրել է տարածաշրջանային ընթացիկ զարգացումները՝ անդրադառնալով Վաշինգտոնի համաձայնություններից հետո Հարավային Կովկասում ձևավորված դրական դինամիկային, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման միտումներին:
Խորհրդակցություններն այնուհետև ընթացել են ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Հակոբ Սարգսյանի և Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային գերատեսչության պետքարտուղարի տեղակալ, Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Պիեռ-Իվ Ֆուքսի գլխավորությամբ: Խորհրդակցություններին հայկական կողմից մասնակցել է նաև ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Դավիթ Կնյազյանը:
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Շվեյցարիայի միջև առկա քաղաքական երկխոսությունը՝ երկուստեք ընդգծելով դրա շարունակական ամրապնդման փոխադարձ պատրաստակամությունը։
Անդրադարձ է կատարվել երկկողմ ոլորտային համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, այդ թվում՝ տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթության ոլորտներում փոխգործակցությանը, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ձևավորված արդյունավետ համագործակցության խորացմանը։
Ընդգծվել է Շվեյցարիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցությունը զարգացման համագործակցության ոլորտում՝ հատկապես հումանիտար կարիքների հասցեագրման ուղղությամբ:
Մտքեր են փոխանակվել միջազգային կարևորություն ունեցող մի շարք հարցերի շուրջ։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի