Հունգարիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Պետեր Մագյարի ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը ոչ միայն հաղթել է, այլև կարող է սահմանադրական մեծամասնություն ապահովել խորհրդարանում։ Վարչապետ Վիկտոր Օրբանը և նրա «Ֆիդես» կուսակցությունը, որոնք 16 տարի ղեկավարում էին երկիրը, արդեն ընդունել են իրենց պարտությունը։ «Տիսա» կուսակցությունը ստացել է խորհրդարանական 199 տեղից 138-ը, ինչը նշանակում է, որ սահմանադրական մեծամասնություն կունենա խորհրդարանում։
Գործող վարչապետ Վիկտոր Օրբանի իշխող «Ֆիդես» կուսակցությունը ստացել է 55 տեղ։ Եվս վեց տեղ ստացել է ծայրահեղ աջ «Մի Հազանկ» («Մեր Հայրենիք») կուսակցությունը։ Հունգարիայի օրենսդրության համաձայն՝ ձայների վերջնական հաշվարկը պետք է ավարտվի մինչև ապրիլի 18-ը։
Վիկտոր Օրբանը, չսպասելով ձայների վերջնական հաշվարկին, հայտարարել է, որ արդեն շնորհավորել է Մադյարին հաղթանակի կապակցությամբ։ Նա ասել է, որ ընտրությունների արդյունքները պարզ են, բայց ցավոտ, և հավելել է, որ «Ֆիդեսը» կծառայի Հունգարիային ընդդիմության դիրքերում։
Եվրոպական առաջնորդները ողջունել են Պետեր Մագյարի հաղթանակը։ «Այսօր երեկոյան Եվրոպայի սիրտն ավելի ուժեղ է բաբախում Հունգարիայում», — սոցիալական ցանցերում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ «Հունգարիան ընտրել է Եվրոպան։ Եվրոպան միշտ ընտրել է Հունգարիան», - հավելել է նա։
«Հունգարիան կայացրել է իր որոշումը», - ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և պատրաստակամություն հայտնել միասին աշխատել հանուն ուժեղ և միասնական Եվրոպայի:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը նույնպես շնորհավորել է Պետեր Մագյարին՝ նրա հաղթանակը անվանելով «պատմական պահ ոչ միայն Հունգարիայի, այլև եվրոպական ժողովրդավարության համար»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ ընտրությունների արդյունքները ցույց են տալիս «հունգարացի ժողովրդի նվիրվածությունը Եվրոպական Միության արժեքներին»։ Իսպանիայի նախագահ Պեդրո Սանչեսը կրկնել է այս միտքը։
Մագյարին շնորհավորել է նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ։ «Ուկրաինան միշտ ձգտել է բարիդրացիական հարաբերությունների բոլոր եվրոպական երկրների հետ, և մենք պատրաստ ենք զարգացնել համագործակցությունը Հունգարիայի հետ», - գրել է նա։ Զելենսկին հավելել է, որ Կիևը պատրաստ է «հանդիպումների և համատեղ կառուցողական աշխատանքի»։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ա․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգները
Վենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ...