Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեկ շաբաթում տրանսպորտում ուղեվարձի ուժեղացված վերահսկողության արդյունքում հավաքագրել են 3 ավտոբուսի գումար Հունգարիայի տեղը եղել է և մնում է Եվրոպայում Կանգնած ենք վարորդների կողքին Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 12 ժամ ջուր չի լինի Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները Լոռու մարզի մի քանի բնակավայրում կդադարեցվի գազամատակարարումը Բանակցությունների դուռը դեռևս բաց է Գավառ-Երևան երթուղին կսպասարկվի նոր տրանսպորտային միջոցներով Քարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագիրն «անհասանելի չէ» Հունգարիայի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը․ եվրոպական առաջնորդները ողջունել են Պետեր Մագյարի հաղթանակը ԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումը

Մեկ շաբաթում տրանսպորտում ուղեվարձի ուժեղացված վերահսկողության արդյունքում հավաքագրել են 3 ավտոբուսի գումարՀունգարիայի տեղը եղել է և մնում է ԵվրոպայումԿանգնած ենք վարորդների կողքինՄեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 12 ժամ ջուր չի լինիԴպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքներըԼոռու մարզի մի քանի բնակավայրում կդադարեցվի գազամատակարարումը Բանակցությունների դուռը դեռևս բաց էԳավառ-Երևան երթուղին կսպասարկվի նոր տրանսպորտային միջոցներովՔարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի էԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագիրն «անհասանելի չէ»Հունգարիայի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը․ եվրոպական առաջնորդները ողջունել են Պետեր Մագյարի հաղթանակըԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱպրիլի 11-21-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում է պատանիների և աղջիկների եզրափակիչ առաջնությունըԻ՞նչ տարան Վաշինգտոնն ու Թեհրանն Իսլամաբադից և ի՞նչ է լինելու հետոՄԻՊ աշխատակազմը հրապարակել է Արմաշի առողջության կենտրոն կատարած չհայտարարված այցի արդյունքներըՓրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցներըԽուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներԱննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնայի հետՍիսիան-Երևան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը․ կան տուժածներԻնչ է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգըՀունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթել է ընդդիմությունը․ Օրբանը շնորհավորել է «Տիսա»-ինՔեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել էՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատույցի կառուցմանըԵրթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԷնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմումՇենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքերՆեյմարը բանակցում է նոր ակումբի հետՄենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել էԱղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA«Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունըՀորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական էԳաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումըԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FTՈրտեղ են ամենաշատ դատապարտվածները ՀայաստանումԿոռուպցիան պարեկային ծառայության համակարգի տրամաբանությունից դուրս է մնացել․ ՆԳ նախարարԱնվտանգության մասին՝ թվերով․ Ոստիկանության բարեփոխումներըՀայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿայացել է Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպումըՎլադիկավկազում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունից տասը մարդ է տուժելՄենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ ՄիրզոյանինԴեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստներիԱպրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաներըՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարՏեսնում ենք՝ ինչպես է այս Կառավարությունը, նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին. Էստոնիայի ԱԳ նախարարԷստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով. Ցահքնա
Հայաստան

Լիա Իվանյան. Դավաճանին պատժե՞լ, թե դավաճան չասել

Հրապարակախոս Լիա Իվանյանը Panorama.am-ում գրում է․

«Լրահոսից տեղեկանում ենք, որ փետրվարի 11-ին խորհրդարանում առաջին ընթերցմամբ երկու նախագիծ է ընդունվել։ Մեկը՝ պետական դավաճանության համար ցմահ ազատազրկում սահմանելը, որը ներկայացրել էր ԲՀԿ-ն։ Մյուսը՝ Փաշինյանին հասցված վիրավորանքի համար քաղաքացիները կտունգանվեն 5 մլն, զրպարտության համար՝ 10 մլն դրամ։ Նախաձեռնությունը ներկայացրել էր ինքը՝ Փաշինյանը։

Չգիտես՝ լացես, թե՞ ծիծաղես։

ՀՀ քրեական օրենսգրքում պետական դավաճանության համար նախատեսված պատժաչափը առավելագույնս խստացնելուն կողմ է քվեարկել 109 պատգամավոր։ Հիանալի է, բայց ոչի՞նչ, որ նրանցից առնվազն սորոսականները և թրքասերներն արդեն վաստակել են պետական դավաճանի խարանը՝ իրենց ակնհայտ ապազգային գործունեության պատճառով։ Էլ չենք խոսում կրկնակի գործակալության մեջ մեղադրված ԱԺ խոսնակի մասին։ Ի դեպ, հիմնավոր հերքում դեռևս չի եղել այդ առիթով հպապարակված բացահայտումների մասով։ Հետաքրքիր է իմանալ, այս օտարասերներն ինչ-որ հիմք ունե՞ն մտածելու, որ առաջիկա անխուսափելի իշխանափոխությունից հետո մոռացվելու են իրենց դավաճանական քայլերը, միաձայն քվերակումները, նեռին ծառայելն ու պետության հիմնասյուները քանդելը։

Ինչ վերաբերում է նախագծին, ապա շատ լավ նախագիծ է, բայց արդյոք այն կկիրառվի իսկական դավաճանների նկատմամբ, թե՞ գլխիվայր շուռ տված մեր իրականության մեջ արդեն սովորական դարձած սցենարով դավաճան կկարգվեն ազգ ու հայրենիքի իրական զինվորները։

Կասկածն ավելի է խորացնում միաժամանակ ներկայացված նիկոլական նախագիծը․․․ ի՞նչ է նշանակում չվիրավորել մեկին, ով կոտորեց պայծառ տղերքին, հանձնեց Արցախի 73 տոկոսը, հիմա էլ հանձնում է Սյունիքը, երկիրը կառավարում է թշնամու շահերին համահունչ։ Բա ոնց չասես՝ միայն պետական դավաճանն այսպես կվարվի։

Հատկապես նոյեմբերի 10-ից հետո ողջ աշխարհն է համակարծիք, որ եղել է դավաճանություն․ վիճահարույց է միայն այն հարցը՝ արդյո՞ք դա եղել է գիտակցված, թե անգիտության-ապաշնորհության հետևանք։ Է՛հ, չենք ասի դավաճան, բայց հո ակներև է , որ սույն անձը Հայաստանում և Արցախում չի կարող ազատ տեղաշարժվել առանց մեծաթիվ ոստիկանների ուղեկցությամբ․․․ բա օդից ո՞նց պիտի քերեք-հանեք դավաճանից տարածվող գաղջահոտը։

Պատերազմը սկսվելուն պես արգելվեց այլ կարծիք հայտնելը, բացի պաշտոնականից։ Տեսա՞նք չէ, ինչ աներևակայելի չափի խաբեության զոհ դարձանք։ 44 օր գիտակցաբար խաբեցին հասարակությանը՝ աջ ու ձախ տուգանելով ճշմարտությունն ասել փորձողներին։ Հիմա էլ Սյունիքի մասով են սահմանափակում ազատ հրապարակումները․ ի՞նչ է նշանակում ՝ ԱԱԾ-ն պետք է իրավունք տա լրատվամիջոցին՝ Սյունիքի մասին նյութ պատրաստելու համար։ Հո օտարի տարածք չի՞․․․ Թե՞ արդեն այդպիսին է, բայց մենք չգիտենք։

Բռնապետությունը պոզով-պոչով չի լինում։ Արդեն լավ էլ բռնապետական երկիր ենք դարձել՝ օրենքի ընտրողաբար կիրառման, խոսքի իրավունքի, մարդու ազատությունների սեփական կարծիքն արտահայտելու կամայական սահմանափակումների առումով։

Այդուհադերձ, ակնհայտ է, որ բոլոր եղած և սպասվելիք սահմանափակումները բխում են վարչախմբի վախերից․ իշխանությունը կորցնելու և անխուսափելի պատասխանատվության առաջ կանգնելու վախերից։ Եվ քանի դեռ իրենց ձեռքին են իշխանական լծակները՝ փորձելու են աշխատանքի իմիտացիա ստեղծելով երկարաձգել աթոռներին մնալը։

Տեսնենք, թե առաջին ընթեցմամբ ընդունված նախագծերից որը օրենք կդառնա՝ պետական դավաճանին ցմահ ազատազրկե՞լը, թե պետական դավաճանին դավաճան ասելն արգելելը։ Դրանից էլ կերևա, թե այս խորհրդարանում խելքը գլխին քանի մարդ կա»։