Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում քաոսային իրավիճակ է. գյուղապետարանը կոչով դիմել է բնակիչներին
Խնձորեսկի գյուղապետարանը տեղեկացնում է, որ սահմանային փոփոխությունների և կորուստների պատճառով գյուղում ստեղծվել է քաոսային իրավիճակ. կրճատվել են հարյուրավոր հեկտար արոտավայրեր, որտեղ ժամանակին պահվում էին մանր ու խոշոր եղջերավոր անասունները, և սեզոնային արածեցում էր իրականացվում, հաղորդում է mediaport-ը:
«Ստեղծված բարդ իրավիճակում պետք է կարողանանք հարգել յուրաքանչյուրի եկամուտ ձեռք բերելու հնարավորությունը և միմյանց չվնասենք: Սույն թվականի մարտի 1-ից խստագույնս արգելվում է անասունների արածեցումը ուրիշի սեփականությունը հանդիսացող մշակված կամ չմշակված վարելահողերում, խոտհարքներում»,–նշված է գյուղապետարանի ֆեյսբուքյան էջում։
Բացի այդ, գյուղապետարանը խորհուրդ է տալիս ոչխարների խուզն այս տարի իրականացնել սովորականից ավելի ուշ՝ սար տեղափոխվելուց հետո՝ հնարավորություն տալով խոշոր եղջերավոր անասունների բավարար արածեցմանը:
Հիշեցնենք, որ Mediaport-ն ավելի վաղ հայտնել էր, որ ադրբեջանցիները առաջ են տվել դիրքերը դեպի Ներքին Խնձորեսկ. թշնամին շարունակում է անարգել զավթել Սյունիքի հողերը:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ
Երևանում ավարտվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական միջոցառման երևանյան փուլը