Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեկ շաբաթում տրանսպորտում ուղեվարձի ուժեղացված վերահսկողության արդյունքում հավաքագրել են 3 ավտոբուսի գումար Հունգարիայի տեղը եղել է և մնում է Եվրոպայում Կանգնած ենք վարորդների կողքին Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 12 ժամ ջուր չի լինի Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները Լոռու մարզի մի քանի բնակավայրում կդադարեցվի գազամատակարարումը Բանակցությունների դուռը դեռևս բաց է Գավառ-Երևան երթուղին կսպասարկվի նոր տրանսպորտային միջոցներով Քարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագիրն «անհասանելի չէ» Հունգարիայի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը․ եվրոպական առաջնորդները ողջունել են Պետեր Մագյարի հաղթանակը ԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումը

Մեկ շաբաթում տրանսպորտում ուղեվարձի ուժեղացված վերահսկողության արդյունքում հավաքագրել են 3 ավտոբուսի գումարՀունգարիայի տեղը եղել է և մնում է ԵվրոպայումԿանգնած ենք վարորդների կողքինՄեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 12 ժամ ջուր չի լինիԴպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքներըԼոռու մարզի մի քանի բնակավայրում կդադարեցվի գազամատակարարումը Բանակցությունների դուռը դեռևս բաց էԳավառ-Երևան երթուղին կսպասարկվի նոր տրանսպորտային միջոցներովՔարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի էԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագիրն «անհասանելի չէ»Հունգարիայի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը․ եվրոպական առաջնորդները ողջունել են Պետեր Մագյարի հաղթանակըԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱպրիլի 11-21-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում է պատանիների և աղջիկների եզրափակիչ առաջնությունըԻ՞նչ տարան Վաշինգտոնն ու Թեհրանն Իսլամաբադից և ի՞նչ է լինելու հետոՄԻՊ աշխատակազմը հրապարակել է Արմաշի առողջության կենտրոն կատարած չհայտարարված այցի արդյունքներըՓրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցներըԽուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներԱննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնայի հետՍիսիան-Երևան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը․ կան տուժածներԻնչ է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգըՀունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթել է ընդդիմությունը․ Օրբանը շնորհավորել է «Տիսա»-ինՔեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել էՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատույցի կառուցմանըԵրթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԷնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմումՇենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքերՆեյմարը բանակցում է նոր ակումբի հետՄենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել էԱղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA«Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունըՀորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական էԳաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումըԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FTՈրտեղ են ամենաշատ դատապարտվածները ՀայաստանումԿոռուպցիան պարեկային ծառայության համակարգի տրամաբանությունից դուրս է մնացել․ ՆԳ նախարարԱնվտանգության մասին՝ թվերով․ Ոստիկանության բարեփոխումներըՀայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿայացել է Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպումըՎլադիկավկազում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունից տասը մարդ է տուժելՄենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ ՄիրզոյանինԴեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստներիԱպրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաներըՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարՏեսնում ենք՝ ինչպես է այս Կառավարությունը, նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին. Էստոնիայի ԱԳ նախարարԷստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով. Ցահքնա

Հասարակական պահանջ կա՞ր՝ Արցախը հանձնելու, 5 հազար մարդու զոհելու

 

Նիկոլ Փաշինյանը չեղարկեց արտահերթ ընտրությունները՝ անհարմար դրության մեջ դնելով թե՛ արտահերթ ընտրություններ պահանջողներին, թե՛ չպահանջողներին։ Հետադարձ հայացքը փաստում է, որ 2020թ․ նոյեմբերի 10-ից Նիկոլ Փաշինյանն արտահերթի մասին իր հայտարարություններով մաշեցրեց զայրույթի պիկը, ինչպես դա արեց Սերժ Սարգսյանը՝ 2016 թվականին, երբ «Սասնա ծռերի» դեպքերից հետո հայտարարեց, որ ստեղծված իրավիճակից պետք է դասեր քաղել, ապա սկսեց խոսել բարեփոխումներից ու ազգային միասնության կառավարություն ձեւավորելուց: Իսկ իրավիճակի հանդարտմանը զուգահեռ, մոռացավ բոլոր խոստումները եւ ընկավ թմբիրի մեջ։ Ներքաղաքական զարգացումների մասին «Հրապարակ»-ը զրուցել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանի հետ։

- Համաձա՞յն եք, որ Նիկոլ Փաշինյանը «գցեց» քաղաքական ուժերին՝ ըմբոստությունը տանելով մարման։

- Կարող եմ ասել կարճ․ Նիկոլ Փաշինյանի ցանկացած գործողություն պետք է դիտարկել բացառապես իր աթոռը պահելու ցանկության շրջանակներում։ Ինքը կապիտուլյացիայից հետո, նաեւ դրանից առաջ, զբաղված է բացառապես իր աթոռը պահելով, որովհետեւ հասկանում է՝ եթե այն կորցնի, ապա դա իր համար նաեւ ֆիզիկական անվտանգության հարց է։ Բայց առաջին ամենագլխավոր խնդիրը, որ կառաջանա, իրավաքաղաքական գործընթացի շրջանակում որոշակի հարցերի պատասխանելու անհրաժեշտությունն է։ Քանի որ այդ կապիտուլյացիան ու էն խայտառակությունը, որ մեր գլխին բերեց ինքն ու իր թիմը, հենց էնպես չեն անցնելու։ Ինքը շատ լավ հասկանում է, որ սա իր համար կենաց-մահու խնդիր է, եւ դրա շրջանակներում ցանկացած քայլի կգնա, ինչ-որ հայտարարություններ կանի, բայց դա չորրորդական հարց է։ Էս հարցը՝ կլինեն արտահերթ ընտրություններ, թե չեն լինի, չպետք է դարձնենք օրակարգային։ Արտահերթ ընտրություններ բոլորն էլ պահանջում են, ուղղակի ամեն մեկը՝ իր պատկերացրած մոդելով։ Իմ պատկերացրած մոդելն այն է, որ պետք է հեռանա կամ հեռացվի, որից հետո ձեւավորվի կառավարություն, որից հետո՝ որոշ ժամանակ անց, երկրում որոշակի ներքաղաքական, հետպատերազմական հարցերի կայունացումից հետո, պետք է նախապատրաստվեն ընտրությունները։ Ըստ երեւույթին՝ արտահերթ։ Մյուս սցենարները տարբեր են։ Իր պատկերացրածը՝ որ ինքը պետք է անցկացնի, իսկ իր անցկացնելու պարագայում գոնե ուզում է մնալ վարչապետի կարգավիճակում, կեղծել ու ինչ-որ մի ոտատեղ ունենալ ԱԺ-ում։ Հիմա, երբ ասում է՝ հասարակական պահանջ չկա, ստացվում է ի՞նչ․ որ հասարակական պահանջ կա՞ր Արցախը հանձնելու, 5 հազար մարդու զոհելու, Արցախի պետականությունը կորցնելու, տասնյակ հազարավոր մարդկանց անտուն թողնելու, 10 հազարից ավելի վիրավորներ ունենալու։ Սա՞ էր հասարակությունն ուզում։

- Իսկ արտահերթ ուզել-չուզելու հետ կապված՝ կարո՞ղ է իրավիճակը փոխվել։ Եվ այդտեղ դե՞ր է խաղացել Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ մասնակցելու է։

- Իհարկե, այդ գործոնն էլ կա, որովհետեւ մտածում էր, որ գործ է ունենալու իր հաճախորդների հետ, տեսանք, թե ում հետ էր հանդիպում, դրանք նույնիսկ մարդ-կուսակցություններ չեն, այլ կնիք-կուսակցություններ են։ Կուսակցություններ, որոնք ընդամենը կնիքով են արտահայտվում որպես կուսակցություն։ Եվ դրանց հանդիպելով՝ մտածում էր, որ պետք է հաճախորդներով գնա ընտրությունների, բայց պարզվեց, որ այդ հովվերգական պատկերով ընտրությունները չեն լինելու։
Եվ ընդհանրապես, էս ամեն ինչը չի կարող հենց էնպես անցնել։ Ինքն ընդամենը փորձում է հետաձգել։ Եվ քանի որ, իր հոգեբանությամբ, օրվա կուրսով ապրող մարդ է, առավել եւս՝ հիմա, իր համար կարեւոր է ամեն մի ժամը։ Երբ էս ժամն անցավ, ինքը դեռ աթոռին է, ինքը դեռ ողջ է, ինքը դեռ չի պատասխանում քննիչի հարցերին, իսկ այդ հանձնաժողովն անպայման ձեւավորվելու է, եւ մենք դետալային մանրամասներով ենք իմանալու այն, ինչի ընդհանուր պատկերացումները կան։ Հետեւաբար, իր համար շատ կարեւոր է, որ այդ օրը հետաձգվի։ Նրա համար լավագույն տարբերակն այն է, որ քաղաքական ճանապարհով հեռանա, եթե քաղաքական ճանապարհով հեռացումը տեղի չունենա, կամ էդ պրոցեսը ձգվի, կառաջանա ֆորսմաժորը։

- Իրեն պաշտպանող վերլուծաբաններն ասում են, որ Փաշինյանի համար արտահերթ ընտրությունները լավագույնն են՝ կլեգիտիմանա։ Ավելացնեմ՝ ինդուլգենցիա կստանա, իր 10-15 տոկոս ընտրազանգվածով ավելի բարվոք վիճակում կհայտնվի։ Տպավորություն էր, որ ինքն է շահագրգռված արտահերթով, հետո ի՞նչ եղավ։

- Չեմ ուզում մտնել իր նեղ հաշվարկների մեջ։ Նախ, չեմ կարծում, որ որոշակի հատվածի աջակցությունն ունի, կարող է իր շրջապատում ունի, բայց դա երկրորդական հարց է, կկեղծի՞, չի՞ կեղծի․ բնականաբար, չի խուսափի կեղծիքներից, եթե գնա ընտրությունների։ Բայց սա լրիվ ուրիշ հարթության հարց է, սա Հայաստանի լինել-չլինելու հարցն է։ Հայաստանում հայկական Նավալնին սպասարկելու է թուրք-ադրբեջանական շահը, հետեւաբար՝ իր հեռացումն անվտանգության հարց է։ Ես համարում եմ, որ սա օկուպացիոն ռեժիմ է, եւ նրանք, ովքեր համագործակցում են, նացիստական ժամանակների տերմինաբանությամբ՝ կոլաբորացիոնիստներ են (իրենց պետության դեմ թշնամու հետ համագործակցողներ), որոնք հետագայում նույնպես պատասխանատվություն են կրելու։ Իսկ թե ինչ պատկեր կլինի, արդեն մեր հասարակությունից ու քաղաքական ուժերից է կախված։