Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեկ շաբաթում տրանսպորտում ուղեվարձի ուժեղացված վերահսկողության արդյունքում հավաքագրել են 3 ավտոբուսի գումար Հունգարիայի տեղը եղել է և մնում է Եվրոպայում Կանգնած ենք վարորդների կողքին Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 12 ժամ ջուր չի լինի Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները Լոռու մարզի մի քանի բնակավայրում կդադարեցվի գազամատակարարումը Բանակցությունների դուռը դեռևս բաց է Գավառ-Երևան երթուղին կսպասարկվի նոր տրանսպորտային միջոցներով Քարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագիրն «անհասանելի չէ» Հունգարիայի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը․ եվրոպական առաջնորդները ողջունել են Պետեր Մագյարի հաղթանակը ԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումը

Մեկ շաբաթում տրանսպորտում ուղեվարձի ուժեղացված վերահսկողության արդյունքում հավաքագրել են 3 ավտոբուսի գումարՀունգարիայի տեղը եղել է և մնում է ԵվրոպայումԿանգնած ենք վարորդների կողքինՄեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 12 ժամ ջուր չի լինիԴպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքներըԼոռու մարզի մի քանի բնակավայրում կդադարեցվի գազամատակարարումը Բանակցությունների դուռը դեռևս բաց էԳավառ-Երևան երթուղին կսպասարկվի նոր տրանսպորտային միջոցներովՔարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի էԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագիրն «անհասանելի չէ»Հունգարիայի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը․ եվրոպական առաջնորդները ողջունել են Պետեր Մագյարի հաղթանակըԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱպրիլի 11-21-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում է պատանիների և աղջիկների եզրափակիչ առաջնությունըԻ՞նչ տարան Վաշինգտոնն ու Թեհրանն Իսլամաբադից և ի՞նչ է լինելու հետոՄԻՊ աշխատակազմը հրապարակել է Արմաշի առողջության կենտրոն կատարած չհայտարարված այցի արդյունքներըՓրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցներըԽուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներԱննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնայի հետՍիսիան-Երևան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը․ կան տուժածներԻնչ է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգըՀունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթել է ընդդիմությունը․ Օրբանը շնորհավորել է «Տիսա»-ինՔեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել էՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատույցի կառուցմանըԵրթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԷնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմումՇենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքերՆեյմարը բանակցում է նոր ակումբի հետՄենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել էԱղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA«Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունըՀորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական էԳաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումըԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FTՈրտեղ են ամենաշատ դատապարտվածները ՀայաստանումԿոռուպցիան պարեկային ծառայության համակարգի տրամաբանությունից դուրս է մնացել․ ՆԳ նախարարԱնվտանգության մասին՝ թվերով․ Ոստիկանության բարեփոխումներըՀայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿայացել է Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպումըՎլադիկավկազում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունից տասը մարդ է տուժելՄենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ ՄիրզոյանինԴեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստներիԱպրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաներըՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարՏեսնում ենք՝ ինչպես է այս Կառավարությունը, նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին. Էստոնիայի ԱԳ նախարարԷստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով. Ցահքնա

Հաղթանակի հակառակ կողմը

Ադրբեջանի պանծալի թվացող հաղթանակն ունի իր հակառակ կողմը, որը հիմնականում դուրս է մնում Հայստանի և ընդհանրապես արտաքին աշխարհի տեսադաշտից ադրբեջանական լրատվամիջոցների խիստ միակողմանի լինելու և խստագույն գրաքննության ենթարկվելու արդյունքում։

Սակայն կան տեղեկատվության անկախ աղբյուրներ, որոնք քիչ թե շատ օբյեկտիվ պատկեր են տալիս հետպատերազմյան Ադրբեջանի մթնոլորտի մասին։
Համառոտ կփորձենք ներկայացնել «հաղթանակած» հետպատերազմական Ադրբեջանում առկա խնդիրներն ու սպասվող մարտահրավերները։

Օրերս Բաքվում տեղի ունեցավ զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիան, ում որդիներին հրաժարվել էին հուղարկավորել «Շեհիդների պուրակ» անվանումը ստացած գերեզմանատանը։ Նախ՝ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ կարևորություն ունի ծնողի համար իր որդու շեհիդ կոչվելը և «Շեհիդների գերեզմանատանը» հուղարակվորվելը Ադրբեջանում։ Համեմատությունն իհարկե լիարժեք չէ, քանի որ շեհիդների սուրբ նահատակների գաղափարի հիմքում կրոնական տարր կա, բայց եթե անտեսենք դա, ապա համարժեք իրավիճակ կլիներ, եթե Հայաստանում զոհված ազատամարտիկին թույլ չտան հուղարկավորել Եռաբլուրում։ Ադրբեջանում հարյուրավոր զոհված զինվորների համար պետական մակարդակով արգելվել է մուտքը դեպի «շեհիդների» գերեզմանատուն սեփական զոհերի իրական քանակը թաքցնելու և գերեզմանատան արտաքին տեսքը չփչացնելու համար, իսկ ողբերգություն ապրած և իրենց որդիների արհամարվելուց բորբոքված և փողոց դուրս եկած ծնողների բողոքը արժանացավ ոստիկանական բիրտ ուժի։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ «Ադրբեջանի պանծալի հաղթանակի» համար իրենց կյանքը զոհաբերած զինվորներն արդեն իսկ անտեսվում են պետության կողմից, փոխարենը՝ ըստ ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցների՝ (որոնք դեռ գոյություն ունեն), Ադրբեջանի բանակի բարձագույն սպայակազմը՝ գեներալիտետը, զբաղված է օկուպացված քաղաքաների՝ մասնավորապես Շուշիի, Հադրութի գույքի ու բիզնեսների սեփականշնորհմամբ և այլ տարածքների ակտիվ թալանով։

Ալիևի իշխանությունը խստորեն թաքցնում է զոհերի և վիրավորների իրական թիվը։ Սոցիալական ցանցերում և արտերկրում գտնվող ադրբեջանական աղբյուրների տվյալներով զոհերի և վիրավորների իրական թիվը մի քանի անգամ գերազանցում է պաշտոնականին։

Տարբեր աղբյուրների համաձայն, ադրբեջանական կողմը ահռելի քանակությամբ սեփական զինվորների դիակներ ուղղակի թաղել է մարտի դաշտում։
Այս ամենը խոսում է այն մասին, որ Արցախի բանակը լրջագույն հարվածներ է հասցրել Ադրբեջանին, ցուցաբերել է ընդգծված մարտունակություն, խիզախություն։ Եվ եթե չլինեին քաղաքական ղեկավարության կոպիտ, իսկ գուցե միտումնավոր սխալները, ապա պատերազմի ընթացքը կարող էր լրիվ այլ լինել։

Բազմաթիվ փաստեր կան, որ հազարավոր վիրավորների բուժումը պետությունը թողել է քաղաքացիների վրա։ Երկրի ֆինանսական վիճակը թույլ չի տալիս նման ծախսեր իրականացնել։

Ադրբեջանում ի հայտ են գալիս մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներ, ճգնաժամ է ապրում միջին և փոքր բիզնեսը, իսկ պետությունը որևէ օժանդակություն չի ցուցաբերում։ Կորոնավիրուսային համավարակի հետևանքով ըստ տարբեր աղբյուրների գործազրկությունը աճել է 60-70%, նույն համավարակի հետևանքով Ադրբեջանի դպրոցականների շուրջ 30%-ը զրկված է կրթություն ստանալու հնարավորությունից, քանզի «պանծալի հաղթանակ» տարած Ադրբեջանի մարզային և գյուղական բնակչության մոտ 35%-ը զրկված է ինտերնետ ունենալու հնարավորությունից։ Ըստ տաբեր տնտեսագետների Ադրբեջանում տեղական մանաթի կուրսի նվազման կտրուկ միտում է նկատվում։

Այսպիսով՝ աճում է սոցիալական անհավասարությունը, անարդարության զգացումը և սոցիալական լարվածությունը։ Հաղթանակից հետո իրենց դիրքերը ամրապնդած ալիևյան կլանը այս ամենին արձագանքում է պետական ռեպրեսիվ ապարատի ամրապնդմամբ և արտաքին աշխարհից ավելի ու ավելի փակվելով։

Պարտությունից հետո համատարած ընկճախտի մեջ հայտնված հայ հասարակությունը պիտի տեսնի, որ «Հաղթանակած» Ադրբեջանում մեղմ ասած այդքան էլ հաղթանակած հասարակական տրամադրություններ և մթնոլորտ չէ։ Սեփական հաղթանակից էլ ավելի բթացած և սանձարձակված Ադրբեջանը, ըստ էության, կրկնում է 90-ակաների հաղթականկից հետո մեր թույլ տված սխալները՝ ուղղակի մի քանի անգամ կոպիտ և արագորեն։ Մեզ անհրաժեշտ է շուտափույթ դուրս գալ հուսահատության ճիրաններից և անցայլն ու ապագան վերաիմաստավորել։ Հիմա նրանց սխալվելու ժամանակն է։

 

Ա. Հ.

Այլընտրանքային նախագծեր խումբ