Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեկ շաբաթում տրանսպորտում ուղեվարձի ուժեղացված վերահսկողության արդյունքում հավաքագրել են 3 ավտոբուսի գումար Հունգարիայի տեղը եղել է և մնում է Եվրոպայում Կանգնած ենք վարորդների կողքին Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 12 ժամ ջուր չի լինի Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները Լոռու մարզի մի քանի բնակավայրում կդադարեցվի գազամատակարարումը Բանակցությունների դուռը դեռևս բաց է Գավառ-Երևան երթուղին կսպասարկվի նոր տրանսպորտային միջոցներով Քարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագիրն «անհասանելի չէ» Հունգարիայի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը․ եվրոպական առաջնորդները ողջունել են Պետեր Մագյարի հաղթանակը ԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումը

Մեկ շաբաթում տրանսպորտում ուղեվարձի ուժեղացված վերահսկողության արդյունքում հավաքագրել են 3 ավտոբուսի գումարՀունգարիայի տեղը եղել է և մնում է ԵվրոպայումԿանգնած ենք վարորդների կողքինՄեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 12 ժամ ջուր չի լինիԴպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքներըԼոռու մարզի մի քանի բնակավայրում կդադարեցվի գազամատակարարումը Բանակցությունների դուռը դեռևս բաց էԳավառ-Երևան երթուղին կսպասարկվի նոր տրանսպորտային միջոցներովՔարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի էԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագիրն «անհասանելի չէ»Հունգարիայի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը․ եվրոպական առաջնորդները ողջունել են Պետեր Մագյարի հաղթանակըԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱպրիլի 11-21-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում է պատանիների և աղջիկների եզրափակիչ առաջնությունըԻ՞նչ տարան Վաշինգտոնն ու Թեհրանն Իսլամաբադից և ի՞նչ է լինելու հետոՄԻՊ աշխատակազմը հրապարակել է Արմաշի առողջության կենտրոն կատարած չհայտարարված այցի արդյունքներըՓրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցներըԽուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներԱննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնայի հետՍիսիան-Երևան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը․ կան տուժածներԻնչ է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգըՀունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթել է ընդդիմությունը․ Օրբանը շնորհավորել է «Տիսա»-ինՔեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել էՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատույցի կառուցմանըԵրթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԷնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմումՇենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքերՆեյմարը բանակցում է նոր ակումբի հետՄենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել էԱղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA«Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունըՀորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական էԳաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումըԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FTՈրտեղ են ամենաշատ դատապարտվածները ՀայաստանումԿոռուպցիան պարեկային ծառայության համակարգի տրամաբանությունից դուրս է մնացել․ ՆԳ նախարարԱնվտանգության մասին՝ թվերով․ Ոստիկանության բարեփոխումներըՀայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿայացել է Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպումըՎլադիկավկազում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունից տասը մարդ է տուժելՄենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ ՄիրզոյանինԴեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստներիԱպրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաներըՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարՏեսնում ենք՝ ինչպես է այս Կառավարությունը, նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին. Էստոնիայի ԱԳ նախարարԷստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով. Ցահքնա
Թոփ-լուրեր

Ինչպես նիկոլը դարձավ Իբրահիմ

«Կենտրոն» հեռուստաալիքի «Իմպուլս» հաղորդաշարին հյուրընկալվելուց հետո բազմաթիվ արձագանքներ եւ հարցեր եմ ստացել, որից հետո անհրաժեշտ համարեցի մի քանի կետով անդրադառնալ եւ հարցազրույցում հնչած մտքերին եւ ինձ ուղղված հարցերին.

1. Ունենք հինգ հազար զոհ, որոնց ընտանիքի անդամները հոգեբանական բարձրակարգ օգնության կարիք ունեն: Ունենք հազարավոր վիրավորներ, որոնք բարձրակարգ բուժօգնության, այդ թվում եւ վիրահատությունների կարիք ունեն: Ունենք վիրավորներ, որոնք պրոթեզավորման խնդիրներ ունեն: Ունենք վիրավոր-հաշմանդամներ, որոնք կյանք վերադառնալու եւ մասնագիտություն ձեռք բերելու խնդիր ունեն եւ վերականգնողական կենտրոնը լուծում է նաեւ այդ խնդիրը: Ունենք հազարավոր զինվորներ, որոնք 44 եւ ավելի օրեր գտնվել են անմարդկային պայմաններում եւ անպայման պետք է բուժզննում անցնեն, եւ որ ամենակարեւորն է՝ ստանան բարձրակարգ հոգեբանական օգնություն: Պետական առանձնատները եւ այդ տարածքը, ինչպես պնդում են մասնագետները, ամենալավ վայրն է, որտեղ պետք է ստեղծվի մեր զինվորների, զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների համար նախատեսված բարձրակարգ բժշկական եւ վերականգնողական կենտրոնը: Եւ այնտեղ ապրող երկու ընտանիքները պետք է ժամ առաջ հավաքեն իրերը եւ հեռանան այնտեղից: Եթե նրանք հապաղեն, ապա մի օր զոհված զինվորների, անհետ կորած զինվորների, վիրավոր զինվորների, հրաշքով ողջ մնացած զինվորների ծնողները շրջափակելու են կառավարական առանձնատները եւ այնտեղից հեռացնելու են այնտեղ պատսպարված երկու ընտանիքին:

2. նիկոլին պետք է երկրորդ հնարավորություն տալ երկիրը ղեկավարելու համար պնդումը ոչ միայն անհեթեթություն է, այլ նաեւ վտանգավոր: Պետությունը, բառիս բուն իմաստով կործանած, տարածքային կորուստներ արձանագրած, հինգ հազար զինվորի կյանք խլած ղեկավարին ոչ թե պետք է երկրորդ շանս տալ, այլ պետք է դատել եւ մեկուսացնել հասարակությունից:

3. Պատերազմի ընթացքում հայ ժողովուրդը ծիծաղում էր ադրբեջանցի Իբրահիմի վրա, որը մեկ լրագրող էր, մեկ պատգամավոր, մեկ զինվոր: Հիմա մենք ունենք մեր Իբրահիմին՝ նիկոլին, որը համաձայնեց Արտաշատում մասնակցել բեմականացված ներկայացման, որտեղ ժողովուրդը տեղի միլպետն էր եւ մի խումբ դերասաններ: Ինչո՞վ է նա տարբերվում Իբրահիմից՝ ոչնչնով: Իսկ գուցե նրանով, որ Իբրահիմը շարքային ադրբեջանցի է, իսկ նիկոլը դեռ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում:

4. Բազմաթիվ զանգեր, նամակներ ենք ստանում անհետ կորածների, զոհված զինվորների ծնողներից, որոնք պահանջում են ավելի վճռական գործողություններ ձեռնարկել իրենց որդիների հետ տեղի ունեցածի համար նիկոլին պատասխանատվության ենթարկելու համար: Գնալով այդ ծնողների ցասման դեմն առնելն անհնար է լինելու, եթե ժամանակին չսկսենք մեր նյուրնբերգյան դատավարությունը:

5. Բազմաթիվ ապացույցներ կան, որոնք վկայում են, որ նիկոլն ամեն ինչ արել է, որ պատերազմ լինի: Բազմաթիվ ապացույցներ կան, որ նիկոլը հնարավորություն է ունեցել կանգնեցնել պատերազմը մի քանի անգամ, բայց հրաժարվել է այդ քայլից, առաջացնելով անգամ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների զարմանքը:

6. նիկոլը պատերազմի երրորդ օրը կասեցրել է բանակի լրահամալրումը եւ կոչեր արել կամավորներին վերցնել տանը եղած կասկաները եւ շտապել ռազմաճակատի գիծ: Բազմաթիվ ապացույցներ եւ վկայություններ կան, որ պահեստազորով մարտի դաշտ գնացածներին եւ կամավորականներին թողել են անօգնական վիճակում:

7. Պետության առանձնատները՝ պետության պաշտպաններին նախաձեռնությանը միանում են հարյուրավոր, արդեն նաեւ հազարավոր մարդիկ: Խորհրդանշական եւ կարեւոր կլինի, եթե այս նախաձեռնությանը միանան մանկավարժները, դպրոցները, քանի որ մեր 18-20 տարեկան տղաները պատերազմի դաշտ մտել են բառիս բուն իմաստով հենց դպրոցից:

8. Հրաժարվելով ընտրություններից, արտահերթ ընտրություններից նիկոլը փակում է եռացող կաթսայի բերանը, նպաստելով պայթյունի առաջացմանը: Իմքայլականներն արդեն վաղուց նեղ անձնական խնդիրներ են լուծում եւ ձգելով նիկոլի հրաժարականն ընդամենը ժամանակ են շահում իրենց խնդիրները լուծելու եւ Հայաստանից հեռանալու համար:

9. նիկոլը չի կարող պահպանել իշխանությունը, որքան էլ որ իմիտացիայի փորձեր անի, թե տիրապետում է իրավիճակին, որքան էլ խոսի կանեփի արտադրության մասին: Նա վաղուց արդեն կորցրել է իշխանությունը: Իբրահիմը չի կարող ղեկավարել Հայաստանը:

10. Իրավապահ մարմինները պետք է հարցաքննեն Ստեփանակերտի կառավարման բունկերում հայտնված քաղաքացիական անձանց, այդ թվում աննային, ինչպես նաեւ ստուգեն նրանց հեռախոսային մուտքային եւ ելքային զանգերն ու հաղորդագրությունները: Ավելին, նրանց պետք է արգելվի լքել Հայաստանի տարածքը:

Գեղամ Նազարյան