Ընտանեկան բիզնեսով զբաղվողները պետք է արագ կողմնորոշվեն
«Շրջանառության հարկի մասին» եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքների համաձայն, ընտանեկան ձեռնարկատիրությամբ սուբյեկտները եւ շրջանառության հարկ վճարողներն (ՀՀ-ում ռեզիդենտ համարվող առեւտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները) իրենց ընտրած հարկման դաշտի վերաբերյալ, յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 20-ը, հաշվառման վայրի հարկային մարմին պետք է հայտարարություն ներկայացնեն:
ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նոր ստեղծված ընտանեկան ձեռնարկատերերն ու շրջանառության հարկ վճարողներն, ըստ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի եւ սպասարկման վարչության պետ Արման Պողոսյանի, հայտարարությունը ներկայացնում են պետական գրանցումից հետո 20-օրյա ժամկետում:
Ընդ որում, ընտանեկան բիզնեսով զբաղվողները, հայտարարությունից բացի, պետք է ներկայացնեն նաեւ ընտանեկան ձեռնարկատիրությունում ներգրավված անձանց` ընտանիքի անդամ լինելը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր: «Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու եւ շրջանառության հարկ վճարելու վերաբերյալ հարկային մարմին համապատասխան հայտարարություն չներկայացնելու դեպքում հարկ վճարողներն ինքնաբերաբար տեղափոխվում են ավելացված արժեքի հարկման դաշտ, իսկ հարկային պարտավորությունները հաշվարկվում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով»,-նշել է Արման Պողոսյանը:
Հարկման դաշտի ընտրողականության համակարգը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: «Ընթացակարգը շատ պարզ է եւ գործնականում հեշտ կիրառելի. նախորդ երկու տարիների փորձը ցույց է տալիս, որ, ի տարբերություն մինչ այդ կիրառվող ընթացակարգերի, հարկ վճարողները նախընտրելի հարկային համակարգն ընտրելիս գրեթե սխալներ չեն կատարում: Այդուհանդերձ, ՊԵԿ նախագահի հանձնարարականով, տարեսկզբից հարկային տեսչություններում իրազեկման միջոցառումներ են մեկնարկել»:
2016 թվականի տվյալներով գործում է 50 500 շրջանառության հարկ վճարող եւ շուրջ 1350 ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ: Արման Պողոսյանի խոսքով՝ նրանց հիմնական մասն արդեն իսկ ընտրել է հարկման դաշտը. հայտարությունն, ընդ որում, ներկայացվում է թղթային եւ էլեկտրոնային եղանակով:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...
Այլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն է
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին