«Ականջ ծամող» իմքայլականը նոր պաշտոն ստացավ
Երեւանի ավագանին իր այսօրվա՝ փետրվարի 9-ի նիստում Երեւան քաղաքի ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրեց Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նվարդ Վարդանյանին: Որոշումն ընդունվեց միաձայն՝ 46 կողմ ձայներով:
Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր էր մնացել, քանի որ իր մանդատը վայր էր դրել «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը:
Երեւանի ավագանին նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լիլիթ Կիրակոսյանին:
Հիշեցնենք, որ այդ պաշտոնից ավելի վաղ հրչաժարական էր տվել ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը դեռեւս 2019 թվականին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որտեղ սպառնացել էր «հատ–հատ ծամել բոլորի ականջները»։
Բայց սա դեռ ամենը չէ. «ականջ ծամող» երիտասարդին մտադիր են նշանակել այնպիսի կարեւոր ոլորտի պատասխանատու, ինչպիսին քաղաքաշինության ու հողօգտագործման հանձնաժողովն է: Մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգը, որն ուսումնասիրել է նաեւ իտալական մշակույթը, (համենայնդեպս այդպես նշված է իր կենսագրության մեջ) պետք է կարեւոր դերակատարում ունենա մայրաքաղաքի քաղաքաշինական հարցերում: Ամեն դեպքում, նկատենք, որ Վարդանյանը այս ընթացքում երբեւէ աչքի չի ընկել Երեւանի խնդիրների լուծմամբ: Ի դեպ, հավելենք, որ Նուարդ Վարդանյանի քույրը ՝ Ծովինար Վարդանյանը, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր է:


















































Ագնեսա Խամոյանն ու Արծվիկ Մինասյանը պարտվեցին Գերասին ու Քրիստինե Վարդանյանին
Տարեց բնակիչների մոտ պնդում կա, որ հունիսի 7-ից հետո էս ամեն ինչը դադարելու ա
Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար
Անդրանիկ Քոչարյանը ներողություն է խնդրել երեկ հնչեցրած իր արտահայտության համար
Իրանական կամպանիայի ամերիկյան ծախսերը կարող է հասնել 31 մլրդ դոլարի
Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ
Անչափահասները շանտաժի սպառնալիքով՝ մեկ այլ անչափահասի հարկադրել են սեքսուալ բնույթի գործողություններ...
Կյանքից հեռացել է հայտնի դիզայներ, «դենիմի կնքահայր» Ադրիանո Գոլդշմիդը
Միացյալ Նահանգները և Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ
Երևանում ավարտվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական միջոցառման երևանյան փուլը