Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեկ շաբաթում տրանսպորտում ուղեվարձի ուժեղացված վերահսկողության արդյունքում հավաքագրել են 3 ավտոբուսի գումար Կանգնած ենք վարորդների կողքին Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 12 ժամ ջուր չի լինի Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները Լոռու մարզի մի քանի բնակավայրում կդադարեցվի գազամատակարարումը Բանակցությունների դուռը դեռևս բաց է Գավառ-Երևան երթուղին կսպասարկվի նոր տրանսպորտային միջոցներով Քարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագիրն «անհասանելի չէ» Հունգարիայի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը․ եվրոպական առաջնորդները ողջունել են Պետեր Մագյարի հաղթանակը ԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Մեկ շաբաթում տրանսպորտում ուղեվարձի ուժեղացված վերահսկողության արդյունքում հավաքագրել են 3 ավտոբուսի գումարԿանգնած ենք վարորդների կողքինՄեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 12 ժամ ջուր չի լինիԴպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքներըԼոռու մարզի մի քանի բնակավայրում կդադարեցվի գազամատակարարումը Բանակցությունների դուռը դեռևս բաց էԳավառ-Երևան երթուղին կսպասարկվի նոր տրանսպորտային միջոցներովՔարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի էԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագիրն «անհասանելի չէ»Հունգարիայի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը․ եվրոպական առաջնորդները ողջունել են Պետեր Մագյարի հաղթանակըԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱպրիլի 11-21-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում է պատանիների և աղջիկների եզրափակիչ առաջնությունըԻ՞նչ տարան Վաշինգտոնն ու Թեհրանն Իսլամաբադից և ի՞նչ է լինելու հետոՄԻՊ աշխատակազմը հրապարակել է Արմաշի առողջության կենտրոն կատարած չհայտարարված այցի արդյունքներըՓրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցներըԽուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներԱննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնայի հետՍիսիան-Երևան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը․ կան տուժածներԻնչ է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգըՀունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթել է ընդդիմությունը․ Օրբանը շնորհավորել է «Տիսա»-ինՔեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել էՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատույցի կառուցմանըԵրթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԷնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմումՇենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքերՆեյմարը բանակցում է նոր ակումբի հետՄենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել էԱղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA«Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունըՀորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական էԳաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումըԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FTՈրտեղ են ամենաշատ դատապարտվածները ՀայաստանումԿոռուպցիան պարեկային ծառայության համակարգի տրամաբանությունից դուրս է մնացել․ ՆԳ նախարարԱնվտանգության մասին՝ թվերով․ Ոստիկանության բարեփոխումներըՀայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿայացել է Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպումըՎլադիկավկազում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունից տասը մարդ է տուժելՄենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ ՄիրզոյանինԴեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստներիԱպրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաներըՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարՏեսնում ենք՝ ինչպես է այս Կառավարությունը, նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին. Էստոնիայի ԱԳ նախարարԷստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով. ՑահքնաԿարևորել ենք և մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային` Հայաստան-Ադրբեջան գործընթացին ցուցաբերած աջակցության համար

Մենք պետք է հասկանանք, որ նիկոլիզմի մեջ մեղավոր է հասարակությունը, այլ կերպ ասած՝ բոլորս. hասարակությունը պետք է անցնի ինքնամաքրման ճանապարհով

Մենե, տեկել, ուփարսին*` ապագա

«Քաղքենու էությունը բարձրը` ցածրով, զգուշությունը՝ վախկոտությամբ, խնայողությունը՝ ագահությամբ, անկեղծությունը՝ կոպտությամբ, բարեկամությունը՝ փոխադարձ պատասխանատվությամբ, սերը՝ դավաճանությամբ փոխարինելն է»․ Ռոլան Բիկով

Հիշյալ մեջբերումը հիանալի նկարագրում է այն, ինչի մասին մենք խոսում էինք հեղափոխական եռերգության առաջին 2 մասերում․ արդարադատությունը փոխարինելով վրեժխնդրությամբ, ռազմական գեներալներին` հավատարիմներով, կորոնավիրուսի դեմ օղիով ու նրբունելիով պայքարելով, մեզ փաթաթված խաղաղասիրությունն ընդունելով և պարտությունը մոռանալով՝ մենք՝ Նիկոլի գլխավորությամբ, աղճատեցինք պետության բուն էությունը։ Փորձելով մոռանալ պարտությունը՝ մենք երաշխավորում ենք, որ Հայաստանի պարտությունների շարքը չի ընդհատվի այնքան ժամանակ, քանի դեռ ցավոտ դասեր չեն քաղվել։

Դժվար է խոսել դասերի մասին և դրան մենթորային երանգ չհաղորդել, հետևաբար, կխոսեմ այն դասերի մասին, որոնք ինքս եմ քաղել։

Առաջինը՝ նիկոլիզմի էության գիտակցումն է և նրա բոլոր դերակատարների դատապարտումը։ Մենք պետք է հասկանանք, որ նիկոլիզմի մեջ մեղավոր է հասարակությունը, այլ կերպ ասած՝ բոլորս։ Դենիկոլիզացիայի մասին ես, երևի, առանձին կգրեմ, բայց եթե կարճ՝ պետք է քաղաքական գնահատական տալ նիկոլականների՝ իշխանության շարունակվող բռնազավթմանն ուղղված բոլոր գործողություններին։ Այստեղ պետք է հասկանալ, որ կան մարդիկ, որոնք հանցագործություններ են կատարել և պետք է դատապարտվեն։ Կան մարդիկ, որոնք այդ ռեժիմի մաս են կազմել, բայց հանցագործություններ չեն կատարել․ պետք է արգելել նրանց մասնակցությունը քաղաքական և հասարակական կյանքին, ինչպես նաև թույլ չտալ պետական պաշտոններ զբաղեցնել։ Եվ կա ամենամեծ շերտը՝ հասարակությունը։ Հասարակությունը պետք է անցնի ինքնամաքրման ճանապարհով, հասկանա ատելության քայքայիչ լինելն ու արարման արժեքը: Եվ մշտապես հիշի այն նողկալի վիճակը, որից հաճույք էր ստանում վերջին երեք տարիներին։

Երկրորդ՝ մենք, որպես հասարակություն, ապացուցեցինք մեր կեղծավորությունը։ Մենք պատրաստ ենք ներել մերոնց բոլոր մեղքերը՝ ուրիշներին մեղադրելով մանրուքների համար։ Պետք է սովորենք չստել, չներել հիմարներին, հաց չկիսել դավաճանների հետ, ներողամիտ չլինել շանտաժիստների նկատմամբ։

Երրորդ ՝ մենք բոլորս ուզում ենք ոչ թե լինել, այլ երևալ։ Ինտելեկտի, ազդեցության և ապահովվածության արտաքին դրսևորումները մեզ համար ավելի կարևոր են, քան բուն էությունը։ Ապագան, որտեղ ցանկանում ենք մուտք գործել «երկրորդ ձեռքի» «մերսեդես»-ով, կպարզվի «սեքընդ հենդ» է՝ ոչ շատ տեսանելի վայրերում «կարկատներով»։

Չորրորդ՝ մենք արժեզրկեցինք խոսքի և գործի պատասխանատվությունը։ Եվ դա, հավանաբար, ամենադժվարն է․ պատասխանատու լինել ձեր արարքների, խոսքերի համար և, ամենակարևորը, երազանքների համար: Ծեծված իմաստությունը հուշում է, որ դրանք նյութական են՝ թավայի մեջ շերեփի թակոցը, կարծես, տանում էր դեպի պայծառ ապագա, բայց փոխարենը տարավ դեպի Եռաբլուրի գերեզմանները։

Մենք մասշտաբներով աննախադեպ քաղքենության և հանցավոր անգրագիտության փառատոն ենք կազմակերպել։ Երեք տարի մենք խախտել ենք քաղաքակիրթ կյանքի պարզ և հիմնարար սկզբունքները, որոնք ձևակերպվել են դեռևս Լեռան քարոզներում։ Երեք տարի մենք ներողամիտ եղանք այն ամենի նկատմամբ, որի դեմ քրիստոնեական ավանդույթներով դաստիարակված մարդը պետք է պայքարի։ Երեք տարի մենք ազատ էինք մեր կոպտության մեջ։ Ինձ չի զարմացնում այն, որ մենք պատժվել ենք, դա օրինաչափ է, և վախենամ՝ արժանիորեն։ Եվ ես վախենում եմ, որ սա մեր վերջին տնային առաջադրանքն է։ Այն, որից հետո մենք՝ որպես էթնոս, որպես մեկ ամբողջություն, որպես մեր նախնիների գեների կրողներ և նրանց երկրի ժառանգներ, այլևս չենք լինի։

Մեր անգործությունը երաշխիքն է առ այն, որ դա տեղի կունենա։ Դասերը, որոնք մենք նախընտրում ենք անտեսել, մեր վերջին հնարավորությունն են: Մնում է միայն դրանք քամուն չտալ։

* Մենե, տեկել, ուփարսին՝ նշան, որն ուղարկվել է Բաբելոնի թագավոր Վալտասարին և վերծանվել է Հին Կտակարանի Դանիել մարգարեի կողմից. Ահա և բառերի իմաստը. Մենե՝ Աստված հաշվեց քո թագավորությունը և վերջ դրեց նրան, Տեկել՝ կշռված ես կշեռքի վրա և համարվել ես չափազանց թեթև, Ուփարսի՝ բաժանված է քո թագավորությունը և տրված է միդիացիներին և պարսիկներին»:

Տելեգրամի իր Ալիքում գրել է Միքայել Մինասյանը