Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեկ շաբաթում տրանսպորտում ուղեվարձի ուժեղացված վերահսկողության արդյունքում հավաքագրել են 3 ավտոբուսի գումար Հունգարիայի տեղը եղել է և մնում է Եվրոպայում Կանգնած ենք վարորդների կողքին Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 12 ժամ ջուր չի լինի Դպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքները Լոռու մարզի մի քանի բնակավայրում կդադարեցվի գազամատակարարումը Բանակցությունների դուռը դեռևս բաց է Գավառ-Երևան երթուղին կսպասարկվի նոր տրանսպորտային միջոցներով Քարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է ԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագիրն «անհասանելի չէ» Հունգարիայի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը․ եվրոպական առաջնորդները ողջունել են Պետեր Մագյարի հաղթանակը ԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումը

Մեկ շաբաթում տրանսպորտում ուղեվարձի ուժեղացված վերահսկողության արդյունքում հավաքագրել են 3 ավտոբուսի գումարՀունգարիայի տեղը եղել է և մնում է ԵվրոպայումԿանգնած ենք վարորդների կողքինՄեծամոր քաղաքի 1-ին թաղամասում 12 ժամ ջուր չի լինիԴպրոցներում՝ բջջային հեռախոսների արգելքի արդյունքներըԼոռու մարզի մի քանի բնակավայրում կդադարեցվի գազամատակարարումը Բանակցությունների դուռը դեռևս բաց էԳավառ-Երևան երթուղին կսպասարկվի նոր տրանսպորտային միջոցներովՔարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի էԱՄՆ-ի հետ հնարավոր համաձայնագիրն «անհասանելի չէ»Հունգարիայի ընտրություններում հաղթել է ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը․ եվրոպական առաջնորդները ողջունել են Պետեր Մագյարի հաղթանակըԱՄՆ-ն ապրիլի 13-ին կսկսի Իրանի նավահանգիստների շրջափակումըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱպրիլի 11-21-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում է պատանիների և աղջիկների եզրափակիչ առաջնությունըԻ՞նչ տարան Վաշինգտոնն ու Թեհրանն Իսլամաբադից և ի՞նչ է լինելու հետոՄԻՊ աշխատակազմը հրապարակել է Արմաշի առողջության կենտրոն կատարած չհայտարարված այցի արդյունքներըՓրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցներըԽուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք և թմրամիջոցներԱննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնայի հետՍիսիան-Երևան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը․ կան տուժածներԻնչ է երեխաների կրթավճարների կուտակային ներդրումային համակարգըՀունգարիայի խորհրդարանի ընտրությունում հաղթել է ընդդիմությունը․ Օրբանը շնորհավորել է «Տիսա»-ինՔեթիի և Ջաջուռի լեռնանցքներում բուք է․ Պուշկինի թունելը հոսանքազրկվել էՆԳ նախարարը ծանոթացել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին և նավամատույցի կառուցմանըԵրթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներինԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԷնդրյու Ռոբերտսոնը կավարտի իր ելույթները «կարմիրների» կազմումՇենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են «հուշանվեր» թղթադրամներով խարդախության դեպքերՆեյմարը բանակցում է նոր ակումբի հետՄենք տեսնում ենք ձեզ, տեսնում ենք ձեր գործունեությունը մեր մալուխների և խողովակաշարերի շուրջՄասիսի համայնքային ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ գողոնը ամբողջությամբ հայտնաբերվել էԱղվերան-Արզական ավտոճանապարհին տեղի է ունեցել հողազանգվածի սահք«Օրիոն» տիեզերանավը վերադառնում է Երկիր. NASA«Նովայա գազետա»-ի խմբագրությունում ավարտվել է 13-ժամյա խուզարկությունըՀորմուզի նեղուցում նավագնացության համար սպառնալիքի մակարդակը դարձյալ կրիտիկական էԳաբալայում մեկնարկել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ-ադրբեջանական կլոր սեղան-քննարկումըԵՄ-ն ավելացնում է ռուսական հեղուկացված բնական գազի ներմուծումը Իրանի պատերազմի ֆոնին. FTՈրտեղ են ամենաշատ դատապարտվածները ՀայաստանումԿոռուպցիան պարեկային ծառայության համակարգի տրամաբանությունից դուրս է մնացել․ ՆԳ նախարարԱնվտանգության մասին՝ թվերով․ Ոստիկանության բարեփոխումներըՀայաստանի և Շվեյցարիայի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններԿայացել է Հայաստանի և Էստոնիայի արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպումըՎլադիկավկազում պիրոտեխնիկայի պահեստի պայթյունից տասը մարդ է տուժելՄենք ձեր աչքերն ու ականջներն ենք, ձեր լավագույն ընկերն ենք ԵՄ-ում. Էստոնիայի ԱԳ նախարարը՝ ՄիրզոյանինԴեկուն որոշել է տրանսֆերի հանել Բարսելոնայի երկու առանցքային ֆուտբոլիստներիԱպրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ5 զոհ և 3 տուժած. բախվել են BMW և Opel մակնիշների ավտոմեքենաներըՄի նոր փոդքաստ պարտադիր դիտման համարՏեսնում ենք՝ ինչպես է այս Կառավարությունը, նրանց առաջնորդությունը փոխել Հայաստանի ուղին. Էստոնիայի ԱԳ նախարարԷստոնիան պատրաստ է շարունակելու օժանդակությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգն առաջ մղելու նպատակով. Ցահքնա
Մամուլ

Սպան չի կարող նիրհել, երբ մի ողջ ազգ հառաչանքով դիմում է իրեն, խնդրում, որ թույլ չտա բռնաբարել իր ինքնությունը. նախկին դատախազի կոչը՝ գործընկերներին

Նախկին դատախազ Գրիգորի Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀԵՏՀԱՇՎԱՐԿ
Եվ այսպես հետհաշվարկն այլևս սկսված է։ Հետաշվարկն սկսվեց այն օրը, երբ ինքն իր բախտից զարմացած զավթիչը Շուշին հայտարարեց ազերական։ Էական չէ, թե մեկ շաբաթ սպասելուց հետո, (երբ իր սիրելի ազերական ժողովուրդը մի լավ հրճվեց հայկական կողմի՝ Շուշին իրենցը ճանաչելու փաստով, երբ թաքուն հրճվանքով ուսումնասիրեց իր խոսքերի արդյունքում հասարակության մոտ առաջացած անզոր կատաղության կադրերը, երբ խոսքով բախվեց մի չքնաղ դեռատի՝ Հայոց նոր իսկական սերնդի խորհրդանիշ աղջնակի հետ և տանուլ տվեց) ինչպես փորձեց խուսափել իր բառերի համար պատասխանատվությունից՝ բերելով «փաստարկներ» և օգտագործելով խուսանավելու («կրուտիտի») իր սիրելի մեթոդները։ Էական չէ, որ այդ մեթոդները մեր հասարակության ընդամենը 1-2 տոկոսը կազմող, դեռևս մշուշում ապրող իր համախոհների վրա միայն որոշակի ազդեցություն ունեցան։ Այդ տխրահռչակ հռետորական հարցադրումը սկսեց մեր ազգի կործանման գործընթացի վերջնական փուլի հետհաշվարկը՝ «10, 9, 8․․․»։
Ես չեմ խոսելու այն մասին, որ ազգադավի այդ խոսքերը միտումնավոր են ասված, թեև յուրաքանչյուրս էլ գիտակցում ենք, որ ԵՊՀ ժուրնալիստիկայի ֆակուլտետում մի քանի տարի սովորած անձը չէր կարող չգիտակցել, որ Շուշին թրքաբնակ է դարձել 1920 թվականի ջարդի, իսկ ավելի հստակ՝ Ցեղասպանության արդյունքում։ Այդ մասին խոսել է Օսիպ Մանդելշտամը, այդ մասին խոսել է նաև ազգադավի՝ Հայոց պատմության դասախոսը, քանի որ իր ուսանելու տարիներին Հայոց պատմություն առարկան ֆակուլտատիվ չէր։ Ես չեմ փորձելու որևէ մեկին հասկացնել, որ իր այդ բառերով ազգադավը թուրք-ազերական ապագա սերնդի պատմաբանների և քաղաքագետների համար միտումնավոր ստեղծել է ամուր «պլացդարմ» ոչ միայն Շուշին, այլև Շահումյանը, Արծվաշենը, Նախիջևանը, Արևմտյան Հայաստանի մեր Սրբություն Սրբոց քաղաքները պատմականորեն իրենցը համարելու համար։ Չեմ փորձի ապացուցել, որ ազգադավն այդ խոսքերն արտաբերել է՝ հստակ պատկերացնելով, որ ԱԺ ամբիոնից ազերներին նման քողարկված ներբող ձոնելով՝ նա այդ խոսքերը գրում է պատմության էջերում։ Ապագայում թրքալեզու բոլոր պատմաբաններն իրենց աշխատություններում կարմիրով ընդգծելու են․ «Շուշիի՝ պատմականորեն ադրբեջանական լինելը բացահայտ ընդունելի է նաև Հայաստանի համար՝ ի դեմս երկրի ղեկավարի։»։ Այս թեզն իրենց քաղաքական փաստարկների հիմքում են դնելու թուրքական բոլոր քաղաքական գործիչները, ասելով․ «Բիթլիսի վիլայեթի բնակչության մեծամասնությունն իսլամադավան էր, հետևաբար՝ Մուշը, Վանը, Սասունը, Բիթլիսը հայկական քաղաքներ չէին, և Հայոց Պահանջատիրությունը չունի բավարար ապացուցողական բազիս։»։ Մշուշում դեգերողներին չեմ փորձելու հասկացնել, որ այդ քայլով ազգադավը պղծել է Անիի ավերակներն ու Ջուղայի գերեզմանատան խաչքարերը։ Այդ քայլով նա թրքալեզուներին լիարժեք հիմք է տվել պնդելու, որ մենք պահանջատեր լինելու որևէ իրավունք չունենք, քանզի այդ մոտեցումը ուղղակիորեն բխում է Հայաստանի ղեկավարի խոսքից։ Անիում դարեր շարունակ հայ չի եղել, իսկ այն ժամանակ, երբ խաչքարերն էին ոչնչացվում, Նախիջևանում գեթ մեկ հայ չկար, հետևաբար՝ ըստ ազգադավի այդ տարածքներն իրենց են պատկանում։ Չեմ խոսելու նույնիսկ այն մասին, որ ազգադավի վերջին հրապարակային ելույթից պարզ է դառնում (ինքն է խոստովանում), որ տեղյակ լինելով բանակի ահռելի մարդկային և տեխնիկական կորուստների մասին և հստակ գիտակցելով, որ պատերազմի յուրաքանչյուր լրացուցիչ օրը բերելու է միայն կորուստներ՝ ազգադավը որոշել է ևս մի քանի հազար երիտասարդ կյանք մատաղ անել։ Այդ քայլին, ինչպես նաև Շուշին ազերական դիտարկելու փաստին, օրեր առաջ տրվեց իր բացահայտ ցինիզմով և լկտիությամբ առանձնացվող մի մեկնություն, որի համաձայն՝ դրանով ինքը փորձում էր կանխել Շուշի ազերի փախստականների վերադարձը։ Ավագ դպրոցի 11-րդ դասարանում իրավագիտություն ուսումնասիրող աշակերտին էլ պարզ է, որ փախստականներին նման իրավունք վերապահելն ու այդ իրավանորմերը կյանքի կոչելը բացարձակ տարբեր գործընթացներ են, և ազերիները երբեք չէին վերադառնա Արցախի վերահսկողության տակ գտնվող տարածք, այնպես, ինչպես հայերը երբևէ չեն վերադառնա Շուշի, Հադրութ, Ջրական, Քարվաճառ, Ակնա, Կովսական, Վարանդա, եթե դրանք մնան ազերների վերահսկողության տակ։ Հայերը հիմա էլ ունեն իրավունք բնակվել Վանում, Ադանայում, Մուշում։ Կ՞ա մեկը, որ վերջին հարյուրամյակի ընթացքում վերաբնակվել է Արևմտյան Հայաստանում։
Ես չեմ խոսելու վերոնշյալի մասին, որովհետև մեր ազգի վերջնական կործանման գործընթացի հետհաշվարկում արդեն հնչել է 9 թիվը։ Այդ թիվը հնչեց այն օրը, երբ ոստիկանի համազգեստով ինչ-որ օտարերկրյա գործակալներ ծեր առյուծին շրջապատած բորենիներին բնորոշ հրճվանքն աչքերում դեպի մեքենան էին տանում մեր Իսոյին։ Այդ թիվը հնչեց, երբ Հադրութի բնակիչ Վահան Բադասյանի կալանավորման միջնորդության հիմքում դրվեց մշտական բնակության վայր չունենալու փաստը, երբ որոշում կայացվեց վերսկսել «մարտի 1-ի» վերաբերյալ դատավարությունը, թեև այս արհավիրքը գրեթե բոլորի, այդ թվում՝ դատավարության բոլոր կողմերի համար պարզ է դարձրել, որ այս պատերազմը և հողերի վաճառքը նախապատրաստվում էր դեռևս մարտի 1-ին։
Կանցնեն օրեր, շաբաթներ, գուցե ամիսներ, սակայն Արմագեդոնի ձիավորների անկասելի վարգի պես մոտենալու է այն պահը, երբ ազգադավը կարտաբերի 0 թիվը՝ ազդարարելով ազգի կործանման ավարտը, և ետդարձի ճանապարհ այլևս չի լինի։
Խոսքս ուղղելու եմ հետհաշվարկը կանգնեցնելու ունակ անձանց։ Նրանց, ովքեր իրենց բարոյական համակարգը չեն ենթարկել արյան, կեղտի, գարշ աղտեղության մեջ թաթախվելու վտանգին, իրենց պատիվն ու արժանապատվությունը, խիղճն ու հոգին չեն դարձրել առևտրի առարկա, պարզապես ներկա պահին չեն կարողանում կամ չեն ուզում դուրս գալ թմբիրից։ Համոզված եմ, որ մեր ազգի մեջ նման անձինք մեծամասնություն են կազմում, ընդ որում՝ մեծամասնություն են թե՛ հանրային ծառայության գրեթե բոլոր ոլորտներում, թե՛ մասնավոր սեկտորում։ Ես խոսքս սակայն ուղղելու եմ երկրի սպայական կազմին, քանի որ իմ գիտակից կյանքի ընթացքում հիմնականում առնչվել եմ այս անձանց հետ։
Պարոնայք սպանե՛ր, ինչպես նաև շատ դեպքերում ձեր ոգու ուժով պարոններից ավելի բարձր և հզոր տիկնայք սպանե՛ր, ես գիտեմ ձեր մարդկային տեսակը, ձեր ազգային տեսակը, ձեր ազգապահպան և ազգանվեր տեսակը։ Գիտեմ նաև, որ շատ դժվար է թոթափել ստահոդ և մանիպուլյատիվ օրակարգի ձևավորման արդյունքում ձեր ուսերին դրված, ձեզ հրամցրած նեխած բեռը, սակայն օրհասական պահին սպան պետք է զարթնի, պետք է ուղղի մեջքը և ոտքի կանգնի։ Հակառակ պարագայում մեջքը, ուսադիրների ծանրության տակ կորանալու է՝ փառապանծ սպային հասցնելով ստորաքարշ ստրուկի մակարդակի։ Քո ուսերին ամրացված ուսադիրներն իրականում դաջված են քո սրտի պատերին, և համազգեստը հանելով՝ դու չես հանձնում ուսադիրներդ, եթե իրավամբ սպա ես և գիտես դրանց արժեքը։ Ուսադիրներն ունեն իրենց ուրույն հոգին, իրենց ուրույն բարոյական նորմերի համակարգը, և եթե ձեր բարոյական նորմերի համակարգերը չեն համընկնում, ուսադիրը մի օր դառնացած խղճի անտանելի բեռի պես կծանրանա ուսերիդ և կսկսի քեզ ջարդել։ Մի թաղեք ձեր խիղճը, ձեր պատիվն ու արժանապատվությունը։
Տարիների ընթացքում աշխատելով ուժային մարմիններում՝ եկել եմ մի համոզման, որ իր երկրի և առավելապես իր ազգի բարօրության համար ամենօրյա մաքառումի մեջ գտնվող արժանապատիվ սպան ոչ միայն պետականության, այլև ազգային ինքնության պահպանման կարևորագույն գրավականն է։ Նման անձը չի կարող նիրհել, երբ մի ողջ ազգ հառաչանքով դիմում է իրեն, խնդրում, որ թույլ չտա բռնաբարել իր ինքնությունը։ Չի կարող լռել, եթե իհարկե իրավամբ սպա է։ Արժանապատիվ զինվորականը, ոստիկանը, դատախազը, ազգային անվտանգության ծառայողը կամ քրեակատարողական ծառայողը չի կարող իր գործողություններն արդարացնել «մեր գործն ենք անում», «ծառայություն է, պիտի անենք», «պագոնի տակ ենք, այլ կերպ չենք կարող», «հրաման ենք կատարում» հասկացություններով։ Այս արտահայտություններն են ձևավորում այն մանիպուլյատիվ մեխանիզմը, որը ձեզ պահում է թմբիրի մեջ, թույլ չի տալիս մտածել, ինքնուրույն որոշումներ կայացնել։ Իսկական սպան «պագոնի տակ» չէ։ Ուսադիրն ամրացված է նրա համազգեստին, բայց այն որպես խորհրդանիշ զետեղված է սպայի հոգում։ Իսկական սպային ուսադիրը տալիս է թևեր, ոչ թե ճզմում իր տակ։ Սպան ինքն է հզորացնում և գեղեցկացնում իր ուսադիրները, իմաստավորում դրանք իր սպայական վեհ էությամբ։ Հակառակ պարագայում, եթե սպայի էությունն արդեն իսկ սասանվել է, ուսադիրը դառնում է «պագոն» և վերջնականորեն բարոյազրկում կրողին։
Որևէ մեկը կարող է՞ բացատրել, թե այդ ինչ ուժով էր «պագոնն» իր տակ ճզմել և բարոյազրկել այն ոստիկաններին, որոնք ոխերիմ թշնամու մոլագարությամբ գետնով քարշ էին տալիս մեր ազգային բռնցքամարտի պարծանք Իսոյին։ Կ՞ա որևէ մեկը, որի հիվանդ ուղեղը կփորձի ծնել այն միտքը, որ Իսոյի պես մարդը պայքարի էր դուրս եկել ընդդեմ այս ազգադավ իշխանությունների անազնիվ մղումներով։ Այդ դեպքում, ինչպե՞ս բացատրել տվյալ անձանց մոլեռանդությունը, որը ծեր առյուծին սրտամկանի կաթվածի հասցրեց։ Պարոնայք ոստիկաններ, դուք պարտավոր եք պաշտպանել մարդու կյանքը, առողջությունը, պատիվը, արժանապատվությունը, իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը հանցավոր և այլ ոտնձգություններից։ Պաշտպանե՛ք Իսոյի կյանքն ու առողջությունը, մի՛ հասցրեք նրան կաթվածի։ Պաշտպանե՛ք մի ողջ ազգի պատիվն ու արժանապատվությունն այս իշխանությունների հանցավոր ոտնձգություններից։
Հարգելի սպաներ, կարծում եմ գրեթե բոլորդ քաջ գիտակցում եք, որ այս ազգից բացի դուք ոչ ոքի պետք չեք։ Ձեր գոյության փիլիսոփայությունն էապես պայմանավորված է ազգի գոյությամբ և զարգացմամբ։ Չի կարող երկիրն ունենալ կոսմոպոլիտ, վերազգային և էֆեմեր արժեքների քարոզի գործընթացին լծված սպայական կազմ։ Նման գաղափարների տեր զինվորականը չի էլ հասկանա, թե որ պահին իր համար կորավ տարբերությունը սեփական և թշնամական բանակի զինվորների միջև (պատգամավորների շարքում արդեն ունենք նման ողորմելի երևույթներ)։ Նման գաղափարներով տոգորված ոստիկանը չի կարող տարբերել իր ազգի զավակին և նրա դեմ ոտնձգություն կատարող ստահակին, հետևաբար՝ դառնում է վարձկան, իսկ վարձկանը կորցնում է իր նպատակային նշանակությունը մեկ կամ երկու անգամ պարգևավճարի դիմաց օգտագործվելուց հետո։ Այս իշխանություններին դու պետք չես, ոստիկա՛ն։ Իսկական ոստիկանի քո տեսակը չի համապատասխանում այս իշխանությունների արժեհամակարգին։ Մոտ ապագայում նախատեսվող ռեֆորմները վերացնելու են բերետդ՝ պատմության մշուշում կորցնելով քո տեսակը։
Արժանապատիվ ոստիկան, այսօր փողոցում կանգնած է քո ազգի զավակը, որն ի տարբերություն քո կողմից պաշտպանվողի գիտի քո արժեքը, այլապես կընտրեր պայքարի այնպիսի մեթոդներ, որոնց արդյունքում մշտական բնակության վայրդ կդառնար ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, իսկ հիմնական գործառույթդ՝ բացատրություն գրելը։ Մի՛ խորացրու անդունդը քո և ազգի միջև։ Պետականությունն արդեն կործանվել է։ Փրկի՛ր ազգդ, և կփրկվես ինքդ։
Հարգելի քննիչներ և դատախազներ, սիրելի եղբայրներ և քույրեր, ձեր գործառույթներն իրականացնելիս խնդրում եմ չշփոթել գործառույթ և գործիք հասկացությունները։ Գիտեմ, որ շատերդ ունեք ավելի կայուն և բարձր արժեքային համակարգ, քան ես։ Գիտեմ, որ շատերդ նույնիսկ գիշերային մղձավանջում չեք պատկերացրել ձեզ որպես գործիք։ Վերացե՛ք ինքներդ ձեզ պարզապես իրավաբան, պարզապես դատավարության անդեմ կողմ համարելու արատավոր պրակտիկայից։ Դուք սպայական կազմի առավել անտեսանելի մասն եք, ձեզ շատ քիչ են տեսնում փողոցում, սակայն ճանաչելով շատերիդ, պատիվ ունենալով ձեզ հետ կիսելու կյանքի մի հատված՝ պետք է շեշտեմ, որ Ազգն ու Հայրենիքը ձեր բացարձակ մեծամասնության հավատամքի բազիսն են։ Փողոցում կանգնած և Հայրենիքի փրկության համար մաքառող անձինք են ձեր Ազգն ու Հայրենիքը։ Համոզված եմ ձեր սպայական պատիվը ձեզ թույլ չի տա առաջնորդվել պարզապես ձևական-իրավական չափանիշներով։ Գործում առկա ապացույցները դուք գնահատում եք ներքին համոզմամբ։ Դատախազն իր լիազորություններն իրականացնում է ինքնուրույն՝ հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա և պատասխանատու է այդ լիազորություններն իրականացնելիս իր ընդունած որոշումների համար։
Կ՞ա մեկն ով իրականում ունի ներքին համոզմունք, որ հադրութցի մեղադրյալի պարագայում կալանավորման միջնորդության հիմքում որպես փաստարկ պետք է ներկայացվեր մշտական բնակության վայրի բացակայությունը՝ հիմնավորելու համար քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը։ Դեռ շատ մեղադրյալներ են լինելու Հադրութից, Շուշիից, Քարվաճառից, Շուռնուխից։ Կ՞ա որևէ անձ, որն ունի ներքին համոզմունք առ այն, որ Իսոյին անհրաժեշտ էր կալանավորել։ Չկալանավորվելու պարագայում՝ քննիչին թե վկաներին է՞ր «նոկաուտի» ենթարկելու։ Եթե կա այդպիսի մեկը, ապա իմ կարծիքով այդ անձն առնվազն պետք է վերանայի սպայական արժեքների իր համակարգը։
Հարգելի արժանապատիվ սպաներ, միայն դուք կարող եք կանգնեցնել հետհաշվարկը և ոչնչացնել հետհաշվարկը սկսած ազգակործան մեքենայի դիվական մեխանիզմը, և դա պետք է անել հիմա, քանի որ ամենայն հավանականությամբ այս ընթացքում, երբ դուք կարդում եք այս տողերը, հետհաշվարկի մեքենայի թվահարթակին գրվում է 7 թիվը։
Հ․Գ․ Եթե իրական հրամանատարի ազդարարված վերադարձն այսպես կոչված ղեկավարին հոգեկան տվայտանքների գիրկն է նետում, ապա միայն այդքանն իսկական սպային պետք է բավական լինի հասկանալու համար, որ հրամանատարի աթոռին սխալ կերպար է գամված»։