Ինչո՞ւ եւ ինչպե՞ս է գլխամաշկի սառեցումն օգնում պահպանել մազերը քաղցկեղից բուժման ընթացքում
Գլխամաշկի սառեցումը խոչընդոտում է մազերի ֆուլիկուլների բջիջներում քիմիոթերապեւտիկ դեղամիջոցների ներթափանցումը, ինչը նպաստում է մազերի պահպանմանը: Այդ մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակված է PLoS ONE-ում:
Medportal.ru-ի հաղորդմամբ, որոշ պացիենտների շրջանում քիմիոթերապիայի հետեւանքով թափվում են մազերը: Գլխամաշկի սառեցումը համարվում է համեմատաբար եւ, ըստ էության, անվտանգ մեթոդ այդ խնդրի դեմ պայքարում: Մի քանի հետազոտություն ցույց է տվել, որ միջինում սառեցումը կրճատում է մազերի կորուստը 50 տոկոսով:
Գլխամաշկի սառեցման պաշտպանիչ գործողության կենսաբանական մեխանիզմների հասկացումը կարող է օգնել կատարելագործել ճաղատության բուժման մեթոդները քիմիոթերապիայի դեպքում: Սառեցման հնարավոր ֆիզիոլոգիական էֆեկտներից են...
քիմիոթերապեւտիկ դեղամիջոցի քանակի նվազեցում, որը ներթափանցում է մազի ֆուլիկուլների մեջ անոթների նեղացման պատճառով;
դեղամիջոցի ներթափանցումը թույլ տալու գործում բջջային մեմբրանների ունակության կրճատում;
բջիջների բաժանման եւ դրանց մետաբոլիզմի դանդաղում, ինչը թուլացնում է դեղամիջոցների ազդեցությունը:
Նոր հետազոտության մեջ գիտնականներն իրականացրել են մի շարք գիտափորձեր մարդկանց մազերի ֆուլիկուլների բջիջների հիման վրա:
Ինչպես պատմել է հետազոտության համահեղինակ Նիք Գեոգոպոուլուսը Մեծ Բրիտանիայի Հադերսֆիլդի համալսարանից, գիտնականներին հաջողվել է չափել՝ քիմիոթերապեւտիկ դեղամիջոցների ինչ քանակություն է ներթափանցում մազի ֆուլիկուլի բջիջներում: Պարզվել է, որ հյուսվածքներում դեղորդայքի քանակությունը շատ ավելի փոքր է ցածր ջերմաստիճանի դեպքում: Այսինքն՝ հետազոտությունն առաջին անգամ ցույց է տվել, որ սառեցումն ունի ուղղակի պաշտպանիչ հնարավորություն ադ բջիջների վրա:
Ավելի վաղ գիտնականների նույն խումբը ցույց էր տվել, որ ընդամենը 3-4 աստիճանով գլխամաշկի սառեցումը կարող է իր դերն ունենալ բջիջների գոյատեւման հարցում: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մի քանի աստիճանի տարբերությունն ազդում է այն բանի վրա, թե քիմիոթերապեւտիկ դեղամիջոցն ինչ քանակությամբ են դրանք կլանում:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում