Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Արարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան «OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսների ՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվում Առաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը» Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետները Հարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛ր Նա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել Կուբա Բոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊ Մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը

Արարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ըՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համարԼեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ համատեղ զորավարժություններով
Աշխարհ

ԵՄ-ն որոշել է Թուրքիայի նկատմամբ «սպասողական» դիրքորոշում գրավել

Եվրամիության արտգործնախարարները որոշել են Թուրքիայի նկատմամբ «սպասողական» դիրքորոշում գրավել, չնայած ԵՄ անդամ որոշ պետություններ ավելի թերահավորեն են վերաբերվում Անկարայի վերջին առաջարկներին, հայտնում է Kathimerini-ն:

Ըստ դիվանագիտական աղբյուրների՝ Բրյուսելում Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը եւ Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը տեղեկացրել են Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ իրենց վերջին բանակցությունների բովանդակության մասին, ընդ որում՝ երկուսն էլ նշել են Բրյուսելի հետ հարաբերություններում նոր էջ բացելու Անկարայի ակնհայտ ցանկության մասին:

Նույն աղբյուրների խոսքով՝ Անկարայի վերջին հայտարարությունների եւ գործողությունների նկատմամբ ԵՄ ընդհանուր դիրքորոշումը դրական է թվում, չնայած արտգործնախարարները շեշտել են, որ Թուրքիան պետք է շարունակի Միջերկրական ծովի արեւելյան հատվածում եւ Էգեյան ծովում լարվածության ապաէսկալացիայի իր նախաձեռնությունները:

Հունաստանն իր կողմից պնդել է Աթենքի համար հատուկ հետաքրքրություն ներկայացնող այնպիսի հարցերում զգալի առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը, ինչպես Թուրքիայի կողմից ծովային իրավունքի խախտումները եւ casus belli-ին նրա ակնարկը: Անկարայի դիրքորոշման վերջին փոփոխությունը կապում են Եվրամիության կողմից պատժամիջոցների սպառնալիքի, Թուրքիայի տնտեսության վիճակի վատթարացման եւ Ջո Բայդենի ԱՄՆ նախագահ ընտրվելու հետ:

Մինչ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը Բորելը մեկնաբանություններում փաստացի ասել է, որ ԵՄ-ն Անկարայի հետ երկկողմ հարաբերություններում «նոր դարաշրջանը» պետք է ուսումնասիրի ամերիկյան նոր վարչակազմի հետ «սերտ համագործակցությամբ»:

Ավելի ուշ լրատվամիջոցների հետ զրույցում Բորելը հաստատել է, որ ԵՄ-ն կշարունակի Թուրքիայի հետ «դրական օրակարգը», բայց նաեւ կշարունակի աշխատանքը Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում ածխաջրածինների անօրինական հետախուզման դեմ նոր պատժամիջոցների տեխնիկական ասպեկտներիր վրա: «Ցուցակը պատրաստ չէ, բայց հետաձգված չէ»,- ասել է նա: «Ես ուրախ եմ հայտնել, որ անցյալ ամռանը եւ աշնանը թունավորող գրգռիչներն այսօր վերացել են... եւ մենք պայմանավորվել ենք [Չավուշօղլուի հետ], որ երկու կողմերը այս խթանը կպահպանեն եւ դրանից դրական կերպով կօգտվեն, որ փորձեն հասնել համաձայնության»,- հավելել է Բորելը: Նա նաեւ հույս է հայտնել, որ Կիպրոսի վերամիավորման շուրջ բանակցությունները կարող են վերսկսվել փետրվարի վերջին:

Մաասն իր հերթին հաստատել է Բեռլինի թերահավատ վերաբերմունքը Թուրքիայի դեմ պատժամիջոցների նկատմամբ՝ հայտարարելով, որ Անկարան դրական քայլ է կատարել՝ վերսկսելով Աթենքի հետ հետազոտական շփումները, որոնց չպետք է «խոչընդոտի» պատժամիջոցների սպառնալիքը: