Ո՞ր հատկանիշով կարելի է հասկանալ, որ կորոնավիրուս եք տարել
Տարած կորոնավիրուսի վարակի մասին կարող են վկայել թուլությունն ու հոգնածությունը: Express պարբերականի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Push Doctor-ի գլխավոր բժշկական մասնագետ Դեն Բանսթոնը:
Մասնագետի խոսքով՝ եթե վերջին 3 ամսում պացիենտը բողոքում է հոգնածությունից, դա կարող է տարած վարակի նշան լինել: Հենց թուլությունը, նրա խոսքով, համարվում է շատ վարակիչ հիվանդությունների գլխավոր հետեւանքներից մեկը:
Մասնագետը հստակեցրել է, որ կորոնավիրուսի ախտանիշներն ու հետեւանքներն անհատական են, սակայն ամենից հաճախ հոգնածության հետ նկատվում են գլխացավեր, ինչպես նաեւ մկանացավ եւ հոդացավ:
Բանսթոնը խորհուրդ է տալիս անհապաղ դիմել բժշկի բարձր ջերմաստիճանի, հազի, համը եւ հոտը կորցնելու դեպքում:
Մասնագետի խոսքով՝ միայն հակամարմինների թեստը կարող է միանշանակ արդյունք տալ: Սակայն նշենք, որ երբեմն հիվանդությունը տարածների մոտ կորոնավիրուսի նկատմամբ հակամարմիններ չեն հայտնաբերվում:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում