Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց․ կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 10 օրով Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց ՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ որևէ ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական առաջին նիստը ԵԱՏՄ նիստի ժամանակ Իրանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան համաձայնագրին Սպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան․ ՌԴ փոխվարչապետ Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» հարցում, եթե դա նրա համար լավ է․ Օվերչուկ Օվերչուկը հաջորդ շաբաթ կժամանի Երևան․ կնքննարկվի վաշինգտոնյան հռչակագիրը Մեզ համար կարևոր էր, որ Հայաստանի և որևէ այլ երկրի ինքնիշխանությունը չխաթարվի. Իրանի ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղու» և Թեհրանի մտահոգությունների մասին Երբ կմեկնարկեն Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները Քեսապում հրդեհներ են, իսկ հրշեջ մեքենաներ չկան. հոգեւորականը մանրամասներ է հայտնում Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատուն

Հանթեր Բայդենը հրաժարվել է ներողություն խնդրել ԱՄՆ առաջին տիկնոջից՝ չնայած դատական հայցի սպառնալիքինՌուսաստանի Վոլգոգրադի մարզում դատավոր է սպանվելՇորը կոչ է արել ոստիկանությանը լինել ժողովրդի կողքինՈր դեպքում Պուտինը կառաջադրվի Նոբելյան խաղաղության մրցանակիԼավրովին նկատել են Ալյասկայում՝ «ԽՍՀՄ» գրությամբ շապիկովՄակրոնը Զելենսկիի հետ կհանդիպի Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետոՊուտին–Թրամփ հանդիպման վայրը խորհրդանշական է՝ Ալյասկայի ռազմաբազան դառնում է պատմական դիպվածի սցենաԿիևը խաղաղություն է ուզում, բայց ոչ ցանկացած գնով․ Ուկրաինայում ԵՄ դեսպանՄիքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց․ կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 10 օրովԵրեխան գործ անելուց ընկավ էդ հորը, ԱԻՆ կանչեցինք, ասում են մեզ չի վերաբերում, ուրիշ տուն ճարեք․ բնակիչՀասկանում ենք, որ այսօր Գորիսը մեր հանրապետության դարպասներից մեկն է, և դարպասում պետք է շատ մարդիկ բնակվեն. Առուշ Առուշանյան49-ամյա Կանդելակին՝ մարզական կերպարով և ծովային հանգստում. ՏեսանյութՄիքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց«Չաղ Ռուստամ»-ի տան դիմաց «ռազբորկայի» հետևանքով հիվանդանոց տեղափոխված տղան մահացել էԱդրբեջանն օկուպացված Արցախում վերաբնակեցրել է շուրջ 54,000 մարդՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ որևէ ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսԱլյասկայի հանդիպումը Զելենսկու համար պատերազմի ընթացքում ամենավտանգավոր պահն էՄիքայել Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացվեցՆորահայտ թանկարժեք գեղանկարներ․ ինչ է հայտարարագրել Լևոն Տեր-ՊետրոսյանըԳարեգին Բ-ին թույլ չեն տվել այցելել Միքայել Սրբազանին նախնական կալանքի վայրումԵս արդեն 37 տարի է` Գևորգ Աջապահյան չեմ, առողջական խնդիրներ ունեմ․ Միքայել Սրբազանը՝ դատավորին Ալյասկայի գագաթնաժողովը մտահոգել է եվրոպացի առաջնորդներինՈւկրաինացի փախստականները կարտաքսվեն ԱՄՆ-ից, եթե կորցնեն իրենց կարգավիճակըՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական առաջին նիստըԱլյասկայի գագաթնաժողովի արդյունքները կազդեն ԵՄ 19-րդ պատժամիջոցների փաթեթի քննարկման վրաԹրամփը պլանավորում է անձամբ Պուտինին դիմավորել ԱլյասկայումԵԱՏՄ նիստի ժամանակ Իրանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան համաձայնագրինՍպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը Ռուսաստան․ ՌԴ փոխվարչապետԵՄ մոնիթորինգային առաքելությունը կշարունակի Հայաստանում իր գործունեությունը․ Անիտա ՀիփերԱղազարյանի սկանդալային գիրքը պատրաստ էԲագրատ Սրբազանի և մյուսների գործով առաջին դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 19-ին Ռուսաստանը աջակցում է Հայաստանին «Թրամփի երթուղու» հարցում, եթե դա նրա համար լավ է․ ՕվերչուկՄոդի. Հնդկաստանը այլևս չի տրվի միջուկային շանտաժին Եվրոպան և Կիևը «շունչը պահել» են Պուտին-Թրամփ հանդիպումից առաջԵրևանին կարող են խնդրել դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից․ Նեզավիսիմայա գազետաՕվերչուկը հաջորդ շաբաթ կժամանի Երևան․ կնքննարկվի վաշինգտոնյան հռչակագիրըՄեզ համար կարևոր էր, որ Հայաստանի և որևէ այլ երկրի ինքնիշխանությունը չխաթարվի. Իրանի ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղու» և Թեհրանի մտահոգությունների մասինԱդրբեջանն AZAL-ի ինքնաթիռի խոցումը չի համարում միտումնավոր հարձակում. ԱլիևԵրբ կմեկնարկեն Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցություններըԼավրովը և Դարչիևը ժամանել են ԱլյասկաԻ՞նչ է հայտարարագրել 3 մլն դրամի բենզինի կտրոն վաճառած եւ գումարը յուրացրած ՍԱՏՄ նախկին ղեկավարըԵրևանում վթարի է ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ ՄխիթարյանըԼևոն Արոնյանը միանձնյա առաջատարն է Սենթ Լուիսում ընթացող կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետոՆիկոլը հեծանիվը մոռացավ, Ժաննան` չէՍկանդալային դատական գործեր քննած Վահե Դոլմազյանը 125.000 դոլարով նոր բնակարան է գնելՔեսապում հրդեհներ են, իսկ հրշեջ մեքենաներ չկան. հոգեւորականը մանրամասներ է հայտնումԱլյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. ՊեսկովԱՄՆ նախագահը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը գործարք կկնքի իր հետՌուսաստանը «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությանը հայտարարել է անցանկալիԱդրբեջանցիները Ստեփանակերտում ոչնչացրել են նշանավոր անձանց պատվին կանգնեցված բոլոր 25 հուշարձաններն ու կիսանդրիները
Հայաստան

«Մերօրյա հերոսները». Արտյոմ Առաքելյանը խոցված, այրվող տանկից փրկել է զինակից ընկերոջը

Արտյոմը խոցված, այրվող տանկից փրկել է զինակից ընկերոջը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Արտյոմ Առաքելյանը ԵՊԲՀ այն սովորողներից է, որի մասին ևս պատերազմի հետևանքով ստիպված ենք խոսել անցյալ ժամանակով։

Ժպտադեմ երիտասարդը ծնվել է 1997 թվականին Երևանում։ Սովորել է Դ. Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում։ 2015 թվականին ընդունվել է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի դեղագիտական ֆակուլտետ։ Մեկ տարի անց փոխել է ֆակուլտետը և ուսումը շարունակել Ստոմատոլոգիական ֆակուլտետում։ Նպատակ ուներ դառնալ ստոմատոլոգ՝ շարունակել իր երջանկահիշատակ հայրիկի գործը։ Տան միակ տղան էր, ուներ ավագ քույր։

«Շատ բարի, հոգատար, խաղաղասեր ու մարդասեր ընկեր էր։ Այս տեսակ մարդ գտնելը մեր օրերում շատ դժվար է, իսկ այդպիսի ընկեր ունենալն արդեն մեծ բախտավորություն։ Սովորելու հետ զուգահեռ ակտիվ ուսանողական կյանք էր վարում։ Միասին կազմակերպել և մասնակցել ենք տարբեր ուսանողական միջոցառումների»,-պատմում է Ստոմատոլոգիական ֆակուլտետի 5- րդ կուրսի ուսանող Ստյոպա Ասրյանը, ով Արտյոմի հետ սովորել է երեք ու կես տարի՝ մինչև չորրորդ կուրսի կեսը։

Նրա խոսքով՝ Արտյոմն անհամբերությամբ էր սպասում ծառայությունից վերադառնալուն, որպեսզի միասին իրականացնեին հզոր համալսարան ունենալուն ուղղված բազմաթիվ ծրագրեր։

Ապագա ստոմատոլոգը շատ էր սիրում բժշկականը։ Ընկերներին խոստովանել է, որ կարոտել է համալսարանի հետ կապված ամեն ինչ։

«Հաշվի առնելով իր խառնվածքն ու բնավորությունը՝ վստահ կասեմ, որ բժշկի մասնագիտությունն ամբողջությամբ իր համար էր»,- նկատում է Ստյոպա Ասրյանը։

Արտյոմ Առաքելյանը բանակ զորակոչվել էր 2020 թվականի ձմռանը։ Ծառայում էր Մատաղիսում։ Բավականին կարճ ժամանակում հարմարվել էր ծառայությանը, հիմնական ծառայակիցներն իրենից տարիքով փոքր էին։

«Պատերազմական գործողությունների ժամանակ՝ Մատաղիսից տեղափոխվել են, բայց մեզ տեղը չէր ասում։ Միայն ասում էր, որ ամեն ինչ լավ է, չանհանգստանանք։ Վերջինն ինձ հետ է հեռախոսով խոսել՝ հոկտեմբերի 20-ին։ Ասաց նորից տեղափոխվում են, հնարավոր է կապ չլինի»,- նշում է համակուրսեցին։

Այդ օրվանից հետո մեկ շաբաթ չի զանգահարել։ Կարճ ժամանակ հետո տեղեկացել են, որ Արտյոմ Առաքելյանը զոհվել է հոկտեմբերի 23-ին։ Ծառայության ընթացքում երիտասարդ մարտիկը հասցրել է աչքի ընկնել հերոսությամբ՝ խոցված, այրվող տանկից փրկել է զինակից ընկերոջը։

Հոկտեմբերի 31-ին մեր օրերի հերոսը կդառնար 23 տարեկան։ Շատ էր սպասում այդ օրվան: Պատերազմից առաջ հույս էր հայտնել, որ այդ օրը արձակուրդում կլինի և ընկերների հետ կնշի ծննդյան տարեդարձը։