Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օվերչուկը հաջորդ շաբաթ կժամանի Երևան․ կնքննարկվի վաշինգտոնյան հռչակագիրը Մեզ համար կարևոր էր, որ Հայաստանի և որևէ այլ երկրի ինքնիշխանությունը չխաթարվի. Իրանի ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղու» և Թեհրանի մտահոգությունների մասին Երբ կմեկնարկեն Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցությունները Քեսապում հրդեհներ են, իսկ հրշեջ մեքենաներ չկան. հոգեւորականը մանրամասներ է հայտնում Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատուն Իրանի ԱԳ նախարարը Թեհրանում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետ Կարծում եմ՝ մարդասիրական ժեստ կիրականացվի և փաստաթղթերի ստորագրումից հետո կլուծվի գերիների վերադարձի հարցը. Սահակյան Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալ Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար

 Եվրոպան և Կիևը «շունչը պահել» են Պուտին-Թրամփ հանդիպումից առաջՄոդի. Հնդկաստանը այլևս չի տրվի միջուկային շանտաժինԵրևանին կարող են խնդրել դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից․ Նեզավիսիմայա գազետաՕվերչուկը հաջորդ շաբաթ կժամանի Երևան․ կնքննարկվի վաշինգտոնյան հռչակագիրըՄեզ համար կարևոր էր, որ Հայաստանի և որևէ այլ երկրի ինքնիշխանությունը չխաթարվի. Իրանի ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղու» և Թեհրանի մտահոգությունների մասինԱդրբեջանն AZAL-ի ինքնաթիռի խոցումը չի համարում միտումնավոր հարձակում. ԱլիևԵրբ կմեկնարկեն Ալյասկայում Պուտինի և Թրամփի բանակցություններըԼավրովը և Դարչիևը ժամանել են ԱլյասկաԵրևանում վթարի է ենթարկվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ ՄխիթարյանըԼևոն Արոնյանը միանձնյա առաջատարն է Սենթ Լուիսում ընթացող կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետոՍկանդալային դատական գործեր քննած Վահե Դոլմազյանը 125.000 դոլարով նոր բնակարան է գնելՔեսապում հրդեհներ են, իսկ հրշեջ մեքենաներ չկան. հոգեւորականը մանրամասներ է հայտնումԱլյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. ՊեսկովԱՄՆ նախագահը կարծում է, որ Վլադիմիր Պուտինը գործարք կկնքի իր հետՌուսաստանը «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությանը հայտարարել է անցանկալիԱդրբեջանցիները Ստեփանակերտում ոչնչացրել են նշանավոր անձանց պատվին կանգնեցված բոլոր 25 հուշարձաններն ու կիսանդրիներըԱմnւսինը կնnջ վրա բենզին է լցրել՝ պատճառելnվ այրվшծքներԱրմավիր-Մրգաշատ ճանապարհին բախվել են «Nissan»-ը, «VAZ»-ը և «Volkswagen»-ըՄիայնակ, բայց երջանիկ․ Բոնյայի բացահայտումըԿոտայքի մարզում կրակոցներ են հնչել․ կա վիրավորԺնևում չեղարկվել է հասարակական տրանսպորտի վճարըՊակիստանում ամուսինը փրկել է կնոջը կոկորդիլոսից«Զվարթնոց» օդանավակայանի մոտ մեքենան բախվել է ճաղավանդակներին․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ ենՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր մարտիկներին Գազայից Իսրայելի զորքերը հետ քաշելու դիմացԵրթևեկության եւս մեկ փոփոխություն կլինիՓորձագետը նշել է Վրաստանի տարածքով հայկական բեռների անցնելու դժվարությունների ծագման իրավական պատճառներըՍկսվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքըԶապորոժիեի ԱԷԿ-ի վրա շարունակվող ​​հարվածները կարող են լուրջ հետևանքներ ունենալԵթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատունՍյունիքում ամերիկյան հնարավոր ներկայության թեմայի վերաբերյալ Մոսկվայի առաջին արձագանքը զրոյական էրԱյսօր ՀՀ նախկին վարչապետը կկանգնի դատարանի առաջՌուսաստանում մասամբ սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերըԻսրայելի ռազմական տրանսպորտային ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում. Sepah PasdaranՓաշինյանը հրաժարվե՞լ է իր ծրագրիցԿինը ԱԺ-ում «փակում է» «Շողակաթ» Հ/Ը-ն, նախկին ռեժիսոր ամուսինը՝ դրամաշնորհներ ստանում «Կինոյի հիմնադրամում»Խոշոր հանքարդյունաբերող «Գեոպրոմայնինգ»-ը խոշոր հարկատուների ցանկից անհետացել էԻրանի ԱԳ նախարարը Թեհրանում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետԱռանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՈւկրաինան պատրաստ է օգտագործել բոլոր միջոցները՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները խափանելու համար. ՌԴ ԱԳՆԿարծում եմ՝ մարդասիրական ժեստ կիրականացվի և փաստաթղթերի ստորագրումից հետո կլուծվի գերիների վերադարձի հարցը. ՍահակյանՊՍԺ-ն հաղթեց «Տոտենհեմ»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով ՈՒԵՖԱ-ի ՍուպերգավաթըՎարչության անդամի թեկնածուները միմյանց վրա «բոչկա են գլորում», մամուլին արտահոսքեր անում, կրքերը թեժ ենԱՄՆ Ազգային գվարդիայի զորքերը տեղակայվել են Վաշինգտոնի կենտրոնումԱնաիս Սարդարյանը հայտնել է, որ առողջական խնդիրներ ունիՌուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կոչ է արել հեռացնել Հեյդար Ալիևի հուշարձաններըԳոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջԿիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասինԻնչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքըՔրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել ՀայաստանՀայտնաբերվել են ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ
Քաղաքականություն

Եթե իրենք իրենց հատկացված ժամանակում այդ հարցը չեն լուծի, ես ձայնագրությունը կհրապարակեմ. Վարդան Աթաբեկյան

Անկեղծ ասած՝ մինչեւ հիմա իմ տուն գալու պատճառներն անհասկանալի են. տասնյակից ավելի մարդիկ էին եկել, մտերիմներս ճանաչել են Հակոբ Սիմիդյանին, Հայկ Սարգսյանին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իշխող՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը։

«Ես տանը չեմ եղել, նպատակը ընկալելի չէր, թե ինչու են եկել, փորձում եմ պարզել։ Ես կպարզեմ թե որն է իմ տուն գալու նպատակը՝ այդ ժամին եւ այդքան հոգով, քանի որ ես անհասանելի մարդ չեմ էլի։ Երբ տանս ազդանշանը միացել էր, ես հեռախոսով ձայնագրությունները նայում էի, նկատել եմ, որ 5 մեքենա է մոտենում դեպի իմ տուն, եւ դա տարօրինակ եմ համարել, իրավապահներին եմ դիմել։

Քանի որ նրանց մեջ ծանոթ մարդիկ են եղել, զրուցել են եւ հեռացել, համենայնդեպս, էդտեղ էլի էլեմենտներ կան, որ ես ժամանակ եմ իրենց տվել, որ դա հարթեն, եթե չեն հարթի, հաստատ իրավապահներին կդիմեմ, որովհետեւ դա ինձ համար անթույլատրելի է։ Ես ներկա չեմ եղել այդ միջադեպին, եղբայրս է եղել, հիմա չեմ կարող փակագծեր բացել, եթե իրենք իրենց հատկացված ժամանակում այդ հարցը չեն լուծի, ես ձայնագրությունը կհրապարակեմ»,- պարզաբանեց Վարթան Աթաբեկյանը։

Նշենք, որ Վարդան Աթաբեկյանը երեկ՝ նոյեմբերի 12-ին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին, իր իսկ ձեւակերպմամբ՝ նա ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը՝ մամուլից է տեղեկացել ստորագրված հայտարարության մասին եւ համակարծիք չէ քաղաքական թիմի դիրքորոշման հետ։ Վարդան Աթաբեկյանը իր գործունեությունը շարունակելու է որպես անկախ պատգամավոր, եւ այդ գործունեությունն ուղղելու է ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն եւ լծվելու է արցախահայության խնդիրների լուծմանը։

«Ինչպես արդեն նշել էի, ես տեղյակ չեմ եղել, ցանկացած հարց, որ իմ տիրույթում քննարկման առարկա չի, ու արդեն որոշում է կայացվել, ես չեմ կարծում, որ պատասխանատվություն պիտի կիսեմ նմանատաիպ հարցի շուրջ։ Ինձ ինչքան էլ բացատրեն, որ դա ճիշտ է, ես անձամբ խնդիր ունեմ, ինքս բնիկ Արցախից եմ, այնտեղ հորս շիրիմն է, նա արցախյան առաջին պատերազմի մասնակից է, ինձ համար դժվար է նույնիսկ պատճառները լսելուց հետո՝ դա ընկալելի դարձնել ինձ համար»,- նշեց պատգամավորը։

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության հայտարարությանը, Վարդան Աթաբեկյանը նշեց, որ ծանոթ է եղել տեքստի բովանդակությանը, բայց դրա հետ համամիտ չի եղել։

«Ես տեքստը տեսել եմ, բայց իմ էջում չեմ կիսվել, որովհետեւ համամիտ չեմ եղել, որ պետք է նմատաիպ բան արվի։ Քանի որ ներքաղաքական վիճակը սրված է, ես չեմ ուզում դիրքորոշումս այնպես արտահայտել, որ որեւէ մեկը փորձի դա օգտագործել, անկախ ամեն ինչից քաղաքական թիմը գործողություն է արել ու պատասխանատավություն է կիսում, ժամանակը ցույց կտա՝ ինչքանով է կիսում ու ինչքանով է արդարացված այդ կատարած որոշումը, ուղղակի անձնական դիրքորոշումս չէի ուզենա տեղի տար, ինչ-որ մեկը դրանից օգտվեր, կամ դիտվեր, որ ես իմ քաղաքական թիմին փորձել եմ այս վիճակում հարվածել, համենայդեպս, դիրքորոշումս դա է։ Եթե ես չեմ ուզում պատասխանատվություն կիսել, չեմ էլ ուզում խնդիր ստեղծել, դա ավելի ճիշտ է, որովհետեւ անկախ ամեն ինչից ես այդ քաղաքական թիմից եմ եղել, ու քաղաքական թիմը ինչ-որ գործողություն որ արել է, լա՞վ է, թե՞ վատ, դա դեռ կպարզվի, ժողովուրդը դրա պատասխանը կտա, անկախ ամեն ինչից դրանից հետո հետեւանքներ են մնացել, արցախահայության տեղահանում եւ այլն։ Ես պատրաստ եմ դրա հետեւանքներին իմ պատասխանատվությունը ներառել, եւ զբաղվեմ այդ խնդրով։ Ես համարում եմ, որ դա իմ կողմից արդարացի»,- ընդգծեց նա։

Հարցին, թե ստեղծված իրավիճակի ելք ո՞րն է, արդյո՞ք կիսում է այն կարծիքը, թե վարչապետը պետք է հրաժարական տա, հետագայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ լինեն, Վարդան Աթաբեկյանն արձագանքեց․

«Անկախ ամեն ինչից ես կուզեի իրական ժողովրդի կարծիքը հնչի, որովհետեւ կան քաղաքական ուժեր, որոնք կարող են սրանից օգտվել, կամ չօգտվել։ Ես կուզեի, որ ժողովուրդը սթափ դատի ու ճիշտ ընտրություն անի, անկախ նրանից, թե դրսում ինչ ուժեր են կանգնած, անկախ, թե իմ քաղաքական թիմը ինչ է արել։ Շատ լավ կլինի, որ որեւէ փոփոխության դեպքում, էլի ժողովրդի քվեով ընտրվի որեւէ մեկը։ Ինձ թվում է վարչապետը ինքն էլ կտեսնի, թե ճիշտը որն է, պրոցեսը կզարգանա, ժողովրդի ասելիքն ավելի ընկալելի կդառնա։ Կարծում եմ հիմա, որ ժողովուրդը դեռ շոկի մեջ է, ու կամաց-կամաց սկսում է այդ շոկից դուրս գալ եւ իր պահանջները հստակ կձեւակերպի, եթե ձեւակերպի, չեմ կարծում, թե վարչապետը կփորձի դրան դիմադրել»,- ասաց նա ու հավելեց․

«Վարչապետը պարտավոր է ժողովրդի շոկից դուրս գալուց հետո, լսի ժողովրդին, սպասի, ձգի էնքան, որ կարողանա էլի ժողովրդի կարծիքով առաջնորդվել, որովհետեւ այս պահին կարող են տարաբնույթ կարծիքներ լինեն ու մի քիչ դժվար լինի տաբերել՝ դա ժողովրդի կարծիքն է, թե որոշ քաղաքական ուժերի, որոնք դա ուզում են ի շահ իրենց օգտագործել»։