Եթե այդպես է՝ ինչու չի դադարում պատերազմը
Այսօր աշխարհի առաջատար լրատվական գործակալությունները տարածեցին Le Figaro-ին տված Իլհամ Ալիեւի հարցազրույցի այն հատվածը, որտեղ նա ի լուր աշխարհի հայտարարում է, թե Ադրբեջանը հենց այսօր էլ պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները, եթե Հայաստանը վերջ տա կրակին, եւ որ պատրաստ են բանակցել Մինսկի խմբի մշակած սկզբունքների հենքի վրա:
Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել. հայկական կողմը ցանկանում է խաղաղություն, ադրբեջանական կողմը հայտարարում է կրակն անհապաղ դադարեցնելու պատրաստակամության մասին, սակայն ռազմական գործողությունները շարունակվում են, բնակավայրերը ռմբակոծվում եւ հրթիռակոծվում են:
Հիմա հայակական կողմը պետք է անպայման արձագանքի Իլհամ Ալիեւի հայտարարությանը, այն էլ ամենաբարձր մակարդակով: Ադրբեջանաթուրքական լոբբին ամեն ինչ անում է Ադրբեջանին որպես խաղաղարար կողմ, իսկ Հայաստանն ագրոսոր ներկայացնելու համար:
Ի վերջո հայկական կողմն արդեն վաղուց պատրաստակամություն է հայտնել բանակցել Մինսկի խմբի մշակած խաղաղ կարգավորման սկզբունքների շուրջ, եւ վերջապես անդադար հայտարարում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին:
Եւ եթե Ալիեւի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ապա ինչո՞ւ չեն դադարում ռազմական գործողությունները, եթե հայկական կողմը եւս կրակի դադարեցման եւ խնդիրը բանակցությունների սեղանի շուրջ լուծելու կողմնակից է:
Հայկական կողմի արձագանքն Ալիեւի այսօրվա հայտարարությանն այս իրավիճակում անհրաժեշտություն է ի լուր աշխարհի մեկ անգամ եւս հայտարարելու, որ Հայաստանը եւ Արցախը խնդրի խաղաղ կարգավորման եւ ռազմական գործողությունները վայրկյան առաջ կանգնեցնելու կողմնակից են:
Գեղամ Նազարյան
Top-News.am