Այսօր՝ 25 նոյեմբերի 2020թ., 00:00
Ճանապարհը դժվարին է, բայց այն կարող ենք հաղթահարել, եթե բոլորս միասին ենք. Արմեն Սարգսյանը՝ Ամմանում Դոլարի փոխարժեքն անցավ 512 դրամից. Եվրոն թանկացել է ավելի քան 8 տրամով Պուտինը Փաշինյանի ու Ալիեւի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքի կարգը Վազգենաշենի բնակիչը մանրամասներ է պատմել գյուղը լքելու մասին. այն հանձնվել է Ադրբեջանին Եթե հուսադրող լիներ, երկրորդ հանդիպում չէինք ուզի. անհետ կորած զինծառայողի հարազատ Հայկական զորքը դուրս է բերվում Քարվաճառից՝ Ադրբեջանին հանձնելուց առաջ. AFP-ն տեսանյութ է հրապարակել Իրավապաշտպանները՝ դիմակավորված ոստիկանների մասին Մենք ողջ ենք ուզում մեր երեխուն, դի՞ ենք տվել, որ դի ուզենք. անհետ կորած զինծառայողների մայրեր Ռուսաստանի եւ Իրանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը Արայիկ Հարությունյանի՝ Մոսկվա այցի չարտերային թռիչքի գումարը կազմել է 25.000 եվրո. Mediaport «Մերօրյա հերոսները». Արտյոմ Առաքելյանը խոցված, այրվող տանկից փրկել է զինակից ընկերոջը Պատերազմից հետո էլ լռություն պահելը կնշանակեր թաքնվել. Իզաբելա Աբգարյանը՝ «Իմ քայլից» դուրս գալու մասին Հայկական մեծ վերակառուցում Քոչարյանի գրքի գովազդն արգելելու վերաբերյալ գործի քննությունն ավարտվեց. դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերին ԱԱԾ-ն ստում է. Արշակ Եպիսկոպոսը ոչ իր նախաձեռնությամբ հանդիպել է ԱԱԾ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ Արծրուն Հովհաննիսյան, կասե՞ս, թե այս բլուրը վերադարձնելու համար քանի Հայ զինվոր է զոհվել վերջին պատերազմում. Ղազինյան «Մեր հերոսների հիշատակին». Կոմիտասի «Կռունկը»՝ Նարեկ Հախնազարյանի կատարմամբ (Տեսանյութ) Նիկոլը փրկել է ձեր երեխային, բայց սպանել է 4750 այլ երեխաների ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել՝ Փաշինյանի հրաժարականի և նրան պատասխանատվության ենթարկելու պահանջով ՀՀ կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ Սոցապ նախարա՞րն էր մեղավորը, թե՞ ԿԳՄՍ անմեղսունակը, որ Շուշին սկուտեղի վրա Նիկոլը հանձնեց ալիևին. Զաքարյան «Ես չեմ գնա երկրից... ու ամեն օր քո հիպնոզի տակից կհանեմ տասնյակ մոլորված, անտարբեր մարդկանց». Մհեր Մկրտչյանը՝ վարչապետին ՄԱԿ-ը պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ` գնահատելու համար Լեռնային Ղարաբաղում անհրաժեշտ մարդասիրական օգնության ծավալը Ֆրանսիան ներդնում է ԼՂ հակամարտությունից տուժած հայ բնակչության աջակցության համակարգ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի լիազորությունները դադարեցված են Շարունակվում է անհետ կորածների որոնման աշխատանքները Եւս 1300 փախստականներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից տեղափոխվեցին Լեռնային Ղարաբաղ Ռիտա Սարգսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու խիստ ընտանեկան միջավայրում. 3-րդ նախագահի գրասենյակ Մխիթարյանը՝ «Պարմայի» հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Գերիների վերադարձման գործընթացը կախված է Ադրբեջանից, քանի որ իրենց վերահսկողության տակ են գերիները. Արցախի ՄԻՊ Ապաշնորհ իշխանություններն ապաշնորհ են ամեն ինչում Արայիկ Հարությունյանն ազատվեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնից. Նոր նախարար է նշանակվել Վահրամ Դումանյանը Հեղափոխական պաշտոնյան սպառնում է Խաչատուրովի որդուն եւ Վիտալի Բալասանյանին. «Ստառշե Էդդի» տելեգրամ ալիք. Ղարաբաղյան երկրորդ պատերազմը պաշտոնյաների ստերի խորհրդանիշն է Առանց ՍՇՎ նշանների բարձր ջերմություն․ Ինչի՞ մասին կարող է այն վկայել Դոլարի փոխարժեքը անցավ 505 դրամից. Եվրոն հատեց 600-ի սահմանագիծը Սա կարելի է ազգային ողբերգություն համարել. Սևակ Հակոբյան Կա՛մ այս մարդիկ պետք է խոսեն, կա՛մ կիսեն Փաշինյանի հետ ճակատագրական սխալի պատասխանատվությունը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ազատվել է աշխատանքից Հուսամ՝ վերջին պահին եկեղեցում մոմ ես վառել, որ քեզ չսպանեցին Էջմիածնում. Գեւորգ Պետրոսյանը՝ Փաշինյանին «Մեղավորներ չեմ փնտրելու, որովհետեւ կորուստս տիեզերական էր...». Դավիթ Ամալյանի գրառումը զոհված որդու մասին ՄԻԵԴ-ը բավարարել է գերության մեջ հայտնված գերիների հարցով մեր դիմումները. 17 հայ գերու անուն է հրապարակվել Ի՞նչ ունեն քննարկելու գործարարները երկիրն ավերած, հազարավոր զոհերի պատճառ դարձած Նիկոլի հետ Նիկոլը ԱԱԾ է հրավիրել Մայր Աթոռի դիվանապետին Պուտինը հավասարակշռության մեջ է պահում Էրդողանին, Փաշինյանին, Ալիեւին, Թրամփին, Մակրոնին եւ Մերկելին «Կոմերսանտ». Ուխտասարի վերջին օրը Դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ԱԳ փոխնախարար Սեյեդ Աբաս Արաղչիին Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարում. Նիկոլը պետք է հեռանա Երուսաղեմի Հայ պատրիարքը ՌԴ նախագահ Պուտինից խնդրել է Արցախին վերադարձնել Շուշի ու Հադրութ քաղաքները Այդ «չինական ոստիկանները» որևէ կապ չունեն իրավապահ համակարգի հետ․Նարեկ Մալյան Հնարավորինս սեղմ ժամկետում և լրջագույն փաստարկներով հարկ է արձագանքել Ալիևի պաշտոնական քայլերին. Գեւորգ Դանիելյան Հրաժարական տուր, գնա, ին՞չ է մնացել քեզ անելու, ասա, ազնիվ եղիր. Գեւորգ Պետրոսյանը` Փաշինյանին (Տեսանյութ) Լեւոն Արոնյան․ Տառապանքները հույսի կվերածվեն, և մենք նորից ոտքի կկանգնենք «Մենք միշտ կհիշենք ձեր սխրանքը». Գարիկ Մարտիրոսյան Skilling Open 2020․ Լեւոն Արոնյանը սկսեց երկու հաղթանակով Եւ ի՞նչ, արդեն մենք ունենք 130 մլն․ դոլարի մետաղի ջարդոն ՍՈՒ-ե՞ր․ Ավետիք Իշխանյան Այն երկուսը, որոնք չպետք է լինեին Սուրբ Էջմիածինում Հայրենիքի համար արյուն թափողները հերոսներ են ու նահատակներ. Արամ Ա կաթողիկոս Հենրիխ Մխիթարյան․ Մեր Հայ Հերոսների համար (ֆոտո) Արթուր Վանեցյանը ձերբակալվել է ԱԱԾ-ն բերման է ենթարկել Ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին ԱԱԾ-ն խուզարկում է «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակը. «Հայրենիք» կուսակցություն Ինձ համար այս պահին կարեւորն է՝ թույլ չտալ, որ զայրույթը վերածվի բեւեռացման ու ընդհարումների. նախագահ Արմեն Սարգսյան Իշխանության պահապանները Ռուսաստանը եղբայրական պետություն է եղել եւ կմնա Հայաստանի համար. Արման Աբովյան Դոնորական արյան անհրաժեշտություն միշտ կա․ Արյունաբանական կենտրոնի տնօրեն Նախիջեւանից Ադրբեջան ճանապարհը լինելու է մեր երկրի կործանման սկիզբը, այն կտրելու է մեր հայրենիքի պորտալարը. իրանագետ ԼԺՀ-ն հայտարարել է Դոնբասից Ղարաբաղ ուկրաինացի ուժայինների արտահոսքի մասին Լուկաշենկոն ԱՊՀ, ԵՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակում ինտեգրումը միջոց է համարում գունավոր հեղափոխությունների դեմ Եթե մենք տալիս ենք Արցախը, ուրեմն մենք տալու ենք Հայաստանը, մենք դա թույլ տալ չենք կարող․ Միքայել Մելքումյան Լավրովը ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է Պուտինի, Ալիեւի եւ Փաշինյանի հայտարարության կետերի կատարումը Համաձայնագրի որոշ կետեր հնարավոր է փոխել. Հրանտ Բագրատյան Նոր բանակցող, չի նշանակում պատերազմ, նշանակում է Հայաստանի համար նոր շանս. Արփինե Հովհաննիսյան Վանեցյանը պաշտպանական ուղղությունը չի լքել, մինչև վերջ կանգնել է. Լևոն Մնացականյան Սաուդյան Արաբիայի ավագ գիտնականների խորհուրդը «Մուսուլման եղբայրներ»-ն իսլամին ուղղված սպառնալիք է անվանել Համոզմունքներիս հետ անհամատեղելի եմ համարում վարչապետի աշխատակազմում աշխատանքս․ խորհրդական Տաթևիկ Սողոյան Գոռում էինք, որ երկիր ենք կորցնելու, սակայն չլսեցիք, ծաղրեցիք մեզ․ մենք և՛ ամեն ինչ կորցրինք․ Վլադիմիր Գասպարյան Հանրապետության նախագահը և Վեհափառ Հայրապետը հանդես են եկել կոչով Փաշինյանի կառավարությունն ընկնում է քաղաքական անդունդը, որտեղից կարող է երբեք դուրս չգալ. միջազգային մամուլի արձագանքը Երեկ ուշ երեկոյան Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Արկադի Ղուկասյանը. Նա կոնկրետ առաջարկներ է արել
Հարցում

Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը DW-ի Conflict Zone-ին

Դոյչե Վելլե. Ներկայումս մարտեր են ընթանում Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանում, որը ղեկավարվում է էթնիկ հայերի կողմից, բայց, որը միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի մաս: Արդեն հարյուրավոր զոհեր են արձանագրվել: Դուք մասնակցել ենք հրադադարների հաստատման շուրջ երկու միջնորդավորված բանակցություններում: Բայց մարտերն, այնուամենայնիվ, դեռ շարունակվում են: Ի՞նչ պատասխանատվություն են կրում Հայաստանը և այդ շրջանում ձեր կողմից սատարվող ուժերը շարունակվող մարտերի համար:

Զոհրաբ Մնացականյան. Մենք լիովին հավատարիմ ենք հոկտեմբերի 10-ին Մոսկվայում արված համատեղ հայտարարությանը և հոկտեմբերի 17-ի հայտարարությանը, լիովին հանձնառու ենք հարգել հրադադարը և վերադառնալ բանակցություններին՝ հասնելու այս հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք լիովին հավատարիմ ենք եղել: Սակայն ադրբեջանական կողմն ընտրել է պատերազմի տարբերակը: Երկու հրադադարները խախտվել են համաձայնությունների ձեռքբերումից անմիջապես հետո, և ոչ շփման գծում, ոչ էլ այն ամբողջ տարածքում, որտեղ ընթանում է հակամարտությունը, անդորր չի հաստատվել: Մենք այսօր հանդես ենք եկել հայտարարությամբ, որում վերահաստատել ենք մեր լիակատար հանձնառությունը մեր կողմից ձեռք բերված և այդ երկու հայտարարություններում արտահայտված պայմանավորվածություններին:

Դոյչե Վելլե. Պարոն նախարար, Դուք պնդում եք, որ հավատարիմ եք: Սակայն ցանկանում եմ ուղիղ հարցնել. շաբաթ օրն ադրբեջանական կողմը հայտնել է, որ Հայաստանի կողմից հրթիռակոծման արդյունքում մեկ գիշերվա ընթացքում 14 մարդ է զոհվել, 14 մարդ Գյանջայում՝ մեծությամբ երկրի երկրորդ քաղաքում: Դուք պնդում եք, որ հավատարիմ եք. ո՞րն է Ձեր պատասխանատվությունը:

Զոհրաբ Մնացականյան. Թույլ տվեք դրան անդրադառնալ համապատասխան համատեքստում. հոկտեմբերի 10-ին` ժամը 12-ին, պետք է կրակի դադար հաստատվեր: Արցախի ուժերը լիովին հանձնառու էին այս համաձայնությանը, մենք զսպվածություն ենք դրսևորել, բայց ռմբակոծությունները շարունակվել են, զանգվածային հարձակումը շարունակվում էր, Արցախի մեր բնակավայրերը շարունակաբար ենթարկվում էին հրետակոծության, օդային ռմբակոծության և հրթիռակոծման, ԱԹՍ-ները ծանր հարվածներ էին հասցնում քաղաքներին և գյուղերին: Այս պահի դրությամբ մենք ունենք 38 զոհ խաղաղ բնակիչների շրջանում, 116 ծանր վիրավոր և ավելի քան 8000 ոչնչացված ենթակառուցվածք ու անշարժ գույք:

Դոյչե Վելլե. Դուք ունեք զոհեր, մյուս կողմն ասում է, որ իրենք էլ ունեն զոհեր: Ադրբեջանցիներն ասում են, որ մարտերից ի վեր 60 մարդ զոհվել, իսկ 270-ը վիրավորվել են: Ուստի, ես պարզապես ցանկանում եմ Ձեզ հարցնել, քանի որ այս պահին Ձեզ հետ եմ հարցազրույց անցկացնում. երկու կողմերն էլ միմյանց են մեղադրում, նրանք պնդում են, որ դուք եք սկսել, դուք պնդում եք, որ նրանք են սկսել: Ինչ-որ մեկը կամ ձեզանից որևէ մեկը ստում է: Եվ դա այդքան էլ լավ նշան չէ երկու երկրների համար, որոնք պետք է միասին նստեն և գտնեն հակամարտության խաղաղ լուծումը, այնպես չէ՞:

Զոհրաբ Մնացականյան. Գերազանց դիտարկում էր փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու վերաբերյալ: Սա հենց այդ զարտուղի ճանապարհն է, որն ընտրվել է՝ փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու մեջ ներգրավելու և խաղաղ բնակչության, Արցախի վրա հարձակումները շարունակելու համար: Մենք շարունակաբար առաջարկել ենք ներդնել հրադադարի վերիֆիկացիոն մեխանիզմներ: Եթե հայկական կողմերը՝ Արցախը և Հայաստանը, որևէ կերպ մեղադրվում են, ապա եկեք անենք այդ քայլը և հաստատենք վերիֆիկացիոն մեխանիզմներ և այդպիսով վերջ դնենք այս ամենին: Սակայն Ադրբեջանը հետևողականորեն խուսափում է դրանից` շարունակաբար մերժելով այդ առաջարկները, քանի որ սա խաբեության և մեզ այդ խաղի մեջ ներգրավելու շատ հարմար միջոց է` վստահեցնելով միջազգային հանրությանը, որ առաջ գնալու ճանապարհ չկա:

Դոյչե Վելլե. Շատ լավ: Այդ մեղադրանքները, ինչպես նշեցինք, հնչեցվում են երկու կողմերից էլ, պարոն արտգործնախարար: Այսպիսով, կցանկանայի իմանալ, թե որն է ձեր ուղերձը: Առաջին հրադադարի համաձայնեցումից հետո օրեր անց ՀՀ վարչապետն իր ուղերձում ասաց հետևյալը, մեջբերում եմ. «այս վճռական պահին մենք չենք կարող հանձնվել, քանի որ սա մեր ժողովրդի անձնվեր պատերազմն է»՝ հավելելով, որ «մենք պայքարելու ենք մինչև վերջ, այն է` մինչև ազատ և երջանիկ Ա րցախ»: Ես ուզում եմ Ձեզանից իմանալ, քանի որ, սա առաջին հրադադարի համաձայնեցումից օրեր անց տեղի ունեցավ, և նա խոսում է մինչև վերջ պայքարելու մասին: Արդյո՞ք այսպիսի հռետորաբանությունը նպաստում է հրադադարի և խաղաղության հաստատմանը:

Զոհրաբ Մնացականյան. Երբ արդեն երեքուկես շաբաթ է, ինչ քո հայրենակիցները այդպիսի զանգվածային հարձակման են ենթարկվում, երբ քո ժողովուրդը գոյութենական սպառնալիքի, երկրագնդի վրա գոյություն ունենալու վտանգի է առերեսվում, երբ պայքարում ես քո կյանքի համար, երբ հրադադարը մշտապես խախտվում է, երբ ակնհայտորեն պայքարում ես քո կյանքի համար... Ես ևս մեկ անգամ լիարժեք պատասխանատվությամբ շեշտում եմ, որ հայկական կողմերը ընդգծում են հրադադարի և վերիֆիկացիոն մեխանիզմի կարևորությունը: Ես վճռականորեն վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը հրադադարին, հանձնառությունը հարգելու հոկտեմբերի 10-ին և 17-ին ստանձնած պարտավորությունները: Արցախը նույնպես վերահաստատել է իր աջակցությունը դրան: Բայց նստել և սպասել, թե երբ են քեզ և ընտանիքդ սպանելու, ունեցվածքդ ոչնչացնելու. պետք է հասկանալ, որ սա էքզիստենցիալ գոյության պայքար է: Սա է հենց այս հակամարտության էությունը: Ես ուզում եմ վերադառնալ այն շատ կարևոր հարցին, որը Դուք նույնպես բարձրացրիք, և դա խաղաղ կարգավորման հարցն է:

Դոյչե Վելլե. Իհարկե, և մենք, անշուշտ, խոսելու ենք այդ մասին: Բայց նախքան դրան անցնելը, ես կցանկանայի մեկ անգամ ևս դիմել Ձեզ. Ռուսաստանը ձեր գործընկերն է, որի հետ դուք պաշտպանության մասին պայմանագիր ունեք, որը քրտնաջան աշխատում է հրադադարի համաձայնագրեր միջնորդելու ուղղությամբ. իրենց արտգործնախարար Սերգեյ Լավրովը ձեզ ասել է «դադարեցնել սադրիչ ռազմատենչ հռետորաբանությունը»: Ուստի, ես կցանկանայի մեկ անգամ ևս անդրադառնալ դրան: Այնպիսի տպավորություն է, որ նմանօրինակ հռետորաբանությամբ ազդակներ չեք ուղարկում, որ լուրջ եք վերաբերվում խաղաղությանը և բանակցություններին այսօրինակ հռետորաբանության պայմաններում: Արդյո՞ք դուք կստանձնեք պատասխանատվություն դրա համար:

Զոհրաբ Մնացականյան. Ինչ վերաբերում է այդ հռետորաբանությանը, մենք գործ ունենք այնպիսի հռետորաբանության հետ, որը հիմնված է հայատյացության և հայերի սպանությունների խրախուսման վրա: Այսօր մենք ականատեսն ենք լինում Արցախում մեր հայրենակիցների գլխատման, դիակների խեղման դեպքերի, և դա այդ հռետորաբանության բորբոքման հետևանքն է: Եվ այդ իրողությունը նոր չէ: Սա տեղի է ունենում բավականին երկար ժամանակ: Մենք ականատես ենք եղել նաև Արցախի մեր հայրենակիցներին սպանած մարդասպանների հերոսացման դեպքերի: Ինչը կցանկանային ընդգծել, որ ես ավելի քան համաձայն եմ, որ հռետորաբանությունը չի նպաստում ոչնչին: Հռետորաբանությունը նույնիսկ թունավորում է այդ գործընթացը: Իսկ խաղաղ կարգավորումը բացարձակապես այլընտրանք չունի: Սա այն է, ինչի շուրջ մենք այդքան հետևողական ենք եղել: Երբ խոսքը վերաբերում է խաղաղ կարգավորմանը, մենք հետևողականորեն աշխատել ենք, և մենք մշտապես հանդես ենք եկել խաղաղ կարգավորման օգտին` հիմք ընդունելով այն պայմանավորվածությությունները, որոնցում հաշվի են առնվում բոլոր կողմերի շահերը:

Դոյչե Վելլե. Այսպիսով, Դուք ընդունում եք, որ հռետորաբանությունը չի օգնում, և որ ցանկանում եք հետամուտ լինել խաղաղ լուծմանը: Հետևաբար, ես կցանկանայի Ձեզ խնդրել, այդ համատեքստում, խոսել այն մասին, թե ինչպես ստեղծվեց այս իրավիճակը: Եվ ես ուզում եմ մեկ տարի հետ գնալ: Մի քանի ամիս շարունակ իրադրությունը շարունակում էր մնալ լարված, և վերադառնանք Ձեր վարչապետի ասածին: Դա ավելի քան մեկ տարի առաջ էր: Նա մեկնել էր Արցախ, որը, նշենք, վիճելի շրջան է, և հանդես եկել Հայաստանը և Արցախը վերամիավորելու կոչով: Նա ասաց հետևյալը. «Արցախը Հայաստան է, և վերջ», որով ամբոխին մղեց բացականչելու «միացում» ազգայնական կարգախոսը, որը ժողովրդականություն էր ձեռք բերել 1980 և 1990-ական թթ., երբ հայերը պայքարում էին Ադրբեջանից Արցախի անջատման համար: Դուք ընդունու՞մ եք, որ ավելի քան մեկ տարի առաջ սա հակառակ կողմի նկատմամբ բացահայտ սադրանք էր: Եթե դուք խաղաղություն եք ուզում, ինչո՞ւ պետք է վարչապետը մեկներ Արցախ և նմանատիպ հայտարարություն աներ:

Զոհրաբ Մնացականյան. Այժմ թույլ տվեք կրկին վերադառնալ հենց այն դիտարկմանը, որ Արցախի հիմնահարցը վերաբերում է մեր հայրենակիցների գոյությանը, այն ֆիզիկական սպառնալիքին, որին նրանք բախվում են շատ երկար տարիներ: Երբ ՀՀ վարչապետն այդպիսի հայտարարություն էր անում, նա մասնավորապես նկատի ուներ Հայաստանի` որպես մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության միակ երաշխավորի, մեր հայրենակիցների անվտանգության մասին հոգ տանող միակ երաշխավորի պատասխանատվությունը: Նրանք ունակ են ինքնապաշտպանվելու, բայց բացի Հայաստանից այլ երաշխիք չունեն: Վարչապետը, իրականում, շատ հետևողական է եղել հակամարտության կարգավորման վերաբերյալ իր կոնկրետ մոտեցումներում: Վարչապետը հենց այդ նույն ելույթում հղում է արել բանակցային գործընթացին՝ կրկնելով հիմնական մոտեցումներն առ այն, որ Հայաստանն առաջ է մղում փոխզիջման վրա հիմնված լուծումը, ինչը նշանակում է, որ պետք է հաշվի առնվեն բոլոր կողմերի շահերը: Այնուամենայնիվ, այն, ինչի հետ մենք գործ ունենք, վարչապետի հայտարարության համատեքստից միտումնավոր դուրս վերցրված հատվածն է՝ առանց հաշվի առնելու այն մնացած ամենը, ինչը նա ասել է այդ ելույթում և մշտապես:

Դոյչե Վելլե. Այս մեկնաբանությունը, մասնավորապես, արվել է ձեր վարչապետի կողմից: Մենք շատ ենք խոսում բառապաշարի և հռետորաբանության մասին, և ես կցանկանայի դիտարկել նաև այն գործողությունները, որոնք դուք ձեռնարկել եք: Ներկայումս կա երրորդ ճանապարհը, որը նախատեսվում է կառուցել վիճելի տարածքում` Հայաստանից դեպի Արցախ: ԵՄ մի շարք խորհրդարանական հանձնաժողովներ դատապարտել են այդ քայլը: Ահա թե ինչ են նրանք ասում. «այս մայրուղու կառուցման որոշումը կայացվել է միջազգային իրավունքի խախտմամբ, առանց Ադրբեջանի իրավասու մարմինների համաձայնության»: Ուստի, սրանք այստեղ պարզապես խոսքեր չեն, դրանք իրական հստակ գործողություններ են Հայաստանի և այդ շրջանում Հայաստանի կողմից աջակցվող կառավարության կողմից: Այս սադրանքները լոկ խոսքեր չեն, դրանք գործողություններ են, այնպես չէ՞:

Զոհրաբ Մնացականյան. Հիմա եկեք նորից անդրադառնանք դրան: Եկեք նայենք դրան այլ դիտանկյունից: Արդեն 30 տարի է, ինչ Ադրբեջանը ջանք չի խնայում Արցախը այս աշխարհից մեկուսացնելու, Արցախի ժողովրդին արտաքին աշխարհի հետ ցանկացած կապից մեկուսացնելու համար՝ արգելափակելով այն ամենը, ինչը կարող է նպաստել Արցախում բնականոն կենսապահովմանը, արգելելով միջազգային հանրության կողմից ձեռնարկվող յուրաքանչյուր գործողություն՝ ուղղված Արցախում մարդկանց բնականոն կյանքի ապահովմանը: Արցախում մարդիկ են ապրում: Տեսեք, հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ 90,000 մարդ տեղահանված է, ոչնչացված է 8,000 միավոր անշարժ գույք և ենթակառուցվածք: Արցախում մարդասիրական իրավիճակ է, և ի՞նչ ունենք մենք. արդյո՞ք պետք է նրանց միայնակ թողնենք: Արդյո՞ք մենք պետք է անտեսենք մեր ժողովրդի, մեր հայրենակիցների կյանքերը: Միթե՞ այդ կյանքերը նվազ կարևոր են:

Դոյչե Վելլե. Բայց դա ամենևին էլ իմ հարցը չէր, պարոն արտգործնախարար: Հարցս հետևյալն էր. դուք ընդունո՞ւմ եք, որ ձեր ձեռնարկած գործողությունները այդ շրջանում սադրիչ են, և դրանք որպես այդպիսին մեկնաբանում է մյուս կողմը:

Զոհրաբ Մնացականյան. Ներողություն, ես պետք է կրկին ասեմ: Ի՞նչը սադրիչ չէ. թողնել, որ մեր ժողովուրդը ճնշվի Արցախում: Թողնե՞նք մեր ժողովրդին մեկուսացման մեջ Արցախում: Նրանք պակա՞ս կարևոր են, քան աշխարհի որևէ այլ ժողովուրդ: Կներեք, ես չեմ կարող սրա հետ համաձայնվել, երբեք էլ չեմ համաձայնվի: Մեր ժողովուրդը չպետք է ճնշվի: Նրանք էլ մյուսների պես մարդիկ են: Եվ հենց սա է Արցախի նկատմամբ նրանց քաղաքականությունը` նվաստացնել, մերժել արժանապատության, ապահովության և անվտանգության մեջ ազատ ապրելու նրանց իրավունքը: Եվ հիմա Դուք ինձ ասում եք, որ այն, ինչ մենք անում ենք՝ ապահովելու մեր հայրենակիցների բնականոն կյանքով ապրելու հնարավորությունը, սադրիչ գործողություն է: Ես չեմ կարող համաձայնվել դրա հետ:

Դոյչե Վելլե. Բացարձակապես ոչ: Ես պարզապես հարցնում եմ Ձեզ այն ճանապարհի մասին, որը դուք պատրաստվում եք կառուցել Արցախում, որը մյուս կողմը համարում է սադրանք, պարոն արտգործնախարար: Հաջորդ գործողությունը, որի մասին նույնպես կցանկանայի Ձեզ հարցնել, և որը նույնպես դիտվել է որպես սադրանք մյուս կողմից, հետևյալն է. այն փաստը, որ վերջերս տեղի ունեցան ընտրությունների հետ է կապված. երդմնակալության արարողությունը Շուշիում, որը մինչև 1992-1994թթ. պատերազմը բազմաբնակեցված է եղել ադրբեջանցիներով և առանցքային խորհրդանիշ էր Ադրբեջանի կողմից այդ տարածքի նկատմամբ ունեցած հավակնությունների, ըստ երևույթին, զգալիորեն զայրույթ առաջացրեց Ադրբեջանում, որին այնուհետև ավելացավ նաև ձեր վարչապետի` երդմնակալության արարողությանը ներկա լինելու փաստը: Եվրամիությունն այս ընտրությունները ճանաչեց անվավեր` ըստ միջազգային իրավական չափանիշերի: Դուք ընդունու՞մ եք, որ սա նույնպես սադրիչ էր:

Զոհրաբ Մնացականյան. Կրկին, Եվրամիությունը հենց այդպես չի ասել: Եվրամիությունն ընդունեց, որ Արցախը մարդկանց համայնք է, ովքեր իրենց կյանքը կազմակերպում են ժողովրդավարական ճանապարհով ...

Դոյչե Վելլե. Նրանք ասացին. նկատի ունենալով այսպես կոչված Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրությունները՝ նրանք կրկին վերահաստատեցին, որ չեն ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակներ:

Զոհրաբ Մնացականյան. Այո, հենց սահմանադրական և իրավական դաշտը, սակայն իրենք չեն ժխտում Արցախի բնակչության ժողովրդավարական ճանապարհով կյանքի կազմակերպման իրավունքը` ընտրելու իր ներկայացուցիչներին, ընտրելու իր ներկայացուցիչներին ժողովրդավարական ճանապարհով: Եվ Ադրբեջանից հնչող մեղադրանքները, մեղմ ասած, անհեթեթ են. Դրանք գալիս են մի հասարակությունից, որը 1990-ականներից ի վեր մեկ ընտանիքի իշխանությունից բացի ոչինչ չի տեսել: Եվ խոսել ժողովրդավարական գործընթացի մասին ու հերքել մեր ժողովրդի՝ ժողովրդավարական գործընթացի իրավունքը և Արցախի ժողովրդին պարտադրելու իրենց մեթոդները. դա չի աշխատելու:

Դոյչե Վելլե. Ես կցանկանայի Ձեզ նաև հարցնել, քանի որ մենք այնքան շատ խոսեցինք խաղաղության մասին: Ես կցանկանայի Ձեզ հարցնել, թե որ փուլում է այդ գործընթացը, և որն է Ձեր դերն այդ ամենում: Քանի որ միջազգային հանրությունն իսկապես կոչ է անում ձեզ ստանձնել այս հարցում փոխզիջման գնալու առաջնորդությունը: Դուք ասում եք, որ աշխատում եք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, որը ստանձնել է հակամարտության կլարգավորմանն աջակցելու պատասխանատվությունը: Բայց Ձեզ նույնիսկ կարող էր հաջողվել քայլեր ձեռնարկել այն հիմնարար սկզբունքներից որոշների շուրջ, որոնք առաջ են քաշվել Մինսկի խմբի կողմից ավելի քան մեկ տասնամյակ առաջ՝ ներառյալ Ադրբեջանին տարածքների` յոթ շրջանների վերադարձը, խոսքը Արցախի հարակից շրջանների մասին է: Ուստի, ցանկանում եմ Ձեզ հարցնել. արդյո՞ք տարածքը ձեզ համար ավելի կարևոր է, քան խաղաղությունը:

Զոհրաբ Մնացականյան. Մեզ համար ամենակարևորն Արցախում մեր հայրենակիցների ազատ կյանքն է արժանապատվության և անվտանգության մեջ, նրանց անվտանգությունը: Հետևաբար, մեզ համար ամենակարևորը Արցախի անվտանգությունն ու կարգավիճակն են: Դա է եղել Հայաստանի հետևողական դիրքորոշումը, և մենք շարունակում ենք աշխատել այդ հիմքի վրա: Մենք ունենք անհրաժեշտ չափորոշիչները մշակելու համար այն փոխզիջումը, որում մեր շահերը կհասցեագրվեն, միևնույն ժամանակ դա պետք է տեղի ունենա չափելի հաշվեկշռում, այնպես, որ հասցեագրվեն նաև մյուս կողմի շահերը: Մեզ համար ավելի կարևոր չեն տարածքները, այլ ավերածությունները, այս շարունակական հարվածները, օդային ռմբակոծություններն ու հրետակոծությունները, որոնք արդեն երեքուկես շաբաթ է, ինչ սպառնում են այդ մարդկանց, նրանք ապրում են ապաստարաններում, և այս ամենը տեղի է ունենում կորոնավիրոսային համավարակի պայմաններում: Սայց դա Ադրբեջանին ամենաքիչն է հետաքրքրում: Նրանք, ըստ երևույթին, չեն անհանգստանում սեփական ժողովրդի կյանքի համար, նրանք համակված են պատերազմի իրենց ընտրությամբ:

Դոյչե Վելլե. Վերադառնալով դրան՝ ես կցանկանայի Ձեզ հարցնել, քանի որ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը, նկատի ունեմ, Դուք ասում եք, որ աջակցում եք տարածաշրջանում խաղաղությանը, նա 2018թ. երկրից մեկնելիս իրավիճակը գնահատեց հենց այսպես. նա ասաց, որ մտահոգիչ է, թե որքան քիչ հայեր էին ցանկանում զիջումներ կատարել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցով, նա մեջբերել է. «Դաժան իրականությունն այն է, որ ցանկացած բնակավայրի համար հարկավոր է լինելու գրավյալ տարածքների մի որոշ մասի վերադարձը»: Թվում է, թե նա չի հավատում, որ դուք լուրջ եք վերաբերվում դրան:

Զոհրաբ Մնացականյան. Ես համաձայն չեմ այդ գնահատականի հետ, ես համաձայն չեմ Ռիչարդ Միլսի գնահատականի հետ: Ես նորից կկրկնեի՝ ասելով, որ ես չեմ տեսել փոխզիջման ինչ-որ նշաններ Ադրբեջանից: Այն, ինչ մենք հետևողականորեն ականատես ենք եղել առավելապաշտությունն էր և ատելություն սերմանող այս հռետորաբանությունը, Ադրբեջանի կողմից փոխզիջումներ անելու անպատրաստակամությունը: Սակայն թույլ տվեք դա մի կողմ դնել և նորից վերադառնալ փոխզիջման հարցին: Վերջին երկու տարիների ընթացքում մեր կառավարությունը լիովին հավատարիմ է եղել խաղաղ գործընթացով առաջ շարժվելուն:

Դոյչե Վելլե. Շատ լավ: Թույլ տվեք հարցնել Ձեզ: Քանի որ, երբ ձեր կառավարությունը եկավ իշխանության դեռ 2018թ. այսպես կոչված «թավշյա հեղափոխության» արդյունքում, այդքան մեծ հույսեր կային հակամարտության մեղմացման հետ: Եվ ահա թե ինչպես էր գնահատում իրավիճակը Միջազգային ճգնաժամային խումբը. նրանց պնդմամբ, որ առաջընթացը շոշափելի էր, և որ նոր կառավարությունը պատրաստ էր փոխզիջումային լուծման, և թվում էր, թե Ադրբեջանի կառավարությունը համանման կերպով պատասխանեց: Բայց հետո, նրանք վկայակոչեցին այս հռետորաբանությունը, այս փոխադարձ սպառնալիքների հռետորաբանությունը, որի մասին մենք ավելի վաղ խոսել ենք մեր զրույցի ընթացքում: Այս կապակցությամբ ևս կուզեի հարցնել: Արյունահեղությունը, երկու կողմերի թունավոր հռետորաբանությունը արդյո՞ք չեն սահմանափակել համաձայնության հասնելու ձեր կարողությունը, և արդյո՞ք դուք բաց չեք թողել այդ սկզբնական հույսից օգտվելու հնարավորությունը, և արդյո՞ք չեք գերագնահատել ձեր հնարավորությունները:

Զոհրաբ Մնացականյան. Ես կարծում եմ` շատ կարևոր հարց եք բարձրացնում: Նայեք, վերջին երկու տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում մեր աշխատանքի մի մասն է կազմում խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծումը: Եվ մենք բավականին մեծ ջանք ենք ներդրել այդ ամենի մեջ, ի դեպ՝ միասին: Արցախի և Ադրբեջանի հետ միասին մենք աշխատել ենք այնպիսի քայլերի ուղղությամբ, որոնք կարող էին ինչ-որ կերպ թոթափել, նվազեցնել լարվածությունը և փոխադարձ անվստահությունը: Մենք շատ հետաքրքիր ծրագիր իրականացրեցինք 2019թ. աշնանը, երբ լրագրողների փոխայցելություններ տեղի ունեցան Երևան, Բաքու և Ստեփանակերտ: Սա շատ համեստ, բայց կարևոր քայլ էր, այն չձախողվեց: Եվ մենք լիովին վստահ էինք, և հայկական կողմը շատ լավ հասկանում էր, որ մենք պետք է ջանքեր գործադրենք խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծման ուղղությամբ:

Ինչ մենք տեսնում ենք հիմա, այն է, որ դա ապարդյուն ջանք էր, ինչը շատ վատ է: Ինչ վերաբերում է հնարավորություններին, մեր աշխատանքը և մեր պարտականությունն է երբեք չհանձնվել, օգտագործել ամեն հնարավորություն և ցանկացած պատուհան, որքան որ այն փոքր լինի, մենք համաձայն ենք քայլելու ցանկացած միջանցքով, քանի որ սա պատասխանատվություն է և վերաբերում է մեր ժողովրդի կյանքին: Մենք հոգ ենք տանում մեր ժողովրդի կյանքի մասին. ցանկացած կյանք մեզ համար կարևոր է: Եվ հիմա մենք ունենք այսքան շատ զոհեր: Հույս ունեմ, որ ադրբեջանական կողմը նույնպես ունի պատասխանատվության այդպիսի զգացում: Մենք կցանկանայինք գործնականում տեսնել դա: Եվ դա պետք է արտահատված լինի ռազմական գործողությունների դադարեցման, հրադադարի, վերիֆիկացիոն մեխանիզմների ներրման և խաղաղ գործընթացով առաջ գնալու տեսքով:

Դոյչե Վելլե. Եվ, պարոն արտգործնախարար, քանի որ յուրաքանչյուր կողմ ունի նմանատիպ ուղերձ, և քանի որ յուրաքանչյուր կողմ սպասում էր երկու կողմերից քայլերին, ես կցանկանայի ավելի մեծ տարածաշրջանային պատկերի մեջ դնել դա, քանի որ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան, իհարկե, բավականին համառ կերպով աջակցում է Ադրբեջանին, և պետք է նշել, որ առաջ է մղում ռազմական լուծման տարբերակը: Դուք Ռուսաստանի հետ պաշտպանական գործարք ունեք, ինչպես գիտենք, բայց մինչ այժմ նրանք համեմատաբար չեզոք են եղել: Դուք հիմա բարեկամների պակաս ունե՞ք:

Զոհրաբ Մնացականյան. Մենք երբեք ընկերների պակաս չենք ունեցել: Բայց շատ կարևոր հարց բարձրացրիք գլխավոր սադրիչի մասին՝ Թուրքիայի. Թուրքիան շարունակում է հանդիսանալ այս իրավիճակի ապակայունացնող ուժը: Մենք հետևողականորեն զգուշացնում ենք այս մասին, մենք ականատես ենք լինում այս ապակայունացնող ագրեսիվ քաղաքականությանը Թուրքիայի հարևանության յուրաքանչյուր ուղղությամբ՝ Մերձավոր Արևելք, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արևելք, և մենք լիովին գիտակցում ենք մեր տարածաշրջան նման ապակայունացնող քաղաքականություն արտահանելու վտանգները: Մենք տեսնում ենք դրա նշանները, երբ ռազմական սպառազինություն էր տեղափոխվում Ադրբեջան, երբ Լիբիայում և Սիրիայի՝ Թուրքիայի կողմից կառավարվող հատվածներում հավաքագրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ էին տեղափոխվում Ադրբեջան: Եվ այն, ինչ արել է Ադրբեջանը լիովին անհեթեթություն է. Ադրբեջանն այժմ դարձել է ահաբեկչական օջախ:

Դոյչե Վելլե. Բայց պարոն նախարար իմ հարցը Ձեզ այն մասին էր, թե արդյո՞ք Դուք տեսնում եք տարածաշրջանում մեկուսացվելու վտանգը, որովհետև Եվրոպական խորհուրդը և արտաքին կապերը տվել են հետևյալ գնահատականը. նրանք ասում են, որ Ռուսաստանի բավականին չեզոք ռեակցիան՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումների վերաբերյալ, արտացոլում է հոգնածությունը դաշնակցի՝ բանակցություններում ոչ ճկուն լինելու պատճառով: Ընկալում կա Մոսկվայում, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում իշխանության բալանսը թեքվել է՝ ի օգուտ Ադրբեջանի և քիչ թե շատ ընդունելի գործարք ընդունելու փոխարեն Հայաստանը հանդես է գալիս անխոհեմ և անզիջող դիրքերից: Ռուսաստանը չի ցանկանում վերցնել դրա աշխարհաքաղաքական պատասխանատվությունը: Դուք վախենու՞մ եք մեկուսացած լինելուց:

Զոհրաբ Մնացականյան. Ես չեմ համաձայնվի այս գնահատականի հետ: Տեսեք, մենք ունենք ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահություն, որի պատասխանատու անդամ է Ռուսաստանը: Մենք ունենք դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի հետ, և մենք ունենք շատ այլ գործընկերներ աշխարհում: Հիմա, հարցի էությունն այն է, որ մենք հետևողական ենք եղել կրակի դադարեցման և հոկտեմբերի 10-ի անձամբ նախագահ Պուտինի և հոկտեմբերի 17-ի անձամբ նախագահ Մակրոնի իրականացրած աշխատանքի վերաբերյալ: Սա պետք է կյանքի կոչվի: Ուստի, Հայաստանի անզիջում լինելու փաստարկին ես չեմ կարող համաձայնել: Արցախի ուժերի կողմից Հայաստանի աջակցությամբ Արցախի հայ բնակչության պաշտպանությունը պարզապես վերաբերում է Արցախում մարդկային կյանքի պաշտպանությանը: Բայց կրկին, քանի անգամ պետք է ասեմ, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Դոյչե Վելլե. Շատ լավ, ստիպված ենք կանգ առնել այստեղ։ Շատ շնորհակալություն, պարոն արտգործնախարար, Զոհրաբ Մնացականյան՝ «Conflict Zone» ծրագրին հյուրընկալելու համար։

Զոհրաբ Մնացականյան. Ձեզ շնորհակալություն։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan