Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալ Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար Միրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար Հրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. Պուտին Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ Զինծառայող է հանկարծամահ եղել Իրանի ԱԳՆ-ը ներկայացրել է միջուկային ծրագրի կրճատման պայմանը

Անաիս Սարդարյանը հայտնել է, որ առողջական խնդիրներ ունիՌուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կոչ է արել հեռացնել Հեյդար Ալիևի հուշարձաններըԳոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջԿիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասինԻնչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքըՔրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել ՀայաստանՀայտնաբերվել են ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամըԼատվիան առնվազն 2 միլիոն եվրո կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինային զենք գնելու համարԿոռուպցիայի հանձնաժողովը Տարոն Չախոյանի գռեհկությունը նորմալ համարեց. որոշումԹեհրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ագրեսիայի. Իրանի պաշտպանության նախարարԼեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալԴեսպան Քվինը ներկա է գտնվել «Արծիվ գործընկեր 25» զորավարժության բացմանըՌուբեն Վարդանյանի պաշտպանը պահանջել է դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն նշանակելԻրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ըՀայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպՌԴ է մտել շշալցված կոնյակով բեռնված 26 բեռնատար․ ՊապոյանՀունգարիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել հետևել ԱՄՆ-ի օրինակին և գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետԿարապետյանի առնչությամբ ՀՀ վարչապետի հայտարարությունները լիովին խախտում են ՀՀ Սահմանադրությունը. Ռոբերտ ԱմստերդամՀետախուզությունը մոտ մեկ ամիս տեղեկություններ է փոխանցել ՀՀ իշխանություններինԹուրքիան և Վրաստանը կշարունակեն ուս-ուսի աշխատել. ԷրդողանԿարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմՀայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. ԹրամփՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորմանՆորվեգիան կկատարի Նեթանյահուի ձերբակալման միջազգային դատարանի օրդերը, եթե նա այցելի Օսլո. ԱԳ փոխնախարարՎաշինգտոնի քաղաքապետը քննադատել է Թրամփին՝ Ազգային գվարդիան քաղաք մտցնելու համար«Փյունիկ»-ը նոր գլխավոր մարզիչ ունիՍիրիան Ռուսաստանից պաշտպանություն է խնդրելԱռանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության․ օրինագիծՄիրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համարԿարծում եմ՝ հանդիպումը լավ կընթանա, բայց կարող է նաև վատ անցնել․ Թրամփը՝ Պուտինի հետ կայանալիք հանդիպման մասինԹրամփը խոսքի մեջ վրիպել է. ես ուրբաթ օրը մեկնում եմ ՌուսաստանԱՄՆ-ն Թրամփ-Պուտին հանդիպման օրը կփակի Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածքըՃամբարափոխին դաս են տվելԿիսում եմ հայերի մտահոգությունը Բագրատ և Միքայել Սրբազանների բանտարկության դեպքովԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը, ոչ թե կալանքը. Արամ ՎարդևանյանՄիրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համարԼավ հասկանալով, որ հայտնվելու եմ իշխանության տեսադաշտում՝ առանց թաքնվելու կանգնել եմ իմ ընկերոջ՝ Սամվել Կարապետյանի կողքին. Վարդան ՀարությունյանGoogle-ը քաղցրավենիք է ընտրել՝ Android-ի նոր տարբերակը անվանակոչելու համարՌԴ ոստիկանության գլխավոր միգրացիոն վարչության պետի տվյալները ջնջվել են ՆԳՆ ղեկավարների ցուցակիցՍամվել Կարապետյանի ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափVolkswagen-ը դադարեցնում է Touareg-ի արտադրությունըՀրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստըԵրեւանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել մեկ այլ ավտոբուսի վարորդիՌուսաստանի Արզամաս քաղաքում տեղի են ունեցել մի քանի պայթյուններՌուսաստանի Սվերդլովսկի մարզից 33 ադրբեջանցի է արտաքսվելԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել ԵրևանումՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. ՊուտինՀարևանները բողոքել են ՑուկերբերգիցՆոր նշանակումներ՝ դատական համակարգում
Հայաստան

Անգամ 30 ժամվա ծրագիր չունես, պարո՛ն Փաշինյան, ի՞նչ 30 տարվա ծրագրի մասին ես խոսում. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պահանջում է կառավարության ամբողջական պաշտոնանկություն, որին պետք է հաջորդեն արտահերթ ընտրություններ, և ՀՅԴ-ի ու «Հայրենիք» կուսակցության հետ համատեղ հանրահավաքը լինելու է այդ օրակարգով: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը:

«Պետք է երկիրը մաքրել այս վիճակից, սուտը ստի հետևից է հնչում: Փաշինյանը նպատակ է հռչակել օլիմպիական 25 ոսկի ունենալ մինչև 2050 թվական, երբ ՀԱՕԿ-ի նախագահին քաղաքական հետապնդման են ենթարկում: ԿԳՄՍ այս նախարարը կարող է ոսկե մեդա՞լ բերել: Անգամ 30 ժամվա ծրագիր չունես, պարո՛ն Փաշինյան, ի՞նչ 30 տարվա ծրագիր ես ներկայացնում: Ոչ ոք չգիտե՝ երբ նա առավոտյան արթնանում է, ի՞նչ է որոշելու, որքա՞ն կարելի է ծաղրել մարդկանց»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը:

Ըստ Պետրոսյանի՝ իշխանությունը տնտեսությունն ու սոցիալական ապահովության ոլորտը հասցրել է կործանման և ժողովրդին խաբելով է առաջնորդում. «Հնարավոր է՝ Փաշինյանը մի պահ առողջ դատողությամբ հասկանա, որ չի կարողանում կառավարել երկիրը: Բացի արտահերթ ընտրություններից՝ այլ տարբերակ չկա, իրենցից մեկը հո նոր վարչապետ չի՞ լինելու: Ընդդիմության համարյա ցանկացած նախագիծ մերժում են, երբ մեր արժեհամակարգի, եկեղեցու, բանակի մասին օրինագիծ է լինում, գրոհում են»:

Քաղաքական գործչի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումն սկսվեց, երբ նա խոսեց կառավարության հրաժարականի մասին. «Փաշինյանը գնում ու մասնակցում էր Ծառուկյանի գործարանի բացմանը, դե թող ասեր՝ դու հանցագործ ես, չեմ գա: Իշխանական խմբակցությունում քանի՞ քաղաքական դեմք կա: Նրանք բոլորը քայլելով եկան-դարձան պատգամավոր: Եթե, օրինակ, Անդրանիկ Քոչարյանը քաղաքական գործիչ է, ես էլ մնջախաղի թատրոնի դերասան եմ: Իշխանությունն առանց դիմակ դնելու զբաղված է իր հաճույքներով: Կաթողիկո՞սն է շատ շփվում հանրության հետ, թե՞ պատգամավորը, որ կաթողիկոսին թույլ են տալիս առանց դիմակի շրջել, պատգամավորներին՝ ոչ»:

Գևորգ Պետրոսյանի պնդմամբ՝ վարչապետն զբաղված է քաղաքացիներին գրպանելով, չի մտածում՝ թոշակառուն որտեղի՞ց օրական երեք դիմակ գնի. «Փաշինյանը հասկացել է, որ ամբողջ աշխարհը տեսնում է՝ Հայաստանում ներդրումային միջավայր չկա, նա իր հույսը դրել է տուգանքների վրա: Թոշակառուները վախենում են տանից դուրս գալ, որ չտուգանվեն: Ոստիկանությանը դարձրել են թշնամի, աղբ թափելիս մոտենում և անձնագիր են ուզում, եթե չունես՝ տուգանում են: Փաշինյանը թող առանց թիկնազորի շրջի մարզերում և լսի, թե ինչ են խոսում իր մասին»:

ԲՀԿ-ական պատգամավորի պնդմամբ՝ այսօր Փաշինյանի հույսը տուգանքներն ու «ֆեյքերի» բանակն են: «Վարչապետը թող չմոռանա, որ 2018-ի մայիսին ընտրվել է ԲՀԿ-ի շնորհիվ: Ծառուկյանի մի արտահայտության պատճառով ընկել են նրա հետևից: Իմքայլականները քրեական հեղինակությունների շնորհիվ են դարձել պատգամավոր, հիմա էլ մեծ-մեծ խոսում են: Նիկոլ Փաշինյանը կարգ է սահմանել, որ նախագահը, գլխավոր դատախազը, Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների նախագահն ինքն է, որևէ պաշտոնյա գոյություն չունի»,- ամփոփել է ընդդիմադիր պատգամավորը: