Բախվել են «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստի Infiniti-ն և պայմանագրային զինծառայողի Mercedes-ը. ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց
Այս թեմայով
- Կրակոցներ՝ Երևանում, «ռազբորկայի» մասնակիցների թիվն անցնում է 20-ից. Կրակել են «Կալաշնիկովից», «Մակարովից». Կա վիրավոր
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Դանակահարություն՝ Երևանում․ անչափահասները տեղափոխվել են հիվանդանոց
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:45-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա Մ-1 ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում բախվել են Գյումրիի բնակիչ, 30-ամյա Աղվան Դավոյանի վարած Infiniti մակնիշի և Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղի բնակիչ, 47-ամյա Մերուժան Վարդանյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Infiniti-ի վարորդ Ա. Դավոյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն: Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Դավոյանը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ է, իսկ Mercedes-ի վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ խաղաղապահ զորքերում՝ որպես պայմանագրային զինծառայող: