Թուրքիան Սև ծովում 320 միլիարդ խորանարդ մետր գազ է հայտնաբերել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը Սև ծովում բնական գազի հսկայական պաշարներ է հայտնաբերել, նշվում է Anadolu գործակալության թվիթերյան էջում։
«Թուրքիան, Սև ծովում բնական գազ հայտնաբերելով, ամենակարևոր բացահայտումն է կատարել»,-նշել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ հայտնաբերված տեղում գազի պաշարները հասնում են 320 միլիարդ խորանարդ մետրի։
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ այժմ իրենց նպատակը մինչև 2023 թվականը «սևծովյան գազը ժողովրդի օգտագործմանը հանձնելն է»։