«Մեկ Հայաստան»-ը կպահանջի չեղարկել բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված տուգանքները. Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցությունը Վարչական դատարանում կվիճարկի բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված տուգանքների իրավաչափությունը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը: Գրառման մեջ ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
«Մեկ Հայաստան» կուսակցությունը նախաձեռնություն է դրսևորել վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկելու Պարետի նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վարչական դատարանում, որի արդյունքը պետք է լինի դրանց հիմքով կայացված բոլոր տուգանքների չեղարկումը։
Մասնավորապես, բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքները չեղարկվելու են, քանի որ չունեն իրավական անհրաժեշտ հիմքեր և հետևանք են պարետի կողմից ցուցաբերած ինքնիրավչության։
Ձեռնարկված կոնկրետ քայլերի և դրանց արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեմ»։