Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատուն Իրանի ԱԳ նախարարը Թեհրանում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետ Կարծում եմ՝ մարդասիրական ժեստ կիրականացվի և փաստաթղթերի ստորագրումից հետո կլուծվի գերիների վերադարձի հարցը. Սահակյան Լեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալ Իրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ը Հայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. Պետդեպ Կարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լավրովին շնորհավորանքի և աջակցության համար Միրզոյանը Արաղչիին շնորհակալություն է հայտնել վաշինգտոնյան համաձայնությունների վերաբերյալ սկզբունքային անդրադարձի համար Հրապարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վայրէջք են կատարել Երևանում ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական կարգավորմանը, տրանսպորտային ապաշրջափակմանը. Պուտին

Արմավիր-Մրգաշատ ճանապարհին բախվել են «Nissan»-ը, «VAZ»-ը և «Volkswagen»-ըՄիայնակ, բայց երջանիկ․ Բոնյայի բացահայտումըԿոտայքի մարզում կրակոցներ են հնչել․ կա վիրավորԺնևում չեղարկվել է հասարակական տրանսպորտի վճարըՊակիստանում ամուսինը փրկել է կնոջը կոկորդիլոսից«Զվարթնոց» օդանավակայանի մոտ մեքենան բախվել է ճաղավանդակներին․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ ենՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր մարտիկներին Գազայից Իսրայելի զորքերը հետ քաշելու դիմացԵրթևեկության եւս մեկ փոփոխություն կլինիՓորձագետը նշել է Վրաստանի տարածքով հայկական բեռների անցնելու դժվարությունների ծագման իրավական պատճառներըՍկսվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքըԶապորոժիեի ԱԷԿ-ի վրա շարունակվող ​​հարվածները կարող են լուրջ հետևանքներ ունենալԵթե սահմանված ժամկետից երկար եք մնացել Միացյալ Նահանգներում, ձեզ կարող են արտաքսել․ ԱՄՆ դեսպանատունՍյունիքում ամերիկյան հնարավոր ներկայության թեմայի վերաբերյալ Մոսկվայի առաջին արձագանքը զրոյական էրԱյսօր ՀՀ նախկին վարչապետը կկանգնի դատարանի առաջՌուսաստանում մասամբ սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերըԻսրայելի ռազմական տրանսպորտային ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում. Sepah PasdaranՓաշինյանը հրաժարվե՞լ է իր ծրագրիցԿինը ԱԺ-ում «փակում է» «Շողակաթ» Հ/Ը-ն, նախկին ռեժիսոր ամուսինը՝ դրամաշնորհներ ստանում «Կինոյի հիմնադրամում»Խոշոր հանքարդյունաբերող «Գեոպրոմայնինգ»-ը խոշոր հարկատուների ցանկից անհետացել էԻրանի ԱԳ նախարարը Թեհրանում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳՆ Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի հետԱռանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՈւկրաինան պատրաստ է օգտագործել բոլոր միջոցները՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները խափանելու համար. ՌԴ ԱԳՆԿարծում եմ՝ մարդասիրական ժեստ կիրականացվի և փաստաթղթերի ստորագրումից հետո կլուծվի գերիների վերադարձի հարցը. ՍահակյանՊՍԺ-ն հաղթեց «Տոտենհեմ»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով ՈՒԵՖԱ-ի ՍուպերգավաթըՎարչության անդամի թեկնածուները միմյանց վրա «բոչկա են գլորում», մամուլին արտահոսքեր անում, կրքերը թեժ ենԱՄՆ Ազգային գվարդիայի զորքերը տեղակայվել են Վաշինգտոնի կենտրոնումԱնաիս Սարդարյանը հայտնել է, որ առողջական խնդիրներ ունիՌուսաստանի ազգային հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը կոչ է արել հեռացնել Հեյդար Ալիևի հուշարձաններըԳոռավան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հափշտակության, գույքային վնաս պատճառելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման մեջԿիմ Չեն Ընը Պուտինին վստահեցրել է Ռուսաստանի աջակցության մասինԻնչու է Սոֆի Դևոյանի հարսանիքի կադրերում բացակայում ամուսնու ընտանիքըՔրեական ոստիկանությանը Մոսկվա-Երևան չվերթով հետախուզվողի է տեղափոխել ՀայաստանՀայտնաբերվել են ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75 մլն դրամըԼատվիան առնվազն 2 միլիոն եվրո կհատկացնի ԱՄՆ-ից Ուկրաինային զենք գնելու համարԿոռուպցիայի հանձնաժողովը Տարոն Չախոյանի գռեհկությունը նորմալ համարեց. որոշումԹեհրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի և Իսրայելի ցանկացած ագրեսիայի. Իրանի պաշտպանության նախարարԼեւոն Տեր-Պետրոսյանի արձագանքը հայ-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալԴեսպան Քվինը ներկա է գտնվել «Արծիվ գործընկեր 25» զորավարժության բացմանըՌուբեն Վարդանյանի պաշտպանը պահանջել է դատաբժշկական լեզվաբանական փորձաքննություն նշանակելԻրանի նախագահը Հայաստան կայցելի օգոստոսի 18-21-ըՀայաստան-Ադրբեջան գործարքը կարևոր է Թրամփի համար. ՊետդեպՌԴ է մտել շշալցված կոնյակով բեռնված 26 բեռնատար․ ՊապոյանՀունգարիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել հետևել ԱՄՆ-ի օրինակին և գագաթնաժողով անցկացնել Ռուսաստանի հետԿարապետյանի առնչությամբ ՀՀ վարչապետի հայտարարությունները լիովին խախտում են ՀՀ Սահմանադրությունը. Ռոբերտ ԱմստերդամՀետախուզությունը մոտ մեկ ամիս տեղեկություններ է փոխանցել ՀՀ իշխանություններինԹուրքիան և Վրաստանը կշարունակեն ուս-ուսի աշխատել. ԷրդողանԿարապետյանների ընտանիքը ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմՀայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. ԹրամփՈւկրաինան կարող է հրաժարվել կորցրած տարածքներից՝ հանուն կարգավորման
Հայաստան

Իսկ ինչու դա տեղի ունեցավ հենց հիմա. Մինսկի խմբի համանախագահը՝ Տավուշի դեպքերի մասին

ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում բավական հետաքրքիր հայտարարություն է արել, կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների հետ կապված։ Հասկանալի է, որ ամերիկացի նախկին բարձրաստիճան դիվանագետին Ղարաբաղյան թեմայով խոսելու համար առիթը ծառայել էր հուլիսյան սրացումը հայ-ադրբեջանական սահմանին։ Հոգլանդի համար, ինչպես նկատում է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը, հիմնական հարցը, հայ-ադրեբջանական սահմանային սրացման առնչությամբ, ձեւակերպվում է այսպես՝ «Իսկ ինչու դա տեղի ունեցավ հենց հիմա»։

Ինչ խոսք հարցը տեղին է, եւ մի փոքր առեղծվածային։ Ինտրիգային է նաեւ այն, թե ինչու սրացումը եղավ ոչ թե հակամարտության գոտում, այլ հայ-ադրբեջանական սահմանին։ Իհարկե, ուշագրավ էր նաեւ այն, որ միջազգային հանրությունն ու փորձագետները կարելի է ասել, ուշադրության սեւեռակետում պահեցին այդ սրացումը, թեեւ այն առանձնապես մեծ մասշտաբայնության չէր եւ օրինակ չէր համեմատվի 2016-ի ապրիլյան քառօրյա սրացման հետ։

OSW-ի վերլուծաբանները կարծում են, որ ներկա փուլում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բախումները դժվար թե վերաճեն լայնածավալ գործողությունների, սակայն դիրքային բախումները կշարունակվեն»։ Այժմ փորձագիտական հանրույթի համար կարեւոր է նաեւ ունենալ հստակ պատկերը հուլիսյան սրացման, եւ հատկապես այն, թե ով է արձակել առաջին կրակոցը, որից հետո սկսվել են բախումները։ Դա այս պահին անելը հնարավոր չէ։ Հոգլանդը դա փաստում է, հղում տալով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ ունեցած զրույցին, որտեղ Անջեյ Կասպրշիկն ասել է, որ Մինսկի խումբը այժմ չի կարող իրականացնել մոնիթորինգային-դիտարկիչ առաքելություն լարվածության գետում, թեեւ Մինսկի խումբը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի լարվածությունը նվազի եւ վերականգնվի ստատուս քվոն։ Հոգլանդը տարակուսանք է հայտնում, որ ՄԽ-ն չի կարողանա լուծել հարցը։

Սա ասում է մի մարդ, ով եղել է համանախագահ ԱՄՆ կողմից այս ֆորմատում եւ հիանալի ծանոթ է Ղարաբաղյան կարգավորման ՄԽ թղթածրարենրին, գիտի բազմաթիվ նախագծեր, որոնք մինչ այժմ առաջարկվել են որպես տարբերակներ հակամարտության կարգավորման համար կողմերին, եւ որոնք մերժվել են։ Ի դեպ, Հոգլանդն այն մարդն է, ով ողջունել է Փաշինյան-Ալիեւ ոտքի վրա «երկխոսությունը» եւ անցումը «փոքրիկ քայլերով առաջ ընթանալու» թեզը, որի կյանքի կոչումը կարող էր որոշակիորեն վստահության մթնոլորտ եւ հիմք ձեւավորել կառուցողական երկխոսության համար։

Չափազանց ուշագրավ է հակամարտության կարգավորման այն տեսլականը, որը ներկայացնում է Հոգլանդը։ Նա Ղարաբաղյան կարգավորումը տեսնում է հարցի՝ անմիջականորեն ՄԱԿ հսկողության տակ վերցնումը եւ Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ պրոտեկտորատի հաստատումը անորոշ ժամանակով։ Դրանից հետո, արդեն ժամանակ անց, երբ երկու կողմերում էլ էմոցիաները կսառեն, կողմերը կկարողանան իրենց ցանկությունները հայտնել ապագայի հետ կապված՝ ՄԱԿ ղեկավարության ներքո։ Հարցը կարելի է ասել նոր բան չէ։ Այն քննարկվել է նաեւ Ապրիլյան քառօրյայից հետո։ Այն ժամանակ, նույնիսկ սցենարներ էին քննարկվում, թե ինչպես է պահելու իրեն ԵԱՀԿ ՄԽ-ն, եթե կողմերից մեկը պարզապես հրաժարվի միջնորդական ծառայություններից եւ դուրս գա բանակցություններից։

Ի դեպ, դա սպառնում էր անել Ադրբեջանը։ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները այդ դեպքի համար մշակել էին սցենար, ըստ որի, ՄԱԿ ԱԽ-ն բանաձեւ էր ընդունելու Լեռնային Ղարաբաղում պրոտեկտորային կառավարում իրականացնելու համար։ Բաքուն վտանգ զգաց եւ թեեւ մշտապես խոչընդոտող գործոն է հանդիսանում ՄԽ աշխատանքների համար, սակայն չափազանց հեռու չգնաց եւ այն օրերին եւ հիմա։ Զարմանալի է, թե ինչու Հոգլանդը կրկին այս հարցն է առաջ քաշում, հատկապես ռեգիոնալ քաղաքական եւ գեոպոլիտիկ ներկա բարդ ու բազմաշերտ իրադրության պայմաններում փորձում է կրկին Ղարաբաղը տանել ՄԱԿ պրոտեկտորատի կառավարման թեզի ներքո։