Ադրբեջանում սելավները քշել-տարել են բեռնատար մեքենաները
Ադրբեջանի Գախի շրջանում սելավները մի շարք հետևանքների են հանգեցրել, երեկվանից չդադարող հորդառատ անձրևները շրջանում ցեխաքարային զանգվածահոսքեր են առաջացրել: Այս մասին գրում է minval.az կայքը:
Որոշ տեղերում հոսքերը քանդել են գետի հենք հանդիսացող պատերը և քշել-տարել հարևանությամբ գտնվող ծանր տեխնիկան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատար մեքենան: Մեքենաներն օգտագործման համար պիտանի չեն: